



Երկկողմանի Փայտե Գրատախտակ - Մագնիսե տառերով ՄԵԾ
- Չափսեր (սմ): 44.5x33.5x2.5
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Չափսեր (սմ) 44.5x33.5x2.5
Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին: Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի և անգլերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն: Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը: