menu
 Ես ու Դու

Ես ու Դու

Կոդ:44001522copy-icon
rating
0 Գնահատում
Նախընտրածներ
compareՀամեմատել
  • Տարիք (տարի): 16+
  • Խաղացողների քանակ: 2
  • Խաղի լեզու: հայերեն
  • Սեռ: բոլորի համար
selectԲոլոր բնութագրիչները
Hol Games

Hol Games

1 Գնահատում
«Հոլ»-ը ստեղծում է հայկական թիմային խաղեր, որոնք զարգացնում են միտքն ու հմտությունները՝ միաժամանակ ապահովելով ընտանեկան ջերմ ժամանց։

4,900.00֏

info

Մոտակա առաքում : ապր 24 - ապր 29

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

  • Տարիք (տարի) 16+
  • Խաղացողների քանակ 2
  • Խաղի լեզու հայերեն
  • Սեռ բոլորի համար
  • Գույն

Տուփում ներառված են՝

  • մաքրվող մակերես ունեցող  100 խաղաքարտ՝ 50 հատ մեկ զուգընկերոջ համար, 50 հատ՝ մյուսի,
  • 2 գունավոր նշիչ,
  • սիրո գործակիցը ցույց տվող ջերմաչափ։

Զուգընկերներից յուրաքանչյուրը պետք է վերցնի խաղաքարտերի իր կապոցը և գունավոր նշիչի (մարկերի) օգնությամբ յուրաքանչյուր խաղաքարտի վրա լրացնի դրանք՝ նախ իր անունից, հետո՝ զուգընկերոջ անունից: Պատասխանները պետք է լինեն հնարավորինս անկեղծ՝ սիրո գործակցի ավելի ճիշտ արդյունք ստանալու նպատակով։ 

Բոլոր հարցերին պատասխանելուց հետո սկսում եք համեմատել միմյանց պատասխանները: 

Եթե երկու կողմերն էլ ճիշտ են կռահել զուգընկերոջ պատասխանը, ապա ստանում են մեկ ընդհանուր միավոր նույն խաղաքարտի համար և չեն ստանում միավոր, եթե կողմերից մեկը կամ երկուսը միաժամանակ սխալ են կռահել զուգընկերոջ պատասխանը:* Միավոր հավաքած խաղաքարտերը (նույն խաղաքարտից մեկը միայն) հարկավոր է առանձին դնել՝ հաշվելու համար: 

Վերջում պետք է հաշվել հավաքած միավորները, ստացած թիվը նշել ջերմաչափի վրա և տեսնել՝ որքան բարձր է ձեր սիրո ջերմաստիճանը:

Ու թող հաղթի ՍԵՐԸ ♡

*Վերջին՝ 50-րդ հարցը նախատեսված է միայն մեկ կողմի պատասխանի համար և ավտոմատ կերպով զույգին ապահովում է 1 միավոր՝ անկախ պատասխանների ընդհանուր կամ տարբեր լինելուց:

Սիրո գործակից          Նշանակություն

0-15 միավոր                  Սերն ԱՐԹՆԱՆՈՒՄ է

16-35 միավոր                Սերն ՈՒԺԵՂԱՆՈւՄ է 

 

36-50 միավոր                Սերը ԹԵԺ Է

arrow-top