menu
Սովորում ենք հաշվել

Սովորում ենք հաշվել

Կոդ:22003191copy-icon
rating
0 Գնահատում
Նախընտրածներ
compareՀամեմատել
  • Տուփի չափեր (մմ): 245x200x10
  • Խաղի լեզու: հայերեն
Xaxalove

Xaxalove

5 Գնահատումներ
#XAXALOVE-ը ստեղծում է յուրօրինակ զարգացնող խաղեր, որոնք մշակված են հոգեբանների և բանասերների կողմից՝ խթանելու ստեղծարար մտածողությունը։

1,350.00֏

info

Մոտակա առաքում : ապր 19 - ապր 24

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

  • Տուփի չափեր (մմ) 245x200x10
  • Խաղի լեզու հայերեն
Խաղը սովորեցնում է հաշվել, կատարել պարզ թվաբանական գործողություններ, զարգացնում է մտածողությունը և մանր մոտորիկան: Կարելի է խաղալ 3 տարեկանից: Կարևոր ցուցում ծնողներին. Երեխային թվերը կարելի է սովորեցնել երկու-երեք տարեկանից: Երեք-չորս տարեկանում երեխան պետք է կարողանա հաշվել մինչև երեքը, ցույց տալ թիվը մատիկներով։ Այս տարիքում երեխային կարելի է սովորեցնել շատն ու քիչը, տարբեր քանակի առարկաներ իրար հետ համեմատելը։ Չորս-հինգ տարեկանում երեխան պետք է իմանա մեկից տասը թվերը, կարողանա հաշվել առարկաները՝ առարկաների քանակը նույնականացնելով համապատասխան թվին։ Երեխան պետք է կարողանա թվերը շարել աճման կամ նվազման կարգով, առարկաների քանակը հավասարեցնել ավելացնելով կամ պակասեցնելով։ Այս տարիքում երեխան ճանաչում է թվի գրաֆիկական պատկերը, ուստի կարելի է սովորեցնել նրան գրել թվերը: Հինգից յոթ տարեկանում արդեն կարելի է երեխային պարզ առաջադրանքներ տալ՝ գումարում, հանում։ Երեխան պետք է կարողանա պատասխանել «ո՞րերորդն է» «քանի՞սն են» հարցերին, տարբերի գումարման, հանման, հավասարման, մեծի և փոքրի նշանները, կարողանա պատկերը բաժանել 2 կամ 4 հավասար մասերի։
arrow-top