

Մուշի տարօրինակ ճամփորդությունը, Սոնա Բաբաջանյան
- Ժանր: հայ հեղինակներ
- Տարիք: 6+
- Էջերի քանակ: 148
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր հայ հեղինակներ
- Տարիք 6+
- Էջերի քանակ 148
- Լեզու հայերեն
- Կազմ կոշտ կազմ
Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է.մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և.այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի.գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի.զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը ճամփա է ընկնում դեպի Մուշի երազների հրաշալի երկիր։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով: