Սեղանի խաղեր
Ֆիլտր
- Bootupik(8)
- BrainBox(6)
- Hay Games(3)
- Hol(1)
- Hol Games(28)
- Hol Games(22)
- Kidz Mall(40)
- Letsplay.am(4)
- Popo(135)
- Xaxalove(68)
- 3-5(26)
- 6+(26)
- 3+(22)
- 5-10(20)
- 5+(8)
- 2+(2)
- 2-5(2)
- 2-6(2)
- 2(1)
- 2-7(1)
- հայերեն(376)
- անգլերեն(63)
- ռուսերեն(9)
- մանկական հավաքածու(6)
- մանկական գրականություն(1)
- խաղ(1)
- ատրճանակ(1)
- բոլորի համար(57)
- աղջիկների համար(2)
- տղաների համար(1)
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Ես ու Դու
Տուփում ներառված են՝
- մաքրվող մակերես ունեցող 100 խաղաքարտ՝ 50 հատ մեկ զուգընկերոջ համար, 50 հատ՝ մյուսի,
- 2 գունավոր նշիչ,
- սիրո գործակիցը ցույց տվող ջերմաչափ։
Զուգընկերներից յուրաքանչյուրը պետք է վերցնի խաղաքարտերի իր կապոցը և գունավոր նշիչի (մարկերի) օգնությամբ յուրաքանչյուր խաղաքարտի վրա լրացնի դրանք՝ նախ իր անունից, հետո՝ զուգընկերոջ անունից: Պատասխանները պետք է լինեն հնարավորինս անկեղծ՝ սիրո գործակցի ավելի ճիշտ արդյունք ստանալու նպատակով։
Բոլոր հարցերին պատասխանելուց հետո սկսում եք համեմատել միմյանց պատասխանները:
Եթե երկու կողմերն էլ ճիշտ են կռահել զուգընկերոջ պատասխանը, ապա ստանում են մեկ ընդհանուր միավոր նույն խաղաքարտի համար և չեն ստանում միավոր, եթե կողմերից մեկը կամ երկուսը միաժամանակ սխալ են կռահել զուգընկերոջ պատասխանը:* Միավոր հավաքած խաղաքարտերը (նույն խաղաքարտից մեկը միայն) հարկավոր է առանձին դնել՝ հաշվելու համար:
Վերջում պետք է հաշվել հավաքած միավորները, ստացած թիվը նշել ջերմաչափի վրա և տեսնել՝ որքան բարձր է ձեր սիրո ջերմաստիճանը:
Ու թող հաղթի ՍԵՐԸ ♡
*Վերջին՝ 50-րդ հարցը նախատեսված է միայն մեկ կողմի պատասխանի համար և ավտոմատ կերպով զույգին ապահովում է 1 միավոր՝ անկախ պատասխանների ընդհանուր կամ տարբեր լինելուց:
Սիրո գործակից Նշանակություն
0-15 միավոր Սերն ԱՐԹՆԱՆՈՒՄ է
16-35 միավոր Սերն ՈՒԺԵՂԱՆՈւՄ է
36-50 միավոր Սերը ԹԵԺ Է

Խաղ ժամանցային,«Դե խաղա 3 »
Դե խաղա խաղն իր մեջ ներառում է 200 խաղաքարտ։ Այն մշակվել է հումորի անսահման չափաբաժին ու հիշարժան պահեր պարգևելու համար։ Խաղի ներսում կան 4 տեսակի խաղաքարտեր, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է որոշակի գործողություն կամ հարց։ Սա ծնողների մանկության անկեղծություն, թե համարձակություն խաղն է, լրամշակված, ավելի շատ հումոր, համարձակություն և իրար բացահայտելու հնարավորություններ ավելացրած։ Դե խաղա խաղը հաստատված է ՀՀ լեզվի տեսչության կողմից։

Խաղ ժամանցային,«Էթիկա»
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ և սխալ տարբերակները: Ինչպե՞ս խաղալ. 1.Պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, մյուսում ՝ սխալ: 2. Ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելով պատկերված գործողությունները: Պատկերազարդ, թեմատիկ նկարների միջոցով նույնիսկ ամենափոքրերը կսովորեն վարվեցողության կանոնները: Այս խաղի միջոցով դեռևս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու և անկաշկանդ ցանկացած միջավայրում:

Խաղ ժամանցային,«Գտիր Մեմը»
Խաղ մեմերի սիրահարների համար: Տուփում կգտնեք. 150 մեմ, 172 իրավիճակ և քվեարկման քարտեր: Արագ, դինամիկ խաղ զվարճանալու համար՝ առանց երկար մտածելու, բարդ ռազմավարությունների, պարզապես զվարճանալու ձեր սիրած մեմերի ընկերակցությամբ: Ընտրե՛ք մեմերին ամենահամապատասխան արտահայտությունները և վաստակե՛ք միավորներ:

Խաղ ժամանցային,«Պատմիչ»
Հորինի՛ր պատմություն՝ օգտագործելով տրված միտքը: Տուփում կգտնեք 168 խաղաքարտ: Խաղը նախատեսված է 10-99 տարիքային խմբի համար: Խաղը հնարավոր է խաղալ 2 + մարդկանցով: Ինչպե՞ս խաղալ: Խաղընկերոջը բացատրում ենք խաղաքարտում գրված միտքը մեր կողմից հորինված պատմության միջոցով այնպես, որ պատմության մեջ օգտագործվեն խաղաքարտում գրված բոլոր բառերը ճիշտ հերթականությամբ: *Խաղաքարտերում գրված են են մեզ ծանոթ ասացվածքներ: Օրինակ՝ խաղաքարտում գրված է հետևյալ միտքը. «Լավություն արա՛ ու ջուրը գցի՛ր»: Իմ պատմությունը. Ես միշտ լավություն եմ անում բոլորին, քանի որ շատ բարի եմ: Մի անգամ զբոսնելիս տեսա, որ մի բալիկ ուզում է իր մայրիկի հեռախոսը ջուրը գցել, արագ վազեցի և հասցրի վերցնել այն:

Խաղ ժամանցային,«Փոքրիկ հանճար»
Փոքրիկ Հանճարը ստեղծված է 4-10 տարեկան երեխաների համար, և նպատակ ունի զարգացնելու ուղեղի միջկիսագնդային կապը։ Տուփի ներսում 24 երկկողմանի խաղաքարտեր են՝ անվնաս ծայրերով, և երկու ջնջվող մարկեր։ Երեխան պիտի փորձի և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով զուգահեռաբար եզրագծել պատկերները կամ կատարել նշված առաջադրանքները։ Հենց սա էլ օգնելու է սինխրոնացնել ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը։ Առաջադրանքները 48-ն են. կարող ես կատարել հերթականությամբ կամ խառը։ Խաղի վերջում կարող ես պարզապես խաղաքարտերի վրայից մաքրել նշումները ու սկսել նորից։ Սրանք Փոքրիկ Հանճար դառնալու առաջին քայլերն են։ Եզրագծի՛ր, ջնջի՛ր, փորձի՛ր նորից։

Խաղ ժամանցային,«Այն ինչն է ինչը հանելուկներով խաղ»
Խաղը նախատեսված է 6 տարեկան և 6 տարեկանից բարձր 1-4 խաղացողի կամ թիմերով խաղալու համար: Խաղում կա գեղեցիկ գունազարդված մեկ մեծ խաղատախտակ, բարդոթյան 3 աստիճանի 84 հանելուկներով քարտեր և 3 խաղաքարեր: Հանելուկների բարդության աստիճանը առանձնացված է գույներով: Խաղացողը հանելուկի պատասխանը ճիշտ գուշակելու դեպքում խաղատածտակի վրա առաջ է գում այդ հանելուկի քարտի գույնին համապատասխան քանակի քայլերով: Լեզուն՝ հայերեն Հրատարակման տարեթիվը՝ 2021 թ. Տպագրությունը՝ գունավոր, կավճապատ ստվարաթուղթ, Քարտերի չափսը՝5,5x 5,5 սմ Խաղադաշտի չափսը՝ A 3 Տուփի չափսը՝ 36 x 23 x 3 սմ, գունավոր տպագրություն, 300 գ/սմ ստվարաթուղթ

Խաղ ժամանցային,«Քվիդիչ»
Վերցրեք խաղաքարերը, տեղադրեք դրանք խաղադաշտի մեկնարկային կետում, գլորեք զառերը և փորձեք առաջինը հասնել վերջնակետին։ Ներառում է Խաղադաշտ 16 խաղաքար 2 զառ Խաղի կանոններ Մանրամասներ Տարիքը՝ 6+ Խաղացողների քանակը՝ 2-4 Տուփի չափսերը՝ 26,5x26,5x4 սմ Հեղինակ և Արտադրող Արտադրված է Հայաստանում Արտադրող՝ Dee Games

Սեղանի խաղ «Դետեկտիվ. Նորվիլլի առեղծվածը»
Խաղ, որտեղ դուք հանդես եք գալու դետեկտիվ Ջոն Բեքքերսի դերում՝ բացահայտելու առեղծվածային սպանությունների մի շարք, որի հանելուկը երկար ժամանակ չի հաջողվում լուծել։ Խաղում ներկայացված են այն բոլոր փաստերը, որոնք Ջոնին հաջողվել է հավաքել հետաքննությաքն ընթացքում, սակայն սպանությունների առեղծվածը կարող եք բացահայտել միայն դուք։ Գործի դրեք ձեր վառ երևեակայությունն ու տրամաբանությունը, մտածեք ինչպես մարդասպանը և փորձեք գտնել նրան։ Իսկ ճիշտ պատասխանը կստանք տուփի վրա պատկերված QR կոդի միջոցով։ Ներառում է Խաղի կանոններ 5 սպանության պատմություն Անհրաժեշտ փաստեր Մանրամասներ Տարիքը՝ 14+ Խաղացողների թիվը՝ 1+ Լեզուն՝ Հայերեն Տուփի չափսերը՝ 25.7x15x3 սմ

Հայկական ժամանցային խաղ՝ Սքեյջ
«Սքեյջը»-ը հետաքրքիր ասոցիացաներ առաջացնող ժամանցային և ինտելեկտուալ խաղ է: Տարիքը՝ 12+ Խաղացողների քանակը 3-6 Ինչպես խաղալ՝ 1.Խաղացողներից մեկը իր խաղաքարտերից ընտրում է որևէ խաղաքարտ և բարձրաձայնում այդ խաղաքարտի հետ կապված իր ասոցացիան: 2.Մնացած խաղացողները իրենց խաղաքարտերից ընտրում են տվյալ նկարագրությանը առավել համապատասխան խաղաքարտը և փակված դնում սեղանին: Նկարագրողը խառնում է և բացված սեղանին դնում ընտրված խաղաքարտերը: 3.Մասնակիցների խնդիրն է քվեարկության միջոցով գուշակել նկարագրողի խաղաքարտը:

Խաղ ժամանցային,«Պոնի լենդ»
Ովքե՞ր կարող են խաղալ Խաղը ունի կանոնների պարզ և պարզեցված տարբերակներ, որոնք նախատեսված են՝ 1. Պարզ – 3+ երեխաների համար, ովքեր կարողանում են կարդալ կամ ում հետ խաղում է կարդալ իմացող մասնակից, 2. Պարզեցված – կարդալ չիմացող 3+ երեխաների համար, ովքեր կարող են պարզապես նետել զառը և քարտեզով առաջ գնալ՝ առանց առաջադրանքները կատարելու: Ի՞նչն է զարգացնում խաղը զարգացնում է ստեղծագործական մտածողությունը, զարգացնում է շփման հմտությունները, զարգացնում է լեզվամտածողությունը, զարգացնում է բարդ իրավիճակներում արագ լուծումներ գտնելու ունակությունը, միջոց է տառերի այբբենական հերթականությանը ծանոթանալու և սովորելու համար: Խաղի կանոնները (պարզ տարբերակ) Խաղը սկսվում է, երբ խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը կանգնեցնում են մեկնարկի Ա դաշտի վրա: Առաջինը սկսում է մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն՝ ըստ տարիքի աճման սկզբունքի, հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով: Խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված առաջադրանքները չերևան: Մասնակիցների հերթականությունը որոշելուց հետո առաջին մասնակիցը նետում է զառը, ապա ընտրում խաղաքարտերից որևէ մեկը՝ առաջադրանքը կատարելու համար: Մասնակիցը զառը նետելուց հետո քարտեզի վրա քայլում է առաջ, եթե կատարել է խաղաքարտի վրա գրված առաջադրանքը, իսկ եթե ոչ, ապա քայլ չի կատարում: Խաղի հաղթողը կարող է որոշվել 2 սկզբունքով՝ 1. հաղթում է եզրագծին՝ Ֆ տառին առաջինը հասած կամ անցած մասնակիցը: Եթե անգամ առաջադրանքներով խաղաքարտերից բոլորը բացվել են, միևնույնն է, խաղը շարունակվում է, մինչև որևէ մեկը կհասնի վերջին տառին: 2. երբ ավարտվում են առաջադրանքներով խաղաքարտերը, հաղթում է քարտեզի վրա ավելի բարձր նիշով դաշտի վրա կանգնած մասնակիցը:

Խաղ ժամանցային,«Կարմիր թե սև»
«Կարմի՞ր, թե՞ սև»-ը հայտնի խաղի նոր մոտեցումն է, որտեղ կհանդիպեք ինչպես Շերիֆին, Կնքահորը, հասարակ քաղաքացիներին ու մաֆիոզներին, այնպես էլ Թիկնապահին, Լուսնոտին, Բժշկին, Մոլագարին և շատ այլ կերպարների՝ նոր հմտություններով: Սա ցերեկների և գիշերների հերթափոխ է, որտեղ քաղաքացիները կյանքի գնով պայքարում են մաֆիոզների դեմ, փորձում համախմբվել, բացահայտել իրենց շարքերում հայտնված սևերին և հաղթանակ տանել: Այն կարելի է խաղալ նաև դասական կանոններով:

Խաղ ժամանցային,«Մաթեմատիկական դոմինո»
Խաղի օգնությամբ կզարգանա երեխաների մաթեմատիկական գորողություններն արագ կատարել: Խաղում ենք սովորական դոմինոյի սկզբունքով: Տուփում կան հաստ ստցարաթղթի վրա տպագրված 252 քարտեր:

Խաղ ժամանցային,«Խնդմնդուկ»
Խնդմնդուկ խաղը առանց ծիծաղի և ուրախ տրամադրության անհնար է պատկերացնել: Երեխան դեմքի միմիկայի կամ շարժումների միջոցով փորձում է բացատրել ամենազվարճալի ու զարմանալի էմոջիները։ Հենց խաղի մեջ է արտացոլված երեխայի հույզերը, երևակայությունը, մտածողությունը: Այս խաղի առավելությունն այն է, որ երեխան կամավոր և հաճույքով է ենթակվում խաղի կանոններին: Սա դարձնում է երեխային ավելի կշռադատված և նախաձեռնող:

Խաղ ժամանցային,«Իմ առաջին խաղ լոտոն կենդանիներ»
Տուփուկ կան գունազարդ խաղատախտակներ ու քարտեր, որոնցով երեխան կսովորի կենդանիները, նրանց ձագուկները, ով որտեղ է ապրում, ինչ է ուտում և այլն:

Խաղ ժամանցային,Տրամաբանիկ
Խաղ 3 տարեկանից մեծ երեխաների համար: Խաղալով զարգացնում ենք՝ Տրամաբանությունը, Երևակայությունը Ուշադրությունը Մտահորիզոնը 1. Յուրաքանչյուր խմբից պետք է ընտրել այնպիսի խաղաքարտ, որ ստացվի տրամաբանական հաջորդականություն: 2. Հորինել պատմություն այդ հաջորդականությամբ:

Հայկական ժամանցային խաղ՝ Մագելան
Մագելանը 4 խաղ է մեկում, որը խաղալով սովորում ես գոյություն և ճանաչում ունեցող 200 տեսարժան վայրեր ամբողջ աշխարհում, թվագրություններ, տեղադրություններն ու հետաքրքիր փաստեր դրանց մասին։

Խաղ ժամանցային,«Թիվ առ թիվ»
3+ երեխաների համար Խաղի միջոցով ձեր փոքրիկները ավելի մատչելի, արդյունավետ ու ավելի հետաքրքիր տարբերակով կսովորեն թվերը, նաև՝ գումարում և հանում: Տուփում առկա է թղթե գրատախտակ, որի մի կողմը նախատեսված է գումարման գործողություններ կատարելու համար, մյուս կողմը` հանման: Թվերից կազմված քարտերերից մեկը դնում ենք գրատախտակի վրա պատկերված ՙգումարման՚ կամ ՙհանման՚ նշանից ձախ, մյուս թիվը` աջ և ստացված արդյունքը տեղադրում ՙհավասարման՚ նշանից հետո:

Հայկական ժամանցային խաղ՝ Պույ-Պույ մկնիկ
Սեղանի խաղ Պույ-Պույ մկնիկը։ Այս զվարճալի խաղը կօգնի զարգացնել Ձեր երեխաների պատկերավոր մտածողությունը և հիշողությունը։ Խաղի էություն է՝ հնարավորինս շատ միավորներ հավաքել և չհայտնվել թակարդում։ Խաղի պարագաներն են՝ 42 քարտ, 1 զառ։ Սեղանի խաղերը օգնում են մտերմություն ձևավորել խաղացողների մեջ, դա է պատճառը, որ ծնողներին առաջարկում են հենց այս խաղերը։

Խաղ ժամանցային,«Զվարճապոլիս»
«Զվարճապոլիս»-ը կախարդական քաղաք է և ունի իր կախարդական քարտեզը, որը բացելով` դուք միանգամից կհայտնվեք այնտեղ և կդառնաք Զվարճապոլիսի բնակիչ: Այն ամբողջ ընտանիքի համար հնարավորություն է ստեղծում շփվելու, խաղալու, զվարճանալու, համատեղ ուրախ ժամանց ունենալու։ Զարգացնում է մտածողության ճկունությունը, ստեղծարարությունը, երևակայությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հույզերի ճանաչումն ու արտահայտումը, վերբալ և ոչ վերբալ շփման հմտությունները։ Մանրամասներ Տարիքը՝ 6+ Խաղացողների քանակը՝ 2-6 Լեզուն՝ Հայերեն Ներառում է 50 խաղաքարտ

Խաղ ժամանցային,Անուն-ազգանուն
8+ երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների համար «Մեր մանկության խաղերը» շարքից Խաղում ենք և զարգացնում գիտելիքների պաշարը, բառապաշարը, միտքը, հիշողությունը, արագաշարժությունը, ուշադրությունը: Տուփում կգտնեք 1. բազմակի օգտագործման համար նախատեսված թղթյա խաղատախտակ-3 հատ 2. ջնջվող մարկեր-3հատ 3. տառեր-39հատ 4. հայկական տեղեկատվությամբ ինֆորմացիոն քարտեր-32հատ Խաղը հնարավոր է խաղալ՝ 1. մենակ (ինքնակրթվելու և սեփական գիտելիքները ստուգելու համար) 2. երկու կամ երեք հոգով (մրցելու նպատակով) 3․ թիմերով

Խաղ ժամանցային,«Իմ առաջին խաղ լոտոն գույներ, թվանշաններ»
Նախատեսված է 1 տարեկանից մեծ երեխաների համար: Ուսուցողական քարտեր են, որոնցով երեխան կսովորի գույներ, թվանշաններ, պատկերներ

Խաղ ժամանցային,«Օլիմպիադա-2»
Խաղը ներառում է ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ և ԱՆԳԼԵՐԵՆ թեմաներից հարցեր, խաղատախտակ, խաղաքարեր, աստղիկներ: Մասնակիցները հարցերին պատասխանելով խաղատախտակի վրա առաջ են գնում, վաստակում եմ աստղիկներ:

Խաղ ժամանցային,«Դինո լենդ»
Ովքե՞ր կարող են խաղալ Խաղը ունի կանոնների պարզ և պարզեցված տարբերակներ, որոնք նախատեսված են՝ 1. Պարզ – 3+ երեխաների համար, ովքեր կարողանում են կարդալ կամ ում հետ խաղում է կարդալ իմացող մասնակից, 2. Պարզեցված – կարդալ չիմացող 3+ երեխաների համար, ովքեր կարող են պարզապես նետել զառը և քարտեզով առաջ գնալ՝ առանց առաջադրանքները կատարելու: Ի՞նչն է զարգացնում խաղը զարգացնում է ստեղծագործական մտածողությունը, զարգացնում է շփման հմտությունները, զարգացնում է լեզվամտածողությունը, զարգացնում է բարդ իրավիճակներում արագ լուծումներ գտնելու ունակությունը, միջոց է տառերի այբբենական հերթականությանը ծանոթանալու և սովորելու համար: Խաղի կանոնները (պարզ տարբերակ) Խաղը սկսվում է, երբ խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը կանգնեցնում են մեկնարկի Ա դաշտի վրա: Առաջինը սկսում է մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն՝ ըստ տարիքի աճման սկզբունքի, հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով: Խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված առաջադրանքները չերևան: Մասնակիցների հերթականությունը որոշելուց հետո առաջին մասնակիցը նետում է զառը, ապա ընտրում խաղաքարտերից որևէ մեկը՝ առաջադրանքը կատարելու համար: Մասնակիցը զառը նետելուց հետո քարտեզի վրա քայլում է առաջ, եթե կատարել է խաղաքարտի վրա գրված առաջադրանքը, իսկ եթե ոչ, ապա քայլ չի կատարում: Խաղի հաղթողը կարող է որոշվել 2 սկզբունքով՝ 1. հաղթում է եզրագծին՝ Ֆ տառին առաջինը հասած կամ անցած մասնակիցը: Եթե անգամ առաջադրանքներով խաղաքարտերից բոլորը բացվել են, միևնույնն է, խաղը շարունակվում է, մինչև որևէ մեկը կհասնի վերջին տառին: 2. երբ ավարտվում են առաջադրանքներով խաղաքարտերը, հաղթում է քարտեզի վրա ավելի բարձր նիշով դաշտի վրա կանգնած մասնակիցը:
- 1
- 2
- 3
- 4
- 5
- . . .
- 19