Ներքնակներ և ներքնակերեսներ
Фильтр
- (16)
- (4)
- (31)
- Haybed(51)
- Ապրանքանիշը(51)
- Haybed(31)
Сортировать по: Համապատասխանություն
FOAM ներքնակ
Foam ներքնակն աչքի է ընկնում իր ամրությամբ և փափկությամբ։ Ներքնակի հիմնական լցանյութը՝ բարձր խտության սպունգը, ապահովում է ներքնակի երկարակեցությունը, հարմարավետությունը, իսկ բամբակյա արտաքին կտորի մեջ միախառնված սպունգային մանրաթելերը հավելյալ ամրություն են հաղորդում ներքնակին։ Ներքնակն աչքի է ընկնում թեթևությամբ, ինչի շնորհիվ այն հեշտ է տեղափոխելը։
STANDART ներքնակ
Standart ներքնակի երկարակեցության ու հարմարավետության երաշխիքը նրա որակյալ հումքն է։ Ներքնակի հիմքում ամուր մետաղալարերից պատրաստված կապակցված զսպանակներ են, որոնք ծանրությունը բաշխում են ներքնակի ամբողջ մակերեսի վրա։ Զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը։ Իսկ թաղիքի ամուր շերտն առաձգականություն է հաղորդում ներքնակին և կլանում է խոնավությունը` հաճելի դարձնելով գիշերային հանգիստը։
HOT LINE օրթոպեդիկ ներքնակ
Hot Line ներքնակի մթելի միջոցով անկողնում հնարավոր է լինում ապահովել մարմնի համար նախընտրելի ջերմաստիճանը։ Մթելը, կլանելով խոնավությունը, այն վերածում է ջերմության և օգնում է վայելել քունը չոր և տաք միջավայրում։ Ներքնակի մեջ օգտագործվել է միլֆորմ կոչվող սինթետիկ նյութ, որն իր բաղադրությամբ մոտ է սպունգին, սակայն ավելի դիմացկուն է և առաձգական։ Նրա խիտ կազմությունը կանխում է ժամանակի ընթացքում միջատների հայտնվելը ներքնակի մեջ։ Իսկ ամուր մետաղալարերից պատրաստված զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը։
COCO-KIM օրթոպեդիկ ներքնակ
CocoKim ներքնակը, իր օրգանական բաղադրության շնորհիվ, առողջ քնի համար ապահովում է թունավոր նյութերից զերծ, բնական միջավայր։ Ներքնակի բաղադրության մեջ կիրառված կոկոսի մանրաթելերից բնական շերտը կլանում է խոնավությունը, ապահովում օդափոխությունը և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Ներքնակը պատրաստված է կապակցված ճկուն և ամուր զսպանակների հիման վրա, որոնք ծանրությունը տարածում են ներքնակի ողջ մակերեսի վրա։ Զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը, իսկ երեսպատման համար օգտագործված բնական բամբակից մթելն օգնում է մարմնին շնչել։
COCOLAT օրթոպեդիկ ներքնակ
Cocolat ներքնակն իր հատուկ կազմության շնորհիվ լավագույն պայմաններն է ստեղծում առողջ քնի համար։ Ներքնակը կազմված է 60մմ տրամագծով անհատական զսպանակներից, որոնք ֆիքսում են ողնաշարի ճիշտ կետերը, ճկուն են և շարժվելիս ճռռոց չեն առաջացնում: Ներքնակն առաձգական է նաև կիրառված լցանյութերի՝ կոկոսի մանրաթելերից պատրաստված շերտի և բնական լատեքսի շնորհիվ։ Կոկոսի մանրաթելերը նաև կլանում են խոնավությունը, նպաստում ներքնակի օդափոխությանը՝ այն մշտապես պահելով չոր ու թարմ։ Ներքնակի մթելը պատրաստված է 100% բնական բամբակից, որն օգնում է մարմնին ազատ շնչել քնի ընթացքում։
VISCO RELAX օրթոպեդիկ ներքնակ
Visco Relax օրթոպեդիկ ներքնակի բաղադրության յուրաքանչյուր շերտ հատուկ ընտրված է գիշերային հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Օգտագործված Memory foam՝ հիշողության սպունգի շերտն ապահովում է ներքնակի փափկությունը և առաձգականությունը, նպաստում արյան շրջանառության կարգավորմանը։ Իսկ երեսպատման մեջ օգտագործված Visco Relax մթելն օգնում է լիցքաթափվել և վայելել հանգիստը՝ պաշտպանելով մարմինը ճառագայթումից։ Ներքնակի չկապակցված, անհատական զսպանակներն առանձնանում են դիմացկունությամբ, ճռռոց չեն առաջացնում և ֆիքսում են ողնաշարի ճիշտ կետերը։
PRESTIGE օրթոպեդիկ ներքնակ
Prestige ներքնակը, շնորհիվ իր կազմության մեր ներառված թաղիքի շերտի և բամբակյա մթելի, թույլ է տալիս մարմնին շնչել և ստանալ առավելագույն հանգիստ քնի ընթացքում։ Իսկ ամուր մետաղալարերից պատրաստված զսպանակային բլոկը և դրա շուրջ տեղադրված խիտ սպունգն ապահովում են ներքնակի երկարակեցությունն ու հարմարավետությունը։
LUXE ներքնակ
Luxe ներքնակի շնորհիվ մարմինը լիցքաթափվում և վայելում է հանգիստ և առողջ քունը։ Ներքնակի հիմքում կապակցված զսպանակների բլոկ է, որը ծանրությունը բաշխում է ներքնակի ողջ մակերեսով։ Զսպանակների երկարակեցությունն և ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը, իսկ թաղիքի շերտը կլանում է խոնավությունը և ներքնակը դարձնում ավելի առաձգական։ Luxe ներքնակի բամբակե մթելն օգնում է մարմնին շնչել քնի ընթացքում, ինչն էլ բարելավում է քնի որակը։
VANILLA օրթոպեդիկ ներքնակ
Vanilla օրթոպեդիկ ներքնակի երեսպատման համար կիրառվել է վանիլի բույրով հագեցած հատուկ մթել, որը օգնում է քնի ընթացքում լիցքաթափվել և արթնանալ լավ տրամադրությամբ։ Հարմարավետ քնին նպաստում են նաև ներքնակի հիմքում կիրառված անհատական, չկապակցված զսպանակները, որոնք աչքի են ընկնում ամրությամբ և անաղմուկ շարժով։ Ներքնակի փափկությունն ու առաձգականությունն ապահովում է առատորեն կիրառված բարձր խտության սպունգը։
SUPER COTTON օրթոպեդիկ ներքնակ
Super Cotton ներքնակն իր ամրության, փափկության և էկոլոգիապես մաքուր բաղադրության շնորհիվ ապահովում է առողջ ու հանգիստ քուն։ Ներքնակի երեսպատման համար օգտագործված է Cotton մթել, որի բաղադրությունը 100% բամբակ է։ Այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում և թույլ է տալիս, որ մարդու մարմինը քնի ընթացքում շնչի։ Super Cotton ներքնակի հիմքում իրար կապակցած զսպանակային բլոկ է՝ պատրաստված ամուր մետաղալարերից։ Զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը, որը թույլ չի տալիս, որպեսզի զսպանակները մաշվեն։
ROMANCE օրթոպեդիկ ներքնակ
Romance օրթոպեդիկ ներքնակի հատուկ մեխանիզմը հանգստի համար հարմարավետ միջավայր է նաև այնպիսի դեպքերում, երբ ներքնակի վրա քնում եք երկուսով։ Երեսպատման Romance մթելի հումքի մեջ կիրառվել են բուժիչ նշանակություն ունեցող բույսերի մզվածք և խառնուրդ, որոնք հաճելի բույր են տարածում սենյակում և օգնում արթնանալ լավ տրամադրությամբ։ Իսկ ներքնակի հիմքում չկապակցված զսպանակային համակարգը ներքնակը դարձնում է առաձգական և քնած ժամանակ շարժվելիս ճռռոց չի արձակում, ինչի շնորհիվ էլ երկուսով քնելն այս ներքնակի վրա դառնում է հարմար ու հաճելի։
HEMP օրթոպեդիկ ներքնակ
Hemp ներքնակի՝ կանեփի մանրաթելերից պատրաստված մթելն օգնում է, որ հանգիստն անկողնում լինի լիարժեք և առողջարար։ Մթելը հագեցած է լիցքաթափող, թարմացնող հատկություններով։ Ներքնակի հիմքում անհատական, իրար չկապակցված զսպանակային բլոկ է, որն աչքի է ընկնում ամրությամբ, դիմացկունությամբ։ Այսպիսի բլոկը շարժման ընթացքում աղմուկ չի արձակում, և շարժումները դառնում են սահուն և չեն արթացնում քնած մարդուն։ Ներքնակում առկա են նաև կոկոսի մանրաթելերից և ձիու մազից պատրաստված շերտեր, որոնք ապահովում են ներքնակի առաձգականությունը և ամրությունը։
LUXURY օրթոպեդիկ ներքնակ
Հարմարավետ անկողինն այլևս երազանք չէ, եթե դուք քնում եք Luxury ներքնակի վրա: Luxury ներքնակի բաղադրության մեջ կիրառվել է կոկոսի մանրաթելերից ստացված երկկողմանի շերտ, որի շնորհիվ ներքնակում կատարվում է օդափոխություն: Բնական մանրաթելը կոշտ, բայց միևնույն ժամանակ առաձգական հատկություն ունի: Երկու կողմերում սպունգի շերտի առկայությունն ապահովում է ներքնակի փափկությունը և հարմարավետությունը: Ներքնակը երկկողմանի օգտագործման ենթակա է: Ներքնակն իր ամրության, փափկության շնորհիվ ապահովում է առողջ ու հանգիստ քուն։
NANOBOR օրթոպեդիկ ներքնակ
Nanobor-ը հեշտությամբ մաքրվում է քանի որ ունի ջրից վանող հատկություն: Ներքնակի կտորը պարունակում է բորոն։ Բորոնը բնական հանքանյութ է, որը երկարացնում է գործվածքների կյանքը: Ներքնակի հիմքի 100% բնական լատեքսը աջակցում է մարմնի հենակետային հատվածներին և տալիս առաձգականություն, չի դեֆորմացվում, ցուցաբերում է բարձր դիմացկունություն և զերծ է քիմիական հոտերից։ Ներքնակում կիրառվում է Cell Pocket System զսպանակային համակարգ: Cell Pocket System զսպանակները ունենում են ավելի կարճ բարձրություն, սակայն ապահովում կատարյալ ճկունություն, օդանցանելիություն, ինչպես նաև աջակցում են մարմնի հենակետային հատվածներին: Այս ներքնակում լատեքսը և Cell Pocket System զսպանակային համակարգը հանդես են գալիս հավելյալ դոշակի տեսքով (orthopedic pad):
BIOCARE օրթոպեդիկ ներքնակ
Biocare ներքնակի երեսպատման համար օգտագործված մթելը վանում է համակարգչից կամ բջջայինից դուրս եկող էլեկտրամագնիսական ճառագայթները և կանխում սթրեսը՝ ապահովելով անհոգ և հանդարտ քուն։ Ներքնակում կիրառված կրկնակի զսպանակային շերտն առավելագույնի է հասցնում ներքնակի օրթոպեդիկ հատկությունները և հարմարավետությունը՝ քնի ընթացքում մարմնի տեղաշարժը դարձնելով սահուն և անաղմուկ։ Ներքնակի բաղադրության մեջ կիրառված ձիու մազի և ուղտի բրդից պատրաստված շերտերը կլանում են խոնավությունը, ամրություն և առաձգականություն հաղորդում ներքնակին։
DOUBLE COTTON օրթոպեդիկ ներքնակ
Double Cotton ներքնակը իր 100% բամբակից պատրաստված երեսպատման մթելի միջոցով բնական միջավայր է ստեղծում առողջ ու խաղաղ քնի համար։ Ներքնակի ներսում բարձր խտության սպունգ է, որն անհրաժեշտ փափկություն է ապահովում քնի համար։ Ներքնակին հավելյալ փափկություն է հաղորդում նաև տոպպերը։ Double Cotton ներքնակի հիմքում իրար կապակցված (Bonnel) զսպանակներ են՝ պատրաստված ամուր մետաղալարերից։ Այս զսպանակներն աչքի են ընկնում երկարակեցությամբ ու առաձգականությամբ։
ALOE VERA օրթոպեդիկ ներքնակ
Aloe Vera ներքնակի մթելը հագեցած է ալոե բույսի բուժիչ հատկություններով, ինչը նպաստում է թարմացած արթնանալուն։ Այսպիսի հումքից մթելը չի քրտնեցնում, ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, փոխարենը ստեղծում է քնի համար իդեալական միջավայր։ Ներքնակը պատրաստված է իրար կապակցված ամուր զսպանակների հիմքով, որոնց վաղաժամ մաշվելը կանխում է բարձր խտության սպունգը։ Իսկ Aloe Vera ներքնակի փափկությունն ու առաձգականությունն ապահովում է հիշողության սպունգը։ Այն ընդունում է մարմնի դիրքը և օգնում մկաններին լիցքաթափվել։
ELITE ներքնակ
Elite ներքնակի որակյալ հումքն ապահովում է նրա երկարակեցությունն ու հարմարավետությունը։ Ներքնակի հիմքում ամուր մետաղալարերից պատրաստված կապակցված զսպանակներ են, որոնք ծանրությունը բաշխում են ներքնակի ամբողջ մակերեսի վրա։ Զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը։ Իսկ թաղիքի ամուր շերտն առաձգականություն է հաղորդում ներքնակին և կլանում է խոնավությունը։
ELEGANT օրթոպեդիկ ներքնակ
Elegant ներքնակի հիմքում որակյալ մետաղալարերից պատրաստված զսպանակային բլոկ է, որի էլաստիկությունը ներքնակում կիրառված բարձր խտության սպունգի շերտի հետ միասին ստեղծում է հարմարավետության զգացողություն։ Elegant ներքնակն առանձնանում է նաև իր կազմության մեջ կիրառված թաղիքի շերտով, որը ոչ միայն կլանում է խոնավությունը և ինքնուրույն օդափոխվում, այլ նաև ունակ է դիմակայել մեծ ծանրության։
ORTORELAX օրթոպեդիկ ներքնակ
Orthorelax օրթոպեդիկ ներքնակի կազմության մեջ կիրառվել են այնպիսի բաղադրիչներ, որոնք նպաստում են առողջ ու հարմարավետ քնին․ հիմքի անհատական, չկապակցված զսպանակներն ունեն օրթոպեդիկ հատկություն և ճկվում են՝ ըստ մարմնի առանձին հատվածների ծանրության, իսկ բարձր խտության սպունգն ու թաղիքի շերտն ապահովում են ներքնակի առաձգականությունն ու դիմացկունությունը։ Ներքնակի երեսպատման համար կիրառված բամբակյա մթելն օդանցանելի է և քնի համար ստեղծում է բնական միջավայր։
ELITE PLUS օրթոպեդիկ ներքնակ
Elite ներքնակի որակյալ հումքն ապահովում է նրա երկարակեցությունն ու հարմարավետությունը։ Ներքնակի հիմքում ամուր մետաղալարերից պատրաստված կապակցված զսպանակներ են, որոնք ծանրությունը բաշխում են ներքնակի ամբողջ մակերեսի վրա։ Զսպանակների երկարակեցությունն ու ներքնակի փափկությունն ապահովում է բարձր խտության սպունգը։ Իսկ թաղիքի ամուր շերտն առաձգականություն է հաղորդում ներքնակին և կլանում է խոնավությունը։
SELF CLEANING օրթոպեդիկ ներքնակ
Self Cleaning ներքնակի ինքնուրույն օդափոխվող հատկությունը ոչ միայն առողջարար ազդեցություն է թողնում քնի վրա, այլ նաև նպաստում է ներքնակի երկարակեցությանը։ Ներքնակում կոկոսի մանրաթելերից և ձիու մազից մշակված շերտերը կլանում են խոնավությունը և ամրություն հաղորդում ամբողջ կոնստրուկցիային։ Self Cleaning ներքնակն աչքի է ընկնում նաև իր օրթոպեդիկ հատկություններով․ այն պատրաստված է անհատական, իրար չկապակցված զսպանակներից, բնական լատեքսի ամուր ու առաձգական շերտից, որոնք օգնում են խուսափել ողնաշարային ցավերից և կարգավորում են արյան շրջանառությունը։
TRIPLE FRESH օրթոպեդիկ ներքնակ
Ներքնակը երեսպատված է բարձրորակ Triple Fresh մթելով, որն իր հատուկ բաղադրության միջոցով ֆիլտրում է օդը, հեռացնում քնի ժամանակ կուտակվող տհաճ հոտերը՝ բարերար ազդեցություն թողնելով քնի վրա։ Triple Fresh օրթոպեդիկ ներքնակի երկշերտ չկապակցված զսպանակային բլոկն օգնում է թեթևացնել ողնաշարի և վզի շրջանում ցավերը, ճիշտ աջակցություն ցուցաբերում ողնաշարի ճիշտ կետերին։ Առանձին գրպանիկների մեջ տեղադրված օրթոպեդիկ զսպանակների շնորհիվ՝ քնի մեջ տեղաշարժվելու ընթացքում ճռռոց չի լսվում, ինչն էլ ապահովում է հանգիստ ու անհոգ քունը։ Ներքնակի կազմության մեջ առկա արմավենու մանրաթելերից կազմված շերտը կլանում է խոնավությունը և ամրություն հաղորդում ներքնակին, իսկ բարձր խտության սպունգի շնորհիվ ներքնակը ստանում է անհրաժեշտ փափկություն և առաձգականություն։
BIORYTMIC օրթոպեդիկ ներքնակ
Biorytmic ներքնակը, շնորհիվ երեսպատման համար օգտագործված իր մթելի, օգնում է արթնանալ թարմացած և նախորդ օրվա սթրեսից ու լարված աշխատանքից լիցքաթափված։ Այս ներքնակի մեջ համատեղվել են օրթոպեդիկ հատկություններն ու նախընտրելի փափկությունը։ Ներքնակի հիմքում առանձին գրպանիկների մեջ տեղադրված, իրար չկապակցված զսպանակներ են, որոնք ճիշտ աջակցություն են ցուցաբերում ողնաշարին և շարժվելիս աղմուկ չեն առաջացնում։ Ներքնակի առաձգականությունն ապահովում է հիշողության սպունգը (memory foam), որն աչքի է ընկնում հիպոալերգիկ հատկությամբ և դիմացկունությամբ։ Ներքնակին հավելյալ փափկություն հնարավոր է հաղորդել նաև տոպպերով։
- 1
- 2
- 3