menu

Серии книг

465 товара
Фильтр
close
Цена
arrow-top
֏
֏
Бренды
arrow-top
  • Kyurkchyan
    (1)
  • Антарес
    (348)
  • Вернатун
    (23)
  • ДАРАК
    (1)
  • Зангак
    (27)
Более more
Поставщик
arrow-top
  • Книжный дом Зангак
    (461)
Жанр
arrow-top
  • классическая зарубежная проза
    (135)
  • cовременная зарубежная проза
    (127)
  • современная армянская проза
    (66)
  • классическая армянская проза
    (48)
  • художественная литература
    (34)
Более more
Язык
arrow-top
  • армянский
    (451)
  • английский
    (11)
  • западный армянский
    (2)
  • армянский, английский
    (1)
Обложка
arrow-top
  • твердая обложка
    (357)
  • мягкая обложка
    (91)
  • сверхтонкий
    (6)
filter Фильтр

Сортировать по: Релевантность

select
sortСортировать по
gridinline
grid
Պորտնոյի ցավը, Филип Рот

Պորտնոյի ցավը, Филип Рот

«Արգելված գրքեր» մատենաշար Ամերիկացի ականավոր գրող Ֆիլիպ Ռոթի մեծ աղմուկ հանած վեպը՝ «Պորտնոյի ցավը»(1969), հոգեվերլուծական մենախոսության պես գրված մի հանդուգն երգիծական գործ, ամերիկյան հրեա Ալեքսանդր Պորտնոյի տրագիկոմիկական խոստովանությունն է այն ավերների մասին, որ նրա ինքնությանը պատճառել են իրեն ձևավորած մշակույթը, ազգային կարծրատիպերն ու տաբուները՝ տեղիք տալով հոգեմաշ սեքսուալ մտասևեռման և մեղքի զգացման:

От5,990.00֏
1984, Джордж Оруэлл

1984, Джордж Оруэлл

1949 թ. հրատարակված Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ։

От5,950.00֏
Մենք, Евгений Замятин

Մենք, Евгений Замятин

Եվգենի Զամյատինի «Մենք»-ը (1920) դասական հակաուտոպիա է, որն անվիճելի ազդեցություն է գործել մասնավորապես ժանրի այնպիսի հռչակավոր նմուշների վրա, որպիսիք են Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» և Ջորջ Օրուելի «1984»-ը: Ժամանակին «Մենք»-ն ընկալվեց որպես սոցիալիստական կարգերի ու կոմունիզմի երգիծական ծաղրապատկեր, և խորհրդային գրաքննությունն արգելեց վեպի հրատարակումը: «Մենք»-ի ռուսերեն տեքստն առաջին անգամ ամբողջովին տպագրվեց 1952 –ին Նյու Յորքում, իսկ Ռուսաստանում՝ միայն 1988-ին:

От3,490.00֏
Նամակ թագավորին, Тонке Парадайз

Նամակ թագավորին, Тонке Парадайз

Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը:

От4,200.00֏
Anne of Green Gables, Люси Мод Монтгомери

Anne of Green Gables, Люси Мод Монтгомери

Since its first publication in 1908, Anne of Green Gables has been a continuous international best-seller. The book has been translated into 36 languages and sold over 50 million copies worldwide..This novel by the Canadian author Lucy Maud Montgomery has many successful television adaptations on PBS, The Disney Channel, and Netflix, captivating children and adults from all over the world. Written for all ages, it has been considered a classic children's novel. It tells the story of an orphan girl, Anne Shirley..Two middle-aged siblings, Matthew and Marilla Cuthbert, had originally intended to adopt a boy to help them on their farm in the fictional town of Avonlea, but red-headed, smart, and wildly imaginative Anne Shirley was mistakenly sent to them. The book recounts the adventures of Anne at Green Gables, where the girl finally finds her home.

От3,300.00֏
Իմ գրադարանը. Րաֆֆի, Раффи

Իմ գրադարանը. Րաֆֆի, Раффи

«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է:

От3,900.00֏
Մեծ անկում։ Պետեր Հանդքե, Питер Хандке

Մեծ անկում։ Պետեր Հանդքե, Питер Хандке

Մեծ անկում։ Պետեր Հանդքե, Питер Хандке

От3,490.00֏
Խոհանոց, Ёсимото Банана

Խոհանոց, Ёсимото Банана

«Խոհանոցը» ժամանակակից ճապոնացի գրող Յոշիմոտո Բանանայի լավագույն գործերից է: Նուրբ պատումի կենտրոնում.մարդու հոգին է՝ արտաքին աշխարհի հետ մարդկային հարաբերությունների խոհանոցը:.Այս վեպը մի աղջկա մասին է... որը խոհանոց շատ է սիրում... թեև գուցե այն մենակության, ամենակուլ թախծի, անհավանական.հուսահատության ու հույսի կայծի և մարդկային.պարզ երջանկության մասին է: Մեզանից յուրաքանչյուրը երբևէ ունեցել է լիակատար.դատարկության զգացողություն, ասես իրեն ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Բայց երբեմն արժե կանգ առնել մարդկային եռուզեռի կենտրոնում, հետ նայել ու հասկանալ, որ կյանքում յուրաքանչյուրս էլ ունենք մեկը, որի համար ուզում ենք ապրել,.ժպտալ և պարզապես կողքին լինել: Յոշիմոտոյի արձակը առանձնանում է թեթև ռիթմով,.թաքնված զգայականությամբ և հոգեբանական խորությամբ:

От2,990.00֏
Խուլիա մորաքույրը և գրչակը, Марио Варгас Льоса

Խուլիա մորաքույրը և գրչակը, Марио Варгас Льоса

«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար.Մարիո Վարգաս Լյոսայի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խուլիա մորաքույրը և գրչակը» ինքնակենսագրական բնույթի վեպը (1977), հյուսված է գրեթե չառնչակցվող երկու զուգահեռ պատմությունից, մեկը մեծ գրող դառնալու երազանքով տարված պատանի Մարիոյի ու նրանից տասնչորս տարով մեծ կնոջ՝ Խուլիայի ռոմանտիկ սիրո և ամուսնության ոդիսականն է, մյուսը Մարիոյի գործընկերոջ՝ ռադիոդրամաների սցենարիստ, ռեժիսոր, դերասան Պեդրո Կամաչոյի արտասովոր փառքի և անկման երգիծապատումը:

От5,990.00֏
Սիրո ապարդյուն ճիգեր, Вильям Шекспир

Սիրո ապարդյուն ճիգեր, Вильям Шекспир

Սիրո ապարդյուն ճիգեր, Вильям Шекспир

От2,490.00֏
Pride and Prejudice, Джейн Остин

Pride and Prejudice, Джейн Остин

Pride and Prejudice is an 1813 romantic novel by Jane Austen. It charts the emotional development of protagonist Elizabeth Bennet, who learns the error of making hasty judgments and comes to appreciate the difference between the superficial and the essential. The comedy of the writing lies in the depiction of manners, education, marriage, and money during the British Regency period...​Pride and Prejudice has long fascinated readers, consistently appearing near the top of lists of “most-loved books” among both literary scholars and the general public. It has become one of the most popular novels in English literature, with over 20 million copies sold, and paved the way for many archetypes that abound in modern literature.

От3,300.00֏
Ընդվզող մարդը, Альбер Камю

Ընդվզող մարդը, Альбер Камю

«Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին:

От5,990.00֏
Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին, Габриэл Гарсиа Маркес

Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին, Габриэл Гарсиа Маркес

«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից`հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:

От2,990.00֏
Քաոս, Александр Ширванзаде

Քաոս, Александр Ширванзаде

Վերջին տարիների հայաստանյան հասարակական կյանքի օրինաչափությունները, Շիրվանզադեի «Քաոս» վեպում պատկերված իրականությունը, նրա բարձրացրած խնդիրները, առաջ քաշած գաղափարները դարձնում են չափազանց արդիական: Մյուս կողմից, Շիրվանզադեի գրողական վարպետության շնորհիվ նրա լավագույն երկերն առ այսօր մնում են իբրեւ գեղարվեստականության չափանիշներ

От4,490.00֏
Նստիր Ա գնացքը, Гурген Ханджян

Նստիր Ա գնացքը, Гурген Ханджян

Այս վեպը հոգեբանական փակ տարածություններ հաղթահարող անհատի հերթական փորձության վկայագրություն է:

От3,490.00֏
Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները, Жоржи Амаду

Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները, Жоржи Амаду

Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:

От6,990.00֏
Իմ գրադարանը. Ստեփան Զորյան, Степан Зорян

Իմ գրադարանը. Ստեփան Զորյան, Степан Зорян

Ստեփան Զորյանը հայ գրականության այն վարպետներից է, որ իր երկերում ներկայացնում է Հայաստանի բարդ իրադրությունը չորրորդ դարում («Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ») և՛ ավելի ուշ ժամանակներում ու իր ապրած տարիներին: Բծախնդիր ու պահանջկոտ Զորյանը բարձրացրել է հայ արձակի մշակույթը, ստեղծել ստեղծագործություններ, որոնք աչքի են ընկնում ձևի նորությամբ, սեղմ շարադրանքով, նուրբ վարպետությամբ: Նրա թարգմանությունները հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են:

От2,750.00֏
Սիրանո դը Բերժըրակ, Эдмон Ростан

Սիրանո դը Բերժըրակ, Эдмон Ростан

Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:

От3,990.00֏
Չաստվածաշունչ, Овик Афян

Չաստվածաշունչ, Овик Афян

Չաստվածաշունչ, Овик Афян

От3,490.00֏
Իմ գրադարանը. Մուրացան հատոր 1, Мурацан

Իմ գրադարանը. Մուրացան հատոր 1, Мурацан

«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:

От3,900.00֏
Ենթադրենք անունս Գանթենբայն է, Макс Фриш

Ենթադրենք անունս Գանթենբայն է, Макс Фриш

Շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Ենթադրենք անունս Գանթենբայն է» վեպը XX դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից է: Այստեղ Ֆրիշը դիտարկում է մարդու կյանքի բազմատարբերակությունը: Ինչպես գրում է հեղինակը՝ ամեն մարդ ուշ թե շուտ իր համար հնարում է պատմություն, որը համարում է իր կյանքը: Իսկ իրականում կարելի է ապրել միայն մեկ կյանք, իսկ մյուսը՝ զուտ երազանքներում: Իսկության և անիրականության, իրականի և հնարածինի հարաբերակցության խնդիրն է ներկայացված վեպում:

От4,990.00֏
Իմ գրադարանը. Դանիել Վարուժան, Даниэл Варужан

Իմ գրադարանը. Դանիել Վարուժան, Даниэл Варужан

Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն:

От2,200.00֏
Մոբի Դիք, Герман Мелвилл

Մոբի Դիք, Герман Мелвилл

Ամերիկացի դասական Հերման Մելվիլի «Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը» վեպը (1851թ.) պատմում է այն մենամարտի մասին, որ մարդկային բնավորությունն ու կամքը մղում են ճշմարտության ու արդարության որոնումներին խանգարող ռոմանտիկական խորհրդանիշով մարմնավորված չար ուժերի դեմ:

От3,900.00֏
Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ, Питер Хандке

Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ, Питер Хандке

Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ, Питер Хандке

От3,490.00֏
arrow-top