

Լատվիացի Պետերը, Ժորժ Սիմենոն
- Ժանր: արտասահմանյան դասական արձակ
- Տարիք: 16+
- Էջերի քանակ: 224
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր արտասահմանյան դասական արձակ
- Տարիք 16+
- Էջերի քանակ 224
- Լեզու հայերեն
- Կազմ փափուկ կազմ
«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպաել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169…..Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի՝ ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: