menu
Մի շնչով

Մի շնչով

Կոդ:44001356copy-icon
rating
0 Գնահատում
Նախընտրածներ
compareՀամեմատել
  • Խաղացողների քանակ: 2-7
  • Խաղի լեզու: հայերեն
  • Քաշ (կգ): 0.92
Այլկերպ

Այլկերպ

Նոր
1 Գնահատում
«ԱՅԼԿԵՐՊ»-ը հայկական առաջատար ընկերություն է, որն արտադրում է որակյալ հայալեզու սեղանի խաղեր և զարգացնող պարագաներ։

8,700.00֏

info

Մոտակա առաքում : ապր 06 - ապր 11

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

  • Խաղացողների քանակ 2-7
  • Խաղի լեզու հայերեն
  • Քաշ (կգ) 0.92

ՄԻ ՇՆՉՈՎ խաղը նախատեսված է ինտելեկտուալ մենամարտ գերադասողների համար:

ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ / 2022
Նոր՝ թարմացված հարցաշար, ավելի մեծ խաղատախտակ, ավելի շատ քայլեր ու խաղի հաճույքը է՛լ ավելի երկարաձգելու հնարավորություն։

Խաղաքարտերի վրա գրված են հարցեր՝ ամենատարբեր ոլորտների ու թեմաների վերաբերյալ: Մասնակիցն ունի ընդամենը 7 վայրկյան՝ յուրաքանչյուր հարցին 3 պատասխան տալու համար: Խաղում առկա են հետաքրքիր մանրուքներ, ինչպիսին են համատեղ քայլի հնարավորությունն ու հատուկ քարտերը, որոնց վրա գրված հարցերը ստիպելու են մասնակցին անկեղծանալ՝ հանուն հաղթանակի:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 7:

Պահանջվում են ընդհանուր զարգացածություն, Հայաստանի ու հայկականի իմացություն, հումոր, հնարամտություն, սուր միտք, արագություն:

Բացի ավանդական գիտական բնագավառներից (ճշգրիտ գիտություններ, պատմություն, աշխարհագրություն, մշակույթ և այլն) խաղում ընդգրկված են նաև առօրյա իրականության հետ առնչվող հարցեր և որոշակի ասոցիացիաներ:

 

Տուփի պարունակությունը`

  • 257 երկկողմանի քարտ (ընդհանուր բնույթի 514 հարց),
  • 77 կարմիր վանդակի քարտ (անձնական բնույթի հարց),
  • 7 «համատեղ քայլ» քարտ,
  • 1 խաղատախտակ,
  • 7 խաղաքար (տարբեր գույների),
  • խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ:
arrow-top