

The secret garden, Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ
- Ժանր: գեղարվեստական
- Տարիք: 12+
- Էջերի քանակ: 272
- Լեզու: անգլերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր գեղարվեստական
- Տարիք 12+
- Էջերի քանակ 272
- Լեզու անգլերեն
- Կազմ փափուկ կազմ
Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Խորհրդավոր պարտեզը» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1911 թ.: Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է և համարվում է անգլիական մանկագրության դասական գործերից մեկը:..Պատմությունը Մերի Լենոքսի մասին է՝ մի անգլիացի աղջկա, որը հայրենիք է վերադառնում Հնդկաստանից: Նա մեծ ողբերգություն է ապրել՝ կորցնելով ծնողներին խոլերայի համաճարակի ժամանակ: Այդուհանդերձ, ծնողների մասին հիշողություններն այնքան էլ դրական չեն, քանի որ նրանք եսասեր, երեխայի հանդեպ անուշադիր և հաճույքներ փնտրող զույգ էին եղել: Մերիին հանձնում են հորաքրոջ ամուսնու՝ Արչիբալդ Քրեյվնի խնամքին, որին աղջիկը նախկինում երբեք չէր տեսել: Արևոտ ու տաք Հնդկաստանից հետո նա այժմ պետք է ապրի մռայլ Յորքշիրում՝ Միսլվեյթ կալվածքում: Մերիի կամակոր և փոթորկուն բնավորությունը հետզհետե մեղմանում է, երբ նա բացահայտում է խորհրդավոր պարտեզը և իմանում է, թե ինչպիսի ողբերգություններ են բաժին ընկել իր խիստ և կարգապահ հորաքրոջ ամուսնուն, որի հանդեպ նա մինչ այդ վախ և արհամարհանք էր զգում: