menu
Garmin vívosmart® 4

Garmin vívosmart® 4

Կոդ:33016411-1copy-icon
rating
0 Գնահատում
Նախընտրածներ
compareՀամեմատել
առկա չէ
Այս պահին առկա չէ

Միգուցե այլ բան կցանկանայիք հետևյալ կատեգորիայից՝ Խելացի ժամացույցներ և թևնոցներ

Գույն
  • Պատյան: այլումին
  • Կապիչ: սիլիկոն
  • Էկրանի չափս (մմ): 6.6x17.7
  • Չափսեր (մմ): 15x10.5x197
selectԲոլոր բնութագրիչները

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

  • Պատյան այլումին
  • Կապիչ սիլիկոն
  • Էկրանի չափս (մմ) 6.6x17.7
  • Չափսեր (մմ) 15x10.5x197
  • Էկրանի խտությունը (պիքսել) 48x128
selectԲոլոր բնութագրիչները

Ընդգծեք ձեր ոճը `միաժամանակ բարձրացնելով ձեր մարզավիճակը vívosmart 4-ի միջոցով: Բացի ոճային լինելուց այն կարևոր է ֆիթնես ակտիվությունը վերահսկելու համար։ Այս բարակ, ջրակայուն ժամացույցը կօգնի ստանալ առավելագույնը կյանքից և մարզումներից։ Պուլսի սենսորը հաշվում է արյան թթվածնով հագեցվածությունը, իրականցնում քնի և սթրեսի մոնիթորինգ։ Մարմնի էներգիայի մոնիթորինգը թույլ է տալիս իմանալ օրվա որ ժամին է օրգանիզմը պատրաստ ակտիվության, և երբ ունի հանգստի կարիք։ vívosmart 4-ը մեկ լիցքավորումով աշխատում է մինչև 7 օր։Բարակ ժամացույցը ունի տարբեր գույնի գոտիներ, որոնք կարող են հաճելի լրացում դառնալ այդ օրվա լուքի հետ։ Էկրանը հեշտ կարդացվող է անգամ արևի ճառագայթների ներքո։ Անկախ նրանից գտնվում եք մարզասրահում, լողավազանում թե աշխատանքի վայրում, vívosmart 4-ը համապատասխանելու է ձեր կյանքի ռիթմին։Քնի մոնիտորինգի մի մաս է կազմում նաև PulseOx Sensor-ի օգնությամբ մարմնի թթվածնով հագեցվածության չափումը։ Այս տվյալը ամենակարևորներից է օրգանիզմի առողջության վերահսկման համար։ Քունը կարևոր ազդեցություն ունի մարդու առողջական վիճակի վրա, ուստի այս ժամացույցը հետևում է ձեր քնի փուլերին, ճնշմանը և այլն թույլ տալով արթնալալ հանգստացած և պրոդուկտիվ։ Ժամացույցը հաշվում է քնի բոլոր փուլերը և նրանց տևողությունը։Օպտիմալացրեք մարմնի էներգիայի պաշարները, այն օրվա մեջ ճիշտ բաշխելով։ Այս ինֆորմացիան հավաքագրելով դուք կիմանաք որ ժամերն են ամենաէֆֆեկտիվը ակտիվություն ցուցաբերելու և որոնք հանգստի համար։Օրվա ընթացքում բոլորս էլ ունենում ենք սթրեսային սիտուացիաներ, բայց որքա՞ն։ vívosmart 4-ը տեղեկացնում է թե ինչպիսի օր եք ունենում, հանգիստ թե սթրեսային։ Հետևելով պուլսին vívosmart 4-ը հաշվում և հետևում է սթրեսի մակարդակին։ Այն նաև ունի հանգստի մասին հիշեցնելու հնարավորություն։ Եթե օրվա ընթացքում ունենաք բարձր սթրեսի մակարդակ այն տեղեկացնում է այդ մասին և առաջարկում շնչառական վարժություններ հանգստանալու համար։vívosmart 4-ը ամեն օրը սկսում է անհատապես կազմված նոր նպատակով։ Այնուհետև այն ամբողջ օրվա ընթացքում հետևում և վերլուծում է ձեր ակտիվությունը։ Երբ երկար ժամանակ մնում եք անշարժ, ժամացույցը ձեզ կհիշեցնի շարժվել։Այն հաշվի է առնում պուլսը, արյան թթվածնով հագեցվածությունը և տալիս է համապարփակ ինֆորմացիա Ձեր առողջական վիճակի մասին։ Ժամացույցը նաև հաշվարկում է ձեր ֆիթնես տարիքը, և օգնում այն նվազեցնել մարզումների օգնությամբ։ vívosmart 4-ը կտեղեկացնի ձեզ, եթե ձեր պուլսը բարձրացել է։vívosmart 4-ը թույլ է տալիս ստանալ ծանուցումները ժամացույցի էկրանին։ Տես եղանակը, կառավարիր երաժշտությունը, ստացիր ծանուցումները, գտիր թե որտեղ ես թողել հեռախոսդ, և անգամ պատասխանիր նամակներին։Հաջողություններին և մարզումներին հետևելը հեշտ է vívosmart 4-ի հետ։ Այն սինխրոնիզացվում է Garmin Connect-ի հետ, որը օնլայն հարթակ է։ Այնտեղ կարող եք հետևել ձեր պրոգրեսսին, վերլուծել արդյունքները, կիսվել սոցիալական մեդիայում։ Garmin Connect-ը անվճար է և հասանելի թե համակարգչով և թե սմարթֆոնի համար նախատեսված ծրագրով։

arrow-top