Գեղարվետական, մատենաշարեր
Ֆիլտր
- Kyurkchyan(1)
- Անտարես(323)
- Դարակ(1)
- Զանգակ(23)
- ԷԴԻՏ ՊՐԻՆՏ(45)
- Զանգակ գրատուն(248)
- արտասահմանյան դասական արձակ(135)
- արտասահմանյան ժամանակակից արձակ(127)
- հայ ժամանակակից արձակ(66)
- հայ դասական գրականություն(48)
- դրամատուրգիա(15)
- հայերեն(398)
- անգլերեն(6)
- արևմտահայերեն(2)
- հայերեն, անգլերեն(1)
- կոշտ կազմ(322)
- փափուկ կազմ(68)
- սուպերշապիկ(6)
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Անասնաֆերմա, Ջորջ Օրուել
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության եւ տոտալիտարիզմի:

Եղիշե Չարենց, Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց, Եղիշե Չարենց

Գիրք ճանապարհի, Եղիշե Չարենց
ՆԿԱՐԱԳԻՐ. .ԿԱՐԾԻՔՆԵՐ (0).«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը:..Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը:.Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին:..«Գիրք ճանապարհի» ժողովածուն բանաստեղծությունների և պոեմների հավաքածու է, որտեղ խոսվում է հայրենասիրության, հայ մեծ գրողների և սոցիալիստական կարգերի անհրաժեշտության մասին:.Հայրենասիրության թեման շոշափվում է «Սասունցի Դավիթ» և «Պատմության քառուղիներով» պոեմներում:.«Սասունցի Դավիթ» պոեմը հայ ժողովրդական էպոսի մշակումներից մեկն է: Պոետը «Սասունցի Դավիթ» պոեմում նզովում է նեռ թագավորին, նենգ իշխաններին, որոնք ժողովրդին տանում են դեպի պատերազմ և կոտորած: Չարենցը փառաբանում է Առյուծ Մհերին, Դավիթին, նրա որդուն՝ Մհերին՝ բոլոր նրանց, ովքեր օգնել են ժողովրդին և մարտընչել նրա համար: Առյուծ Մհերը ռամիկ էր, որին ժողովուրդը կարգել էր իշխան: Նա քառասուն տարի իշխեց Սասունում, բայց նրա մահից հետո իր միակ ժառանգին կարգեցին հովիվ և հեռացրին սարեր: Սասունում սկսեցին կառավարել նենգ իշխանները՝ Ձենով-Օհանի գլխավորությամբ: Նրանք տեր կանգնեցին Մհերի հարստությանը և սկսեցին կեղեքել ժողովրդին: Մսրա Մելիքը հարկ պահանջեց Ձենով-Օհանից և ցանկացավ, որ ողջ Սասմա ժողովուրդը անց կենա իր սրի տակով: Միայն Դավիթն էր, որ չանցավ նրա թրի տակով: Մսրա Մելիքի հարկահանները եկել էին Սասուն, որպեսզի տանեին նրա հարկը, բայց Դավիթը իմանալով այդ մասին հարձակվում է հարկահանների վրա և ետ խլում իր հոր գանձերը: Մելիքն անթիվ զորք է հավաքում և շարժվում Սասունի վրա: Նրանց դեմ ելնում է Դավիթը՝ հոր զրահներով, հոր ձիով և կայծակ թրով: Բայց նա չի կոտորում անմեղ ժողովրդին, որին ուժով բերել էր Մսրա Մելիքը: Դավիթը գնում Մելիքի մոտ և միամտաբար ընկնում է նրա ծուղակը՝ խոր հորի մեջ, բայց լսելով Սասմա ժողովրդի ձայնը, ելնում է հորից և կանգնում Մսրա Մելիքի դեմ: Նա առաջին հարվածի իրավունքը տալիս է Մելիքին, սակայն թագավորը չի կարողանում հաղթել Դավիթին իր երեք հարվածներով: Մելիքը հոր է փորում և այնտեղ թաքնվում Դավիթի հարվածներից: Դավիթը լսելով Մելիքի մոր և քրոջ թախանձանքները՝ առաջին երկու հարվածը բաշխում է նրանց, իսկ երորդով երկու կես է անում Մելիքին և ազատում Սասունը:

Խեցգետնի արևադարձը, Հենրի Միլեր
Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս վեպը, թոթափելով տաբուները, ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նշանակալից ավանդ՝ ի նպաստ ազատ խոսքի:

Իժերի կծիկը, Ֆրանսուա Մորիակ
Իժերի կծիկը, Ֆրանսուա Մորիակ

Սիրային նամակներ
Սիրային նամակներ,

Ժամանակի գետը, Վահագն Գրիգորյան
Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպ է մարդու և ճակատագրի, ներաշխարհի ու իրականության մասին՝ դիտված հայի ու Ցեղասպանության ակնոցով, միտված հարահոս ժամանակին՝ նրան, ինչ երեկ եղել է, այսօր կատարում է ու վաղը կլինի: 2009-ին վեպն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

Իմ գրադարանը․ Ղազարոս Աղայան, Ղազարոս Աղայան
Ղազարոս Աղայանը համարվում է ինքնակենսագրական վեպի ժանրի հեղինակը հայ գրականության մեջ: Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաև նշանավոր մանկավարժ է, հրապարակախոս և գրական-հասարակական գործիչ:..Ղազարոս Աղայանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Անասնաֆերմա (2018), Ջորջ Օրուել
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության եւ տոտալիտարիզմի:

Ռոք Վագրամ, Ուիլյամ Սարոյան
«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:

Ցատկախաղ, Խուլիո Կորտասար
«Ցատկախաղը» ձևով ու բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը: Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի` կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելլիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին:

Իմ գրադարանը. Վախթանգ Անանյան, Վախթանգ Անանյան
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Վախթանգ Անանյանի պատմվածքները։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։

Փրկիչը տարեկանի արտում։ 2022, Ջերոմ Դ․ Սելինջեր
Փրկիչը տարեկանի արտում։ 2022, Ջերոմ Դ․ Սելինջեր

Հեղնար աղբյուր, Մկրտիչ Արմեն
Վեպն արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո ը ընտանիքի մասին:

Իմ գրադարանը. Գաբրիել Սունդուկյան, Գաբրիել Սունդուկյան
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա» կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով:

Դար կորստյան, Վարդան Գրիգորյան
Դար կորստյան, Վարդան Գրիգորյան

Սարթորիս, Ուիլյամ Ֆոլքներ
20–րդ դարի ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպն առաջին անգամ հայերեն լույս է տեսել 2000 թվականին: Սա վեպի երկրորդ հրատարակությունն է, որը հարստացել է նոր ծանոթագրություններով: Վեպը գրողի փիլիսոփայական աշխարհայեցումի՝ որքան էլ զորեղ է Սարթորիս մարդը, բայց, միևնույնն է, անզոր է ժամանակի հարատև քաոսում, և նրբին հոգեբանական դիտարկումների՝ անդինատեսության կատարյալ արտահայտությունն է:
Սիրելի բարեկամ, Գի դը Մոպասան
«Սիրելի բարեկամ» վեպը կարիերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուրուան երազում է փայլու կաչիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ խղճով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար...

Իմ գրադարանը. Խաչատուր Աբովյան, Խաչատուր Աբովյան
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է բարձրացնում վեպի արժեքն ու գնահատանքը:

Համբերություն քեզ, մարդ, Գուրգեն Խանջյան
«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի` ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում-ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:

Յակուբյան շենքը, Ալաա ալ-Ասուանի
21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Միայն արաբերենով 9 անգամ հրատարակվեց, ապա թարգմանվեց 34 լեզվով: Կահիրե. հսկա մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այստեղ բնակվում են վեպի հերոսները: Այստեղ է նաև դոկտոր ալ-Ասուանին ստոմատոլոգիական կաբինետը: Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկչություն... Կահիրեի շուրջ կեսդարյա կյանքի համայնապատկեր`«Յակուբյանի շենքը» վեպում:

Ուեսլի Ջեքսոնի արկածներ, Ուիլյամ Սարոյան
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»:

Հնազանդություն, Միշել Ուելբեք
Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպը, որի իրադարձությունները ծավալվում է 2022 թվականին, գուժում է Ֆրանսիայի մոտակա ճգնաժամը։ Ինքը` հեղինակը իր վեպի ժանրը բնորոշել է որպես «քաղաքական ֆանտաստիկա»։ Ժողովրդավարական ճանապարհով իշխանության է գալիս մուսուլման նախագահ, և պետությունը սկսեւմ է վայրկենապես փոխվել։ Մինչև ե՞րբ և մինչև ու՞ր։ Վեպի հերոսին համակած այդ տագնապը վերաճում է համամարդկային տագնապի։

Անկյալ հրեշտակը, Խավիեր Սիեռա
Սանտյագո դե Կոմպոստելայի Փառքի գավթում աշխատելիս Խուլիա Ալվարեսը սարսափելի լուր է ստանում. նրա ամուսնուն առևագել են Թուրքիա- Հայաստան սահմանագծում: Խուլիան ակամա մասնակից է դառնում մի մեծ խաղի, որում առկա երկու հնագույն քարերը թույլ են տալիս կապ հաստատելու գերբնական էակների հետ, քարեր, որոնք ձեռք բերելու համար պայքարում են շատերը՝ սկսած հայկական խմբավորումից մինչև ԱՄՆ կառավարություն: Իրադարձությունների նկարագրությունը հագեցած է գաղտնի ուղերձներով, առասպելներով և հավատալիքներով, որոնք եզրափակվում են Արարատ լեռան գագաթին՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ հանգրվանած Նոյյան տապանի մասունքների մոտ:
- 1
- 2
- 3
- 4
- 5
- . . .
- 17