Garmin Tacx® Flow Smart Trainer
- Ֆիզիկական չափսեր (մմ): 675 x 650
- Բարձրություն (մմ): 410
- Տեսակը: հեծանվային մարզասարք
- Քաշ (կգ): 9.4
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ֆիզիկական չափսեր (մմ) 675 x 650
- Բարձրություն (մմ) 410
- Տեսակը հեծանվային մարզասարք
- Քաշ (կգ) 9.4
Ինտերակտիվ խելացի մարզասարք՝ հեծանվային հավելվածների համատեղելիությամբ․Անիվը տեղադրվում է երկու ամրակների միջոցով և այն ֆիքսում տեղում։Չափում է արագությունը, ստեղծած էներգիայի հզորությունը և րոպեում պեդալների պտույտների թիվը։ Իր փափուկ և անձայն թափանիվի շնորհիվ կարող եք մարզվել չխանգարելով ոչ ոքի: Աշխատում է այնպիսի հայտնի ծրագրերի հետ, ինչպիսիք են Zwift-ը և Tacx®-ը:Մարզվեք մինչև 6% թեքությամբ մոդելավորված ճանապարհներով։Ուսուցման և ինտենսիվ մարզման համար Flow խելացի մարզասարքը առաջարկում է դրա համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Մարզասարքի կառուցվածքի շնորհիվ հեծանիվի անիվը հեշտ է տեղադրելը և ֆիքսելը։ Մարզվելը Flow խելացի մարզիչի հետ հաճելի է և հետաքրքիր, քանի որ այն ապահովում է կապը Zwift, Tacx և TrainerRoad ծրագրերի հետ։Մարզասարքը նախատեսված է ապահովելու ճշգրիտ չափման տվյալներ՝ ստեղծած էներգիայի հզորության, արագության, րոպեում պեդալների պտույտների վերաբերյալ, առանց արտաքին տվիչների անհրաժեշտության։Չնայած մարզասարքը ունի կոմպակտ թափանիվ, այն ի վիճակի է ստեղծել 11,8 կգ զանգվածին համապատասխան իներցիոն արդյունավետություն, որն էլ ստեղծում է բացօթյա վարման զգացողություն։ Այն ի վիճակի է նաև մոդելավորել մինչև 6% թեքության ճանապարհներ՝ մեծացնելու համար հեծանվավազքի արդյունավետությունը։Անկախ նրանից, թե ինչքան մեծ է ձեր մարզվելու ինտենսիվությունը, մարզասարքը դիմացկուն է և երկարակյաց։ Սարքի վրա հեծանիվի անիվը ֆիքսում է իր դիրքը, այնպես որ անգամ մարզումների բարձր ինտենսիվության դեպքում կարող եք լինել ապահով։ Այս խելացի Flow խելացի մարզիչը ունի մեկ գլանաձև կցորդիչ՝ պատրաստված կարծր պողպատից, կանխելու համար մաշվածությունը։ Flow խելացի մարզիչը, ունենալով 1․6 կգ կշռող թափանիվ և փափուկ պլաստմասե գլանաձև միջուկ՝ ընդունակ կլանելու վիբրացիան, շուկայում հանդիսանում է անաղմուկ մարզասարքերից մեկը։Flow խելացի մարզիչը համատեղելի է մի շարք հայտնի ծրագրերի հետ, ինչպիսին է Zwift, Strava, TrainerRoad -ը։ Այս խելացի մարզիչը հնարավորություն է տալիս ձեզ մարզվել շատ ավելի խելացի և նպատակային քան երբևէ։Flow խելացի մարզասարքը օգտագործում է մարզումների նորարար ծրագրերը՝ դարձնելով վարման ընթացքը ավելի արդյունավետ և հաճելի տանը կամ մարզասրահում մարզվելիս։ Միաժամանակ օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Օգտվեք բարձրորակ իրատեսական տեսանյութերից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։ Flow խելացի մարզասարքի միջոցով մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն։