


Զանգի զրանգի
- Տարիք (տարի): 6+
- Խաղի լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Տարիք (տարի) 6+
- Խաղի լեզու հայերեն
Խաղի սկզբում բոլոր խաղաքարտերը հավասար քանակությամբ բաժանում ենք մասնակիցների միջև, իսկ եթե խաղաքարտերը 3 կամ 6 հոգով խաղալիս հավասարապես հնարավոր չէ բաժանել, համապատասխանաբար ավելացած 1 և 4 հատ խաղաքարտերը կարող եք նախապես հանել և հետո նոր սկսել խաղը։ Մասնակիցները խաղաքարտերը դնում են ինրենց առջև փակ վիճակում՝ մրգերը դեպի գետին, իսկ խաղաքարտերի մեջտեղում դրվում է զանգը։ Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը և այդպես շարունակ։ Մասնակիցները հերթականությամբ սկսում են բացել խաղաքարտերը և դնել իրենց փակ խաղաքարտերի առաջ այնպես, որ առաջին խաղաքարտը տեսնեն մնացած մասնակիցները և ոչ թե խաղաքարտ բացողը, իսկ ամեն հաջորդ բացված խաղաքարտ յուրաքանչյուր մասնակից պետք է դնի իր նախորդ բացած խաղաքարտի կամ խաղաքարտերի վրա։ Զանգին հարկավոր է հարվածել այն ժամանակ, երբ նկատում եք, որ բացված խաղաքարտերի վրա առկա է 5 նույն միրգը, ընդ որում, դա պետք է անել որքան հնարավոր է արագ։ 5 նույն մրգից կարող է ստացվել վերջին բացված խաղաքարտերի վրրայի մրգերի գումարային արդյունքից՝ օրինակ 2 և 3 խաղող կամ երկու հատ 1-ական և մեկ հատ 3 նուռ ունեցող խաղաքաքարտեր կամ միանգամից միատեսակ միրգ պարունակող խաղաքարտը։ Առաջինը զանգին հարվածող մասնակիցը վերցնում է այդ պահի դրությամբ բոլոր մասնակիցների բացած խաղաքարտը և իր բացած խաղաքարտերի հետ միասին դնում իր փակ խաղաքարտերի տակ՝ կրկին փակ վիճակում, իսկ թե այլևս խաղաքարտ չուն այդ մասնակիցը, ապա պարզապես շրջում է և դնում իր առջև փակ վիճակում։ Եթե նույն մրգի գումարային արժեքը փոքր է 5-ից կամ գերազանցում է, և որևէ մասնակից սխալմամբ հարվածում է զանգին, ապա վերջինս պարտավորվում է իր փակ խաղաքարտրից մեկ հատ տալ որևէ մասնակցի՝ ում կամնա։ Իսկ եթե նա արդեն իսկ չունի խաղաքարտ, ապա լքում է խաղը։ Այն մասնակիցը, ում փակ խաղաքարտերը ավարտվում են լքում է խաղը, բացառությամբ մեկ դեպքի, երբ խաղի բնականոն ընթացքի ժամանակ բացվել է վերջին փակ խաղաքարտը և դեռ չի հասել իր հերթական խաղաքարտ բացելու հերթը, այսինքն, նա այնքան ժամանակ է խաղում և հնարավորություն ունենում հարվածել զանգին, մինչև իր խաղաքարտ բացելու հնարավորությունը չի եկել կրկին։ Խաղը հաղթում է բոլորից շատ փակ խաղաքարտ ունեցող մասնակիցը։ Ներառում է 100 խաղաքարտ և խաղային զանգ։