Ամոթ, Սալման Ռուշդի
- Ժանր: արտասահմանյան ժամանակակից արձակ
- Տարիք: 16+
- Էջերի քանակ: 460
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր արտասահմանյան ժամանակակից արձակ
- Տարիք 16+
- Էջերի քանակ 460
- Լեզու հայերեն
- Կազմ կոշտ կազմ
«Ամոթ» վեպի հիմքում Պակիստանի նորագույն պատմության իրական իրադարձություններն են, բայց հեղինակն ինքը այն անվանում է նոր տիպի հեքիաթի պես մի բան, որ ներկայացնում է իրականության դիցաբանական և պատմական ընկալումը։.Սա խոստովանանք չէ, մեղադրական պամֆլետ չէ, ընտրյալների համար ինտելեկտուալ կոկտեյլ չէ: Այստեղ կյանքն է, ինչպես որ կա՝ կատարվածի ամբողջ խելագարությամբ և անիրականությամբ..անպիտան ծնողներ և «փոքր մարդիկ», մեծ հավակնություններ ու կոտրված սրտեր, կոռումպացված կամ գաղափարական քաղաքական գործիչներ, արյուն, պատերազմ, էժան զանգվածային մշակույթ և ամեն տիպի ու գունավորման պաշտամունքներ: Պատմությունը.երեք ընտանիքի մասին է՝ խենթ ու խիզախ գեներալի, բուռն անցյալ ապրած հավակնոտ քաղաքական գործչի և հիպնոսացնող.բժշկի: Այս երեքի ճակատագրերը սերտորեն միահյուսված են, և յուրաքանչյուրում.կա յուրահատուկ զրնգուն մի թել՝ նրանց կողքին.կանգնած կնոջ թելը:.Գրողի երևակայությունն աննկարագրելի և անկաշկանդ է, դրանում փոթորկվում են դարաշրջաններն ու իրադարձությունները, ճակատագրերը, մարդիկ, կենդանիները, աստվածներն ու հրեշները: Այս գիրքը էպիկական։