Փոքրիկ Իշխանը, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
- Ժանր: պատկերագրքեր
- Տարիք: 3+
- Էջերի քանակ: 125
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր պատկերագրքեր
- Տարիք 3+
- Էջերի քանակ 125
- Լեզու հայերեն
- Կազմ կոշտ կազմ
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։..«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու-Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։..Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։