

Հայելապատում, Դավիթ Սամվելյան
- Ժանր: հայ ժամանակակից արձակ
- Տարիք: 16+
- Էջերի քանակ: 320
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր հայ ժամանակակից արձակ
- Տարիք 16+
- Էջերի քանակ 320
- Լեզու հայերեն
- Կազմ փափուկ կազմ
Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ,.որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից.ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։..Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։