

Զամիակուլկաս
- Ապրանքի տեսակը: կանաչ բույս
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ապրանքի տեսակը կանաչ բույս
Տեղը` սենյակում լավագույն տեղը Զամիակուլկասի համար դա՝ հարավային պատուհանագոգն է, բայց այն չի վնասվի եթե ընտրեք հյուսիսային պատուհանագոգ: Ճիշտ է այդպիսի լուսավորվածության դեպքում տերևները կլինեն մի քիչ փոքր և ջրումն անհրաժեշտ կլինի կրճատել: Ամռանը ծաղիկը ցանկալի կլինի հանել բաց պատշգամբ: Ջերմաստիճանը՝ ձմռանը նախընտրելի է 16-18°C, բայց ոչ ցածր քան 12°C։ Ջրումը՝ չափավոր, գարնանից մինչև աշուն, բայց տակդիրի մեջ ջուր չպետք է մնա: Ձմռանը ջրվում է հազվադեպ, հողը պետք է ամբողջությամբ չորանա: Զամիակուլկասը ավելի հեշտ է դիմանում հողի գերչորացմանը քան գերջմանը: Գերջրումը կարող է բերել արմատային համակարգի և բնի նեխմանը: Սնուցումը՝ ապրիլից մինչև օգոստոս ամեն երկրորդ ջրումն կարելի է իրականացնել պարարտանյութով: Քանի որ Զամիակուլկասը արագ է յուրացնում պարարտանյութը, կարելի է օգտագործել կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութ: