


Ով եմ ես
Սկսած
3,900.00֏
- Տարիք (տարի): 6+
- Խաղի լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Տարիք (տարի) 6+
- Խաղի լեզու հայերեն
Խաղաքարտերը հարկավոր է լավ խառնել և սեղանին դնել այնպես, որ գուշակվող բառերը լինեն ներքևում: Հարկավոր է, որ բոլոր մասնակիցները իրենց գլխին հագցնեն խաղաքարտերի համար նախատեսված գլխակապերը: Որոշեք խաղի մեջ մտնելու հերթականությունը, իսկ եթե դժվարանում եք, արեք դա ըստ տարիքի՝ փոքրից մեծ: Առաջին մասնակիցը, չնայելով խաղաքարտերին, վերցնում է դրանցից մեկը և դնում իր ճակատին: Քարտի վրա գրված է՝ ով է նա, օրինակ՝ «կատու», «խարիսխ», «աչք», որը տեսնում են խաղի բոլոր մասնակիցները՝ բացի ճակատին խաղաքարտ ունեցող մասնակցի: Շրջեք ավազի ժամացույցն այնպես, որ ավազը սկսի թափվել: Ամբողջովին թափվելու տևողությունն է՝ 1 րոպե: 1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը իր խաղընկերներին տարբեր հարցեր ուղղելու օգնությամբ պետք է պարզի, թե ով է ինքը, գուշակելով այն բառը, որը գրված կլինի իր խաղաքարտի վրա: Կարելի է օգտվել և խաղաքարտերի վրա գրված հարցերից, և ինքնուրույն հարցեր հորինել: Եթե 1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը կռահում է բառը, ապա ստանում է 1 միավոր, և խաղաքարտը դուրս է գալիս խաղից, իսկ եթե ոչ՝ խաղաքարտը դուրս է գալիս խաղից առանց միավորի: Խաղը հաղթում է ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը: