



Դյուրակիր էլեկտրական օդամղիչ Xiaomi 1S BHR5277GL
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Xiaomi Mi MJCQB05QJ օդամղիչը դյուրակիր էլեկտրական սարք է հեծանիվների, մոտոցիկլների, ավտոմեքենաների անվադողերը և սպորտային գնդակները օդով լցնելու համար։ Ապահովում է մինչև 150 psi ճնշում։ Աշխատում է 18650 լիթիումային մարտկոցով, որը կարելի է լիցքավորել արտաքին մարտկոցից (պաուերբանկից)։ Տարբեր եղանակներին անվադողերի ճնշումը մշտապես վերահսկելու համար սարքն ունի ճշգրիտ չափման ֆունկցիա։ Կոմպակտ կառուցվածքը և հակաթրթռումային տակդիրները ապահովում են հարմարավետ օգտագործում։ Չափսերն են՝ 122×45 մմ։