Երիտասարդացնող և խոնավացնող դեմքի յուղ
- Ծավալ (մլ): 30
- Սեռ: կանանց համար
- Օգտագործման հատված: դեմք
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ծավալ (մլ) 30
- Սեռ կանանց համար
- Օգտագործման հատված դեմք
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -: Բաղադրության մեջ պարունակվող ժոժոբայի, արգանի, վաղենակի յուղերի շնորհիվ այն օգնում է հարթեցնել կնճիռները և արդյունավետորեն պայքարում է չոր մաշկի դեմ։ Պարունակում է ամինաթթուներ՝ կոլագեն, վիտամին E, ճարպաթթուներ /օլեին, պալմիտինովա և այլն/, կերամիդներ, որոնք մաշկին տալիս են առաձգականություն և ամրություն: Յուղը հատկապես արդյունավետ է աչքերի շուրջ փոքր կնճիռների, պարանոցի թուլացած մաշկի համար։ Ժոժոբան մաշկի վրա ստեղծում է խոնավության կորստից պաշտպանիչ պատնեշ, պաշտպանում է էպիդերմիսը սնկերի և մանրէների ազդեցությունից՝ կանխելով պզուկների առաջացումը: Յուղը չի խցանում ծակոտիները, նվազեցնում է պզուկները: Ամինաթթուների պարունակության շնորհիվ՝ յուղը նպաստում է վիտամին D-ի կլանմանը։ Յուղի մեջ պարունակվող վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է: Արդյունավետորեն կանխում է կնճիռների առաջացումը, բուժում է արևից չորացած դերմիսը, օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը՝ նվազեցնելով «լուսածերացման» վտանգը։ Օգտագործման եղանակը: Յուղն առավելագույնն արդյունավետ է երեկոյան։ Նախքան յուղը քսելը՝ մաքրել դեմքի, պարանոցի և դեկոլտեի մաշկը կոսմետիկայից և մանրակրկիտ լվալ։ Դեմքին քսելու համար բավական է ընդամենը մի երկու կաթիլ։ Կարելի է քսել աչքերի անկյուններին և ստորին կոպերին՝ մեղմ շրջանաձև շարժումներով։ Մերսել մինչև ներծծվելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է կրեմ քսել։ Կարելի է նաև քսել նաև ցերեկային կրեմի վրա։ Բաղադրությունը Aqua, propylene glycol, glycerine, Arnica montana (arnica) extract, sodium hyaluronate, niacinamide, phenoxyethanol, caprylyl glycol, xylityl glucoside and anhydroxylitol and xylitol, polysorbate 80, trilon B, fragrance.