Garmin Venu ® 2S
- Պատյան: մանրաթելերով ամրացված պոլիմեր
- Կապիչ: սիլիկոն
- Ժապավենի չափը (մմ): 18
- Էկրանի չափս (մմ): 28
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Պատյան մանրաթելերով ամրացված պոլիմեր
- Կապիչ սիլիկոն
- Ժապավենի չափը (մմ) 18
- Էկրանի չափս (մմ) 28
- Չափսեր (մմ) 40.4x40.4x12.1
Առողջ ապրելակերպը կյանքը դարձնում է ավելի լավը։ Այս սմարթ ժամացույցն ունի առողջության մոնիթորինգի և ֆիթնեսի առաջադեմ գործառույթներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ , թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ:Գեղեցիկ AMOLED էկրանը կենդանացնում է ժամացույցը, անգամ արևի պայծառ լույսի ներքո։ Որպեսզի էկրանը միշտ տեսանելի լինի, օգտագործեք միշտ միացրած ռեժիմը։Ամուր Corning® Gorilla® Glass 3 ապակուց մինչև չժանգոտվող պողպատե շրջանակից և հարմարավետ սիլիկոնե գոտուց պատրաստված այս ժամացույցը պատրաստ է ամեն ինչի։Մուտք գործեք համակարգ, որպեսզի մոտքագրեք ձեր հիմնական վիճակագրական ցուցանիշները, ներառյալ պուլսը, պուլսի տատանումները, արյան մեջ թթվածնի պարունակությունը, շնչառությունը և սթրեսը։ Ապա այդ վիճակագրությամբ կազմեք հաշվետվություն Garmin Connect ™ հավելվածի միջոցով, համատեղելի ձեր սմարթֆոնի հետ, և կիսվե՛ք։Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել գործունեության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:Garmin Connect ™ ծրագիրը թույ է տալիս հետևել մինստրուալ ցիկլին կամ հղիությանը։Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։ Ի դեպ, Women’s Health Tracking հավելվածի շնորհիվ կարող եք անմիջապես ժամացույցի վրա դիտել և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։Համակարգը օգտագործելով ձեր շաբաթական ակտիվության,պուլսի,ինչպես նաև օրգանիզմում առկա ճարպի տոկոսային ցուցանիշները սահմանում է ձեր ֆիթնես տարիքը։Ինչպես նաև Ֆիթնես տարիքի նվազեցման համար կարող եք խորհուրդներ ստանալ անմիջապես հավելվածի միջոցով։Ժամացույցում առկա են անիմացիոն կարդիո, ուժային, յոգա և Պիլատեսի մարզումներ, որոնք կարող եք դիտել ժամացույցի էկրանին: Ընտրեք անիմացիոն մարզումներից ձեր նախընտրածը և հետևեք դրանց կամ ներբեռնեք ավելին Garmin Connect առցանց համայնքից:Այս մանրամասն պրոֆիլը թույլ է տալիս օգտագործել վերահաշվարկի գործառույթը, և հենց ժամացույցի էկրանին տեսնել կատարած ուժային վարժությունների անձնական ռեկորդը։ Բացի այդ, ժամացույցի էկրանին տեսանելի է մարզման ընթացքում աշխատող մկանային խմբերի գրաֆիկական պատկերը։Օգտագործեք այս նոր պրոֆիլը ձեր մարզումներին հետևելու համար, ներառյալ AMRAP, EMOM, Tabata և այլ գործածվող վարժություններ։ Սահմանեք մարզման փուլերը, ծանրաբեռնվածության աստիճանը, հանգստի միջակայքը և այլն։Օգտագործելով ավելի քան 1400 մարզումները՝ կարող եք ստեղծել ձեր մարզումների հաջորդականությունը Garmin Connect հավելվածում և ներբեռնել դրանք ժամացույցի մեջ:Ներբեռնեք անձնական վազքի մարզիչ ձեր ժամացույցի վրա, որը կօգնի ձեզ մարզվել 5կմ, 10կմ կամ կիսամարաթոնի համար:Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երգացանկերից (կարող է պահանջվել բաժանորդագրում): Միացեք անլար ականջակալներով (առանձին է վաճառվում) և վայելեք երաժշտությունն ամենուր:Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը:Ստացեք Ձեր առողջության շարունակական պատկերը՝ 10 օր խելացի ժամացույցի ռեժիմում, մինչև 19 ժամ GPS ռեժիմում և մինչև 7 ժամ GPS ռեժիմում` երաժշտությամբ:Այս ժամացույցի ջրադիմացկունությունը 5 ATM է, այն հարմարավետ է լողալու, ցնցուղ ընդունելու կամ սպա-օրվա համար: