Խաղ ժամանցային,«Գողը տնից է 13+»
- Խաղի լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Խաղի լեզու հայերեն
«ԳՈՂԸ ՏՆԻՑ Է» դետեկտիվ ժանրի տրամաբանական խաղը նախատեսված է 13 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Կարելի է խաղալ 2-6 հոգով: Այս հետաքրքրաշարժ դետեկտիվ խաղում մասնակիցները լինելու են խուզարկուների դերում, ովքեր պետք է բացահայտեն շատ անսպասելի գողության՝ ոչ այնքան պարզ գործը: Մեծահարուստ Ալիմյանի տանից անհետանում է կտավների՝ իր հայտնի հավաքածուից մեկը: Մինչ խուզարկուները հասնում են առանձնատուն, նրա ինքնազգացողությունը կատարվածի պատճառով կտրուկ վատանում է: Հարցաքննության ժամանակ նա միայն հասցնում է ասել,- «Գողը տնից է»... Խաղի ընթացքում պետք է բացահայտել գողին և պարզել, թե որ կտավն էր գողացված: Խաղը․ զարգացնում է տրամաբանությունը, ամրապնդում է հիշողությունը, բարելավում է կոնտրոնացումը, ազատ ժամանցի հնարավորինս արդյունավետ կազմակերպման միջոց է, կրում է նաև ճանաչողական բնույթ, հնարավորություն կտա մարզելու ուղեղը, ծանոթանացնում է հանճարեղ նկարիչների կտավներին, օգնում է վերհիշել հայ գրականության լավագույն վեպերից մեկի հերոսներին