


«Հեռացողների եւ մնացողների պատմությունը (Գիրք 3)», Էլենա Ֆերանտե
- Ժանր: գեղարվեստական
- Էջերի քանակ: 396
- Լեզու: հայերեն
- Կազմ: կոշտ կազմ
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր գեղարվեստական
- Էջերի քանակ 396
- Լեզու հայերեն
- Կազմ կոշտ կազմ
- Հրատարակչություն Newmag
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է:Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն: