

Հիշարժան զբոսանք, Նիկոլաս Սփարքս
- Ժանր: արտասահմանյան ժամանակակից արձակ
- Տարիք: 12+
- Էջերի քանակ: 200
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր արտասահմանյան ժամանակակից արձակ
- Տարիք 12+
- Էջերի քանակ 200
- Լեզու հայերեն
- Կազմ սուպերշապիկ
Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:.Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: