

Աչքերի երիտասարդացնող շիճուկ
- Ծավալ (մլ): 30
- Մաշկի տեսակ: մաշկի բոլոր տեսակների համար
- Սեռ: կանանց համար
- Օգտագործման հատված: աչքերի եզրագծեր
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ծավալ (մլ) 30
- Մաշկի տեսակ մաշկի բոլոր տեսակների համար
- Սեռ կանանց համար
- Օգտագործման հատված աչքերի եզրագծեր
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -: Youthful Radiance Eye Contour Serum-ը բազմաֆունկցիոնալ պեպտիդային շիճուկ է, որը բջջային մակարդակում պայքարում է ծերացման դեմ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ, շիճուկը ունի սնուցող և խոնավացնող հատկություն, աչքերի տակի մաշկը դառնում է ավելի ձգված, նվազում են կնճիռները, այտուցները և աչքերի տակի մուգ շրջանակները, բարելավվում է մաշկի երանգը։ Youthful Radiance Eye Contour Serum-ը պարունակում է հիալուրոնաթթու՝ «խոնավության մագնիս», որն ընդունակ է ձգելու և պահպանելու խոնավությունը երկար ժամանակ: Դրա անզուգական խոնավացնող ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - մաշկին տալիս են ավելի հարթ, փափուկ և երիտասարդ տեսք: Շիճուկը պարունակում է ինչպես ցածր, այնպես էլ բարձր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթու: Բարձր մոլեկուլային քաշի նատրիումի հիալուրոնատը պաշտպանիչ թաղանթ է ստեղծում մաշկի վրա՝ դրանով իսկ ապահովելով երկարատև խոնավացում: Մեծացնում է մաշկի առաձգականությունը։ Ցածր մոլեկուլային քաշը հիանալի կերպով տեղափոխվում է մաշկի միջով էպիդերմիսի խորը շերտեր՝ ապահովելով հարթեցնող, երիտասարդացնող ազդեցություն: Մաշկը դառնում է հարթ և առաձգական, կնճիռային ցանցը հարթվում է։ Վիտամին C-ն կանխում է ազատ ռադիկալների առաջացումը, ակտիվացնում է վերականգնման ընթացքը, հարթեցնում է մաշկի գույնը: Ադիպոլեսը`հարավամերիկյան քինոա բույսի նորարարական բաղադրիչն է, որը կանխում է ճարպի կուտակումը ճարպաբջիջներում, հանում է ավելորդ հեղուկը, բարելավում է մաշկի առաձգականությունը: Հալոքսիլ-բարձրացնում է աչքերի շուրջ մաշկի առաձգականությունն ու տոնուսը, նվազեցնում է աչքերի տակի մուգ շրջանակները: Կրիզինն ակտիվացնում է արյան պիգմենտների ոչնչացումը, որոնք էլ մուգ շրջանակների գույնի պատճառ են հանդիսանում: Այլիսը նվազեցնում է մազանոթների թափանցելիությունը: Բարձրացնում է ավշային շրջանառությունը, բարելավում է մաշկի առաձգականությունն ոի էլաստիկությունը, նվազեցնում է բորբոքումները, օգնում է ազատվել այտուցված աչքերից, աչքերի տակի պարկերից ու աչքերի շուրջ մուգ շրջանակներից։ Օգտագործման եղանակը: Մի փոքր շիճուկ քսել աչքերի շուրջ մաշկին և մերսող, թեթև շարժումներով տարածել մինչև ամբողջովին ներծծվի։ Հակացուցումները: Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ: Բաղադրությունը Aqua, propylene glycol, glycerine, Arnica montana (arnica) extract, sodium hyaluronate, niacinamide, phenoxyethanol, caprylyl glycol, xylityl glucoside and anhydroxylitol and xylitol, polysorbate 80, trilon B, fragrance.
Հաճախորդների գնահատումներ
արագ առաքում , որակապես գոհ եմ ։