



Garmin Tacx FLUX 2 Smart Trainer
- Պրոդուկտի տեսակ: հեծանվային մարզասարք
- Չափսեր (սմ): 67 x 64,2
- Քաշ (կգ): 22.8
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Պրոդուկտի տեսակ հեծանվային մարզասարք
- Չափսեր (սմ) 67 x 64,2
- Քաշ (կգ) 22.8
Այս՝ Tacx FLUX 2 խելացի մարզասարքը, հեծանվավազքի իր հնարավորություններով և էներգիայի ճշգրիտ չափումներով հանդերձ, ներառում է այն ամենը, ինչ հարկավոր է հաճելի և արդյունավետ հեծանվավազքի համար՝ տանը կամ մարզասրահում։Մարզվի՛ր ավելի արդյունավետ։ Tacx FLUX 2 խելացի մարզասարքը կարող է ապահովել մինչև 2000 վատ հզորության էներգիա։Քրտնաջան մարզվեք, մինչև 16% թեքություն իմիտացիա, ինչպես ամենալուրջ սպրինտներում։ Ճշգրիտ տվյալները շատ կարևոր են։ Չափե՛ք ձեր էներգիայի հզորությունը 2,5% շեղման ճշտությամբ։Օգտվե՛ք ձեր նախընտրելի ծրագրերից՝ ներառյալ Zwift ևTacx-ը։Սարքը աշխատում է փափուկ և անձայն։ Այնպես որ, մարզվեք՝ երբ կցանկանաք։Այս խելացի մարզիչը հատուկ նախատեսված է նրա համար, որ հետևեք ձեր տվյալներին ու գրանցած հաջողություններին՝ հուսալի և ճշգրիտ չափումների միջոցով։ Ստեղծած Էներգիայի հզորությունը, արագությունը և րոպեյում պեդալների պտույտը (կադենսը) հաշվում է 2,5% շեղման ճշտությամբ։FLUX 2 խելացի մարզասարքի լավ բալանսավորված կառուցվածքը և հենակի մեծ տարածքը ապահովում են առավելագույն կայունություն, նույնիսկ 2000 վատ հզորության սպրինտների դեպքում։FLUX 2 խելացի մարզասարքը ապահովում է մինչև 16% թեքության հնարավորություն, որպեսզի մարզումները դարձնեք էլ ավելի արդյունավետ։7,6 կգ կշռող թափանիվը ապահովում է իրական հեծանվավազքի զգացողություն։Այս խելացի մարզասարքը ունի վիբրացիայի և աղմուկի մինիմալ մակարդակ, ինչը թույլ է տալիս ձեզ մարզվել՝ երբ որ կամենաք։Այս խելացի մարզիչը առաջարկում է ոտնակների տվիչների միացման մի շարք հնարավորություններ՝ բարելավելու համատեղելիությունը այլ սարքերի հետ։ Վերջինս համատեղելի է 142 х 12 մմ и 148 х 12 մմ սռնիների (axles) հետ։FLUX 2 խելացի մարզիչը փոխանակվում է տվյալներով BLUETOOTH® ևANT+® FE-C -ի միջոցով, դրա շնորհիվ էլ այն կարող է աշխատել այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսին է TrainerRoad-ը և Zwift-ը։Սարքը կարող եք օգտագործել ավտոմատ ռեժիմում։ Առանց միացումների, սարքը մոդելավորում է հարթ ճանապարհ և ինչքան արագ եք պտտում պեդալը, դրան զուգահեռ մեծանում է դիմադրությունը։FLUX 2 խելացի մարզիչը կարող եք միակցել մի քանի տարբեր սարքերի հետ միաժամանակ, ինչը թույլ է տալիս օգտվել Tacx-ի ծրագրերից և միևնույն ժամանակ հետևել ձեր տվյալներին հեծանվային համակարգչով։Օգտվեք 100-ից ավելի բարձրորակ իրատեսական վիդեոներից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։Օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն։