


Խաղ ժամանցային,«Փոքրիկ հանճար»
- Խաղի լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Խաղի լեզու հայերեն
Փոքրիկ Հանճարը ստեղծված է 4-10 տարեկան երեխաների համար, և նպատակ ունի զարգացնելու ուղեղի միջկիսագնդային կապը։ Տուփի ներսում 24 երկկողմանի խաղաքարտեր են՝ անվնաս ծայրերով, և երկու ջնջվող մարկեր։ Երեխան պիտի փորձի և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով զուգահեռաբար եզրագծել պատկերները կամ կատարել նշված առաջադրանքները։ Հենց սա էլ օգնելու է սինխրոնացնել ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը։ Առաջադրանքները 48-ն են. կարող ես կատարել հերթականությամբ կամ խառը։ Խաղի վերջում կարող ես պարզապես խաղաքարտերի վրայից մաքրել նշումները ու սկսել նորից։ Սրանք Փոքրիկ Հանճար դառնալու առաջին քայլերն են։ Եզրագծի՛ր, ջնջի՛ր, փորձի՛ր նորից։