menu
Գիրք ճանապարհի, Егише Чаренц

Գիրք ճանապարհի, Егише Чаренц

Артикул:33012686copy-icon
rating
0 Рейтинг
Избранное
compareСравнить
  • Жанр: классическая армянская проза
  • Возраст: 16+
  • Количество страниц: 304
  • Язык: армянский
selectВсе функции
Книжный дом Зангак

Книжный дом Зангак

2 Рейтинга
«ЗАНГАК ГРАТУН» ООО - ведущее армянское издательство и сеть книжных магазинов, способствующая развитию литературной культуры.

5,990.00֏

info

Ближайшая доставка : апр. 11 - апр. 16

ИНФОРМАЦИЯ О ТОВАРЕ

  • Жанр классическая армянская проза
  • Возраст 16+
  • Количество страниц 304
  • Язык армянский
  • Обложка твердая обложка
selectВсе функции

ՆԿԱՐԱԳԻՐ. .ԿԱՐԾԻՔՆԵՐ (0).«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը:..Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը:.Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին:..«Գիրք ճանապարհի» ժողովածուն բանաստեղծությունների և պոեմների հավաքածու է, որտեղ խոսվում է հայրենասիրության, հայ մեծ գրողների և սոցիալիստական կարգերի անհրաժեշտության մասին:.Հայրենասիրության թեման շոշափվում է «Սասունցի Դավիթ» և «Պատմության քառուղիներով» պոեմներում:.«Սասունցի Դավիթ» պոեմը հայ ժողովրդական էպոսի մշակումներից մեկն է: Պոետը «Սասունցի Դավիթ» պոեմում նզովում է նեռ թագավորին, նենգ իշխաններին, որոնք ժողովրդին տանում են դեպի պատերազմ և կոտորած: Չարենցը փառաբանում է Առյուծ Մհերին, Դավիթին, նրա որդուն՝ Մհերին՝ բոլոր նրանց, ովքեր օգնել են ժողովրդին և մարտընչել նրա համար: Առյուծ Մհերը ռամիկ էր, որին ժողովուրդը կարգել էր իշխան: Նա քառասուն տարի իշխեց Սասունում, բայց նրա մահից հետո իր միակ ժառանգին կարգեցին հովիվ և հեռացրին սարեր: Սասունում սկսեցին կառավարել նենգ իշխանները՝ Ձենով-Օհանի գլխավորությամբ: Նրանք տեր կանգնեցին Մհերի հարստությանը և սկսեցին կեղեքել ժողովրդին: Մսրա Մելիքը հարկ պահանջեց Ձենով-Օհանից և ցանկացավ, որ ողջ Սասմա ժողովուրդը անց կենա իր սրի տակով: Միայն Դավիթն էր, որ չանցավ նրա թրի տակով: Մսրա Մելիքի հարկահանները եկել էին Սասուն, որպեսզի տանեին նրա հարկը, բայց Դավիթը իմանալով այդ մասին հարձակվում է հարկահանների վրա և ետ խլում իր հոր գանձերը: Մելիքն անթիվ զորք է հավաքում և շարժվում Սասունի վրա: Նրանց դեմ ելնում է Դավիթը՝ հոր զրահներով, հոր ձիով և կայծակ թրով: Բայց նա չի կոտորում անմեղ ժողովրդին, որին ուժով բերել էր Մսրա Մելիքը: Դավիթը գնում Մելիքի մոտ և միամտաբար ընկնում է նրա ծուղակը՝ խոր հորի մեջ, բայց լսելով Սասմա ժողովրդի ձայնը, ելնում է հորից և կանգնում Մսրա Մելիքի դեմ: Նա առաջին հարվածի իրավունքը տալիս է Մելիքին, սակայն թագավորը չի կարողանում հաղթել Դավիթին իր երեք հարվածներով: Մելիքը հոր է փորում և այնտեղ թաքնվում Դավիթի հարվածներից: Դավիթը լսելով Մելիքի մոր և քրոջ թախանձանքները՝ առաջին երկու հարվածը բաշխում է նրանց, իսկ երորդով երկու կես է անում Մելիքին և ազատում Սասունը:

arrow-top