




Ես ու Դու
Սկսած
4,900.00֏
- Տարիք (տարի): 16+
- Խաղի լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Տարիք (տարի) 16+
- Խաղի լեզու հայերեն
Խաղում ներառված են 35-ական (ընդհանուր 70) խաղաքարտեր՝ արական և իգական սեռի ներկայացուցիչների համար, գրիչներ և սիրո գործակիցը ցույց տվող ջերմաչափ։ Նշենք, որ խաղի սիրո ջերմաչափը ժամանցային խաղի բաղկացուցիչ մաս է և միշտ չէ, որ կարող է ունենալ ակնկալվող արդյունք՝ համապատասխանելիություն ցույց տալու հարցում։ Խաղի սկզբում զույգից յուրաքանչյուրը պետք է վերցնի իր խաղաքարտերի կապոցը և գրիչի օգնությամբ լրացնի դրանք այնպես, որ խաղում ներառված հացերին պատասխանե՛ք հնարավորինս անկեղծ՝ սիրո գործակիցը ավելի ճիշտ արդյունք ստանալու նպատակով։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Եթե խաղաքարտի վրայի պատասխանները զույգերից երկուսի մասով էլ դրական են կամ բացասական, կարող եք նշել 2 պատասխան կամ «-» դնեք 2 պատասխանի առջև էլ, բացառելու համար 2 տարբերակները։ Երբ խաղի 2 մասնակիցն էլ լրացրել են խաղաքարտերը, հենց այստեղ սկսվում է իրական ինտրիգը։ Լրացված խաղաքարտերով մոտենում ենք իրար և վերացնում սիրո գործակցի ջերմաչափը։ Եթե պատասխանները լրացնելու արդյունքում հավաքած միավորները գերազանցում են 100 աստիճանը, ապա սերը եռում է, եթե ոչ, ապա չենք ընկճվում, խաղը հրաշալի միջոց է միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Խաղի ավարտից հետո կարող եք կիսվել ձեր արդյունքով սոցիալական էջերում՝ օգտագործելով #խաղ—եսուդու #սիրոջերմաչափ #հոլխաղեր հեշթեգներով։ Ներառում է 70 խաղաքարտ, 2 գրիչ և 2 սիրո ջերմաչափ։