menu

Գեղարվեստական, Բեսթսելլեր

204 ապրանքներ
Ֆիլտր
close
Գին
arrow-top
Ապրանքանիշ
arrow-top
  • Bantam
    (1)
  • Brown
    (8)
  • Canongate
    (1)
  • Corgi
    (2)
  • Ebury
    (2)
Ավելի շատmore
Վաճառող
arrow-top
  • Զանգակ գրատուն
    (69)
filter Ֆիլտր

Դասավորել ըստ: Համապատասխանություն

select
sortԴասավորել ըստ
gridinline
grid
Հաֆեզ․ Գազելներ, քառյակներ, Հաֆեզ

Հաֆեզ․ Գազելներ, քառյակներ, Հաֆեզ

Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։.Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։

Սկսած5,800.00֏
Ուտել, աղոթել, սիրել, Էլիզաբեթ Գիլբերթ

Ուտել, աղոթել, սիրել, Էլիզաբեթ Գիլբերթ

Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։

Սկսած4,800.00֏
Հիշարժան զբոսանք, Նիկոլաս Սփարքս

Հիշարժան զբոսանք, Նիկոլաս Սփարքս

Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:.Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:

Սկսած3,900.00֏
Կնքահայրը։ Մարիո Պյուզո, Մարիո Պյուզո

Կնքահայրը։ Մարիո Պյուզո, Մարիո Պյուզո

«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլորշրջանակների հետ:«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլորշրջանակների հետ:

Սկսած5,990.00֏
Լորդ Էջուերը մահանում է, Ագաթա Քրիստի

Լորդ Էջուերը մահանում է, Ագաթա Քրիստի

Արտասովոր ու հակասական խառնվածքի տեր մեծահարուստ լորդ Էջուերի անշնչացած մարմինը գտնում են գրադարանում: Ո՞վ կարող էր ցանկանալ մեծահարուստի վաղաժամ մահը: Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու նրա հանկարծակի վախճանը: Աշխարհահռչակ բելգիացի հետախույզ Էրքյուլ Պուարոյին նոր մարտահրավեր է նետված: Արդյոք բոլոր կասկածյալները ճշմարտությո՞ւնն են ասում: Իսկ գուցե ոմանք ինչ-որ դե՞ր են խաղում: Ինչպե՞ս տարբերել իրական դերասանին կեղծից: Վիճակը գցված է: Բոլոր դերասանները բեմում են: Վարագույրը բարձրանում է:

Սկսած3,900.00֏
Մեծ քառյակը, Ագաթա Քրիստի

Մեծ քառյակը, Ագաթա Քրիստի

«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար:

Սկսած3,900.00֏
Եղիշե Չարենց, հատոր 1, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց, հատոր 1, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց, հատոր 1, Եղիշե Չարենց

Սկսած5,990.00֏
Բացելով խաղաքարտերը, Ագաթա Քրիստի

Բացելով խաղաքարտերը, Ագաթա Քրիստի

«Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.: Վեպում Էրքյուլ Պուարոյի հետ միասին հետաքննությունը վարում են Արիադնե Օլիվերը, ավագ տեսուչ Բաթլը և գնդապետ Ռեյսը, որին հանդիպել եք Ագաթա Քրիստիի այլ գործերում:.Ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից մի սովորական ու անմեղ երեկույթից. ընթրիք, իսկ հետո՝ բրիջ: Սակայն հենց այդ երեկո ամեն բան ավարտվում է տանտիրոջ՝ միսթր Շայթանայի համար, իսկ Էրքյուլ Պուարոյի և մյուս երեքի համար սկսվում է բարդ, բայց միևնույն ժամանակ շատ անսովոր հետաքննություն, որի վերջնակետին հասնելու համար, բացի նրանց բնորոշ մեթոդներից, անհրաժեշտ էր նաև շատ լավ գլուխ հանել բրիջի կանոններից:

Սկսած3,900.00֏
Վարագույր. Պուարոյի վերջին գործը, Ագաթա Քրիստի

Վարագույր. Պուարոյի վերջին գործը, Ագաթա Քրիստի

«Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: Լեգենդար խուզարկու Պուարոն ընկերոջ՝ Արթուր Հասթինգսի հետ վերադառնում է Սթայլզ, որտեղից էլ սկսել էին հանցագործություններ բացահայտելու իրենց համատեղ գործունեությունը: Այս վեպով էլ ավարտվում է Ագաթա Քրսիտիի՝ խուզարկու Պուարոյի մասին պատմող շարքը:

Սկսած3,900.00֏
Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը, ժոզեֆ Բեդիե

Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը, ժոզեֆ Բեդիե

Տրիստանի և Իզոլդայի մասին լեգենդը համարվում է միջնադարյան Եվրոպայում տարածված ու սիրված ասպետական սիրավեպերից մեկը: 11-13-րդ դարերում ի հայտ են գալիս այս լեգենդի գրական բազմաթիվ տարբերակներ ու մշակումներ, որոնք քաջ ասպետների և ռոմանտիկ սիրո մասին գրող հեղինակների համար ներշնչանքի աղբյուր են ծառայում: 1900թ. ֆրանսիացի բանասեր, միջնադարագետ Ժոզեֆ Բեդիեն (1864-1938թթ.) ամբողջացրել է մշակումներից մնացած հատվածներն ու վերականգնել ողբերգական սիրո այդ պատմությունը:

Սկսած2,700.00֏
Թունավոր գրիչով ձեռքը, Ագաթա Քրիստի

Թունավոր գրիչով ձեռքը, Ագաթա Քրիստի

«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. Սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն….Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը:

Սկսած3,900.00֏
Անվերջանալի գիշեր, Ագաթա Քրիստի

Անվերջանալի գիշեր, Ագաթա Քրիստի

Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։.«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Սկսած3,900.00֏
Հանճարների գիրքը, Հարություն Ղուկասյան

Հանճարների գիրքը, Հարություն Ղուկասյան

Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար: ակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը: Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ: Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով:Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:

Սկսած5,000.00֏
Լուսնաքարը, Ուիլքի Քոլինզ

Լուսնաքարը, Ուիլքի Քոլինզ

Ուիլքի Քոլինզը վիկտորիանական դարաշրջանի լավագույն գրողներից է։ Նրա «Լուսնաքարը» վեպը համարվում է դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործը, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպի կիզակետում հայտնված Լուսնաքարը դառնում է հերոսների ինքնաբացահայտման ու հետախուզական հմտությունների զարգացման միջոց։.Սեր, խաբեություն,գողություն, հիասթափություն, մեղսավոր լռություն և, ի վերջո, երկար սպասված ու փոքր-ինչ ֆանտաստիկ թվացող իրականության բացահայտում։ Ահա սյուժեի հախուռնու համակողմանի նկարագիրը։ Կամա թե ակամա Լուսնաքարի հետ առնչություն ունեցող անձինք իրենց տեսածն ու լսածը, որպես վկայություն, շարադրում են պատմության տեսքով և այդ տարբեր տեսակետների համադրությունն է, որ ընթերցողի առաջ բացելու է դետեկտիվ ժանրի դռները։

Սկսած5,990.00֏
Հավաքորդը, Ջոն Ֆաուլզ

Հավաքորդը, Ջոն Ֆաուլզ

Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս կերպարի անունից, որոնք լիովին տարբեր մարդիկ են իրենց աշխարհընկալմամբ ու պատկերացումներով:

Սկսած5,990.00֏
Miss Marple — Miss Marple’S Final Cases, Ագաթա Քրիստի

Miss Marple — Miss Marple’S Final Cases, Ագաթա Քրիստի

Nine intriguing tales One unequalled storyteller An unknown wounded man in a church. A fatal riding accident. A corpse and a tape measure..Whether in St Mary Mead or further afield, there is always much wickedness lurking below the surface, should, like Jane Marple, you have the eyes to see it..Published posthumously, this collection of tales, seven of them featuring Agatha Christie's much loved Miss Marple, plus two stand-alone stories, is a treasure trove..Never underestimate Miss Marple.'She gives us an insight into human nature that few, if any, have surpassed.' Susan Lewis.'The acknowledged queen of detective fiction.' Observer

Սկսած4,600.00֏
Լուսավորումներ Երկեր և նամակներ, Արթյուր Ռեմբո

Լուսավորումներ Երկեր և նամակներ, Արթյուր Ռեմբո

Լուսավորումներ Երկեր և նամակներ, Արթյուր Ռեմբո

Սկսած4,900.00֏
Poirot — Five Little Pigs, Ագաթա Քրիստի

Poirot — Five Little Pigs, Ագաթա Քրիստի

Agatha Christie's ingenious murder mystery, reissued with a striking new cover designed to appeal to the latest generation of Agatha Christie fans and book lovers..Beautiful Caroline Crale was convicted of poisoning her husband, yet there were five other suspects: Philip Blake (the stockbroker) who went to market; Meredith Blake (the amateur herbalist) who stayed at home; Elsa Greer (the three-time divorcee) who had roast beef; Cecilia Williams (the devoted governess) who had none; and Angela Warren (the disfigured sister) who cried 'wee wee wee' all the way home..It is sixteen years later, but Hercule Poirot just can't get that nursery rhyme out of his mind…

Սկսած4,800.00֏
Երիտասարդ Վերթերի տառապանքները, Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Երիտասարդ Վերթերի տառապանքները, Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին։ Վեպում գերմանական իրականության ֆոնին արտացոլվում են հերոսի անձնական տառապանքները։ «Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի մահը, որը տառապում էր ամուսնացած կնոջ հանդեպ սիրուց։

Սկսած3,500.00֏
Շագանակագույն կոստյումով մարդը, Ագաթա Քրիստի

Շագանակագույն կոստյումով մարդը, Ագաթա Քրիստի

1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու:

Սկսած3,900.00֏
Բերթրամ հյուրանոցում, Ագաթա Քրիստի

Բերթրամ հյուրանոցում, Ագաթա Քրիստի

Ագաթա Քրիստիի ««Բերթրամ» հյուրանոցում» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1965 թ․ Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնի ամենահայտնի հյուրանոցներից մեկում իր հանգիստը վայելող միսս Մարփլի օգնությամբ բացահայտվում է կատարված սպանությունը և բացվում հանցագործությունների շղթան։ Վեպն էկրանավորվել է երկու անգամ․ 1987 թ․, որում միսս Մարփլի դերը կատարում էր Ջոուն Հիքսոնը, և 2007 թ․՝ Ջերալդին ՄքՅուանի գլխավոր դերակատարմամբ։

Սկսած3,900.00֏
Երկկենցաղ մարդը, Ալեքսանդր Բելյաև

Երկկենցաղ մարդը, Ալեքսանդր Բելյաև

Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» գիտական ֆանտաստիկայի համաշխարհային գլուխգործոցներից է: Ի դեպ, 2020 թվականին է միայն պարզվել, որ գիրքը հայերեն թարգմանել է Գուրգեն Մահարին աքսորում եղած ժամանակ:

Սկսած2,900.00֏
Miss Marple — 4.50 From Paddington, Ագաթա Քրիստի

Miss Marple — 4.50 From Paddington, Ագաթա Քրիստի

Two trains Side by side for a brief moment In that moment, a murder Elspeth McGillicuddy is positive she witnessed a man strangling a woman to death..But it was only the merest glimpse through a carriage window as the trains drew parallel..She is the only witness, there are no suspects, and, most importantly, there is no corpse..Who, apart from her friend Jane Marple, would take her seriously?.Never underestimate Miss Marple.'All crime writers around the globe owe Agatha Christie a massive debt.' Peter James.'Never a dull moment.' The Times

Սկսած4,800.00֏
Չարենց ընտիր երկեր Բ, Եղիշե Չարենց

Չարենց ընտիր երկեր Բ, Եղիշե Չարենց

Չարենցի սույն քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմ-ներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրք ճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին...

Սկսած3,950.00֏
arrow-top