Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ, Robert Kiyosaki
- Genre: self help and motivation
- Age: 16+
- Pages: 201
- Language: armenian
PRODUCT INFORMATION
- Genre self help and motivation
- Age 16+
- Pages 201
- Language armenian
- Cover ultrathin
Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ գիրքը ամերիկացի գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի և նրա գործընկեր ու հաշվապահ Շերոն Լեկտերի համատեղ աշխատանքն է, հրատարակվել է 2000 թվականի ապրիլի 1-ին։ Գրքում ներկայացված է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները։ Այս գրքի հիմնական առաքելությունը ընթերցողին ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է (ֆինանսական կրթություն), բիզնես սկսելու և ձեռք բերելու հմտություններ՝ ակտիվների ներդրմամբ, անշարժ գույքի ներդրմամբ։ Ինչպես նաև գիրքը բարձրացնում է ֆինանսական մտածողությունը (ֆինանսական IQ), բարելավվում գործարար և ֆինանսական հմտությունները։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքում կան առակային ոճով գրված հատվածներ, որտեղ Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին։