Antares
Filter
- (7)
- (348)
- (814)
- (204)
- (821)
- Antares(8)
- Daran bookstore(8)
- Librum bookshop(5)
- Popo(1)
- Zangak bookstore(801)
- foreign classics(145)
- contemporary foreign prose(124)
- contemporary armenian prose(93)
- cognitive and developing(67)
- picture books(65)
- armenian(782)
- russian(12)
- western armenian(8)
- armenian, english, russian(2)
- english(2)
- 4+(2)
- 3+(1)
- hard cover(633)
- soft cover(96)
- ultrathin(40)
- box(3)
- flexible(2)
- armenian(7)
Sort by: Relevance
Լուսնի չերևացող կողմը, Grigor Achemyan
Լուսնի չերևացող կողմը, Grigor Achemyan
Փոքրիկ Իշխանը․ Կապույտ, Antoine de Saint-Exupery
Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։
Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես, Roald Dahl
Ընձուղտ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել:.Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…
Մասնաճյուղ, Sergei Dovlatov
«Մասնաճյուղը» Սերգեյ Դովլաթովի (1941-1990)՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող:
Որտե՞ղ էիր մարդ Աստծո, Zorayr Khalapyan
Զորայր Խալափյանի (1933-2008) «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին: Դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գյուղական համեստ մի բժշկի պատմությունը ընդհանրացնում է պատմական մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր:
Մարդն առանց հատկությունների 2, Robert Musil
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի (1880-1942թթ.) «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային հոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ- գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Սառցե սիրտը 2
Մի տարօրինակ ձայն կանչում է Էլսային, և նա Աննայի, Քրիսթոֆի, Օլաֆի ու Սվենի հետ գնում է ձայնի հետևից։ Կախարդված անտառում նրանք իրենց սպասածից շատ ավելին են գտնում։
Ռապունցել
The Posthumous Memoirs of Bras Cubas, Machado de Assis
Փոքրիկ Իշխանը, Antoine de Saint-Exupery
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։..«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու-Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։..Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։
Մարդուկ ջարդուկը (նվագապատում)
Շնաձուկը (Ձեռնոց-ձկնիկի ջրա-շալի արկածները),
Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից, Sergey Loskot
Գիրքը քեզ կպամի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ հայրիկին ու մայրիկին հմայել:
Փոստի բարեկամը
Նախքան նամականիշի հայտնագործումը նամակ ստանալը լուրջ անհարմարություն էր, քանի որ նամակդ փոստարկղում չէր հայտնվի, մինչև չվճարեիր: Բացի դրանից, աղքատները չէին կարող լուր ստանալ հեռվում ապրող ընկերներից կամ հարազատներից, քանի որ փոստային ծառայությունըչափազանց թանկ էր: Լավ է, որ Ռոուլենդ Հիլլը լուծեց այդ խնդիրը…
Քայլե՞նք դինոզավրի հետքերով, պեղե՞նք ժամանակի շերտերը,
Երեք փիսիկ, մեկ երազանք, Sara Sahinkanat;Ayshe Inan
Ստեղծարարների ընկերությունը, Ed Catmull
Ստեղծարարների ընկերությունը, Ed Catmull
Սև կարապը, Nassim Nicholas Taleb
Սև կարապը - Այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետին հայացքով պատրանք է ստեղծվում, թե պատմությունների շնորհիվ հասկանում ենք դրան։ Որ անհնար է դրանք գիտականորեն հաշվարկելը, և որ արդյունքում ինչ-որ բնագավառներ, բայց ոչ բոլորը, միանգամայն անկանխատեսելի և անկանխորոշելի են դառնում։ Որ գիտելիքի հավաստման միջոցները չեն գործում, և որ շնորհիվ Սև կարապի կույր ՛՛վայ փորձագետների՛՛ հակված ենք ծայրահեղ իրավիճակների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։
Նապոլեոնը մահվան հանդիման, Alain Frerejean
Նապոլեոնը մահվան հանդիման, Alain Frerejean
Տոնազավրը և ձմռան կախարդը, Tom Fletcher
"ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ուր որ է՝ նորից պիտի ներխուժի Վիլյամ Դեդևանի կյանք։ .Լոշիկը կրակին դրեք` թող տաքանա, իսկ մենք գնանք Հյուսիսային բևեռ ու հանդիպենք Տոնազավրին՝ ամենից զարմանալի, արտասովոր դինոզավրին, որ Բևեռային սահնակին լծված՝ հպարտորեն ման է տալիս... ՁՄԵՌ ՊԱՊԻՆ՝ աշխարհի ամենահրաշա-գեր և գեր-հրաշալի թույն դեմքին, որը երկինքը ճեղքում՝ աշխարհով մեկ երեխաներին տոնական նվերներ է հասցնում շնորհիվ... ՁՄՌԱՆ ԿԱԽԱՐԴԻ՝ սառցասառը, խորհրդավոր, մոգական, որն ի զորու է անգամ ժամանակը սառեցնել... .Երբ Վիլյամը հասկանում է, որ Նոր տարու գոյությունը մազից է կախված, Տոնազավրի հետ՝ կյանքը վտանգելով, գլխակորույս նետվում է փրկության։..Այս հրաշալի, արկածա-լի, ընկերա‑լի, երգա-լի ու խնդա-լի ամանորյա պատմությունը իսկ և իսկը տոնական օրերին .ընտանիքով վայելելու համար է։"
Փոքրիկ Իշխանը - կենդանի գիրք, Antoine de Saint-Exupery
Այս գիրքը տարբերվում է սովորական գրքերից. նկարիչ-դիզայներները՝ ծավալատարածական հրաշալի լուծումներով, ասես նոր կյանք են նվիրել գրքի յուրաքանչյուր էջին, կենդանացրել պատմության ամեն մի դրվագ ու տեսարան: Այստեղ աստղերն իսկապես պտտվում են, մոլորակները՝ շարժվում….Փոքրիկ իշխանի մոլորակներն ավելի պատկերավոր դարձրեք Ձեր երեխաների համար, նվիրեք նրանց այս հրաշալի գիրքը:
Մենք, Yevgeny Zamyatin
Եվգենի Զամյատինի «Մենք»-ը (1920) դասական հակաուտոպիա է, որն անվիճելի ազդեցություն է գործել մասնավորապես ժանրի այնպիսի հռչակավոր նմուշների վրա, որպիսիք են Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» և Ջորջ Օրուելի «1984»-ը: Ժամանակին «Մենք»-ն ընկալվեց որպես սոցիալիստական կարգերի ու կոմունիզմի երգիծական ծաղրապատկեր, և խորհրդային գրաքննությունն արգելեց վեպի հրատարակումը: «Մենք»-ի ռուսերեն տեքստն առաջին անգամ ամբողջովին տպագրվեց 1952 –ին Նյու Յորքում, իսկ Ռուսաստանում՝ միայն 1988-ին:
Մոսկվա-Պետուշկի, Venedikt Yerofeyev
Ժողովածուն ներառում է 20-րդ դարի ռուս գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի Վենեդիկտ Երոֆեևի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Մոսկվա-Պետուշկի» վիպակը և «Վասիլի Ռոզանովը էքսցենտրիկի աչքերով» էսսեն, ինչպես նաև երկու հարցազրույց մեծ գրողի հետ:
Պարզապես կիրք, Annie Ernaux
Պարզապես կիրք, Annie Ernaux
Սիրո և այլ դևերի մասին, Gabriel Garcia Marquez
XVIII դարի ստրկատիրական Ամերիկայի շքեղության և անկման մեջ է հյուսվել Սյերվա Մարիայի՝ 12-ամյա մարքիզուհու տխուր պատմությունը, որը տատի միջոցով փոխանցվել է մեծանուն գրողին և դարձել վեպ: Ծնվելուց ի վեր ծնողներից մերժված փոքրիկ մարքիզուհին կատաղած շան կծոցի պատճառով ընկնում է դիվահարության կասկածի տակ, փակվում մենաստանում և իր ապրած կարճ կյանքի ընթացքում բախվում ժամանակի նախապաշարմունքներին ու տգիտությանը, կրոնավորների անհասկացողությանն ու անողոքությանը, Ինկվիզիցիայի սարսափներին ու անհույս սիրո անսահման ցավին։
Որդան կարմիր, Ruben Hovsepyan
Գրքում ընդգրկված են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի՝ Ռուբեն Հովսեփյանի «Ճիչ»,«Հայոց թաղ», «Որդան կարմիր» վիպակները և «Ծիրանի ծառերի տակ» վեպը:
Պասկուալ Դուարտեի ընտանիքը, Camilo Jose Sella
«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպը (1942) պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, որը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում, ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան: Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:
- 1
- 2
- 3
- 4
- 5
- . . .
- 35