





Garmin Rally™ RK200
- Ֆիզիկական չափսեր (մմ): 12.2
- Ջրակայունություն: IPX7
- Մարտկոցի աշխատանքը: մինչև 120 ժամ
- Տեսակը: սենսորով պեդալներ
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ֆիզիկական չափսեր (մմ) 12.2
- Ջրակայունություն IPX7
- Մարտկոցի աշխատանքը մինչև 120 ժամ
- Տեսակը սենսորով պեդալներ
- Քաշ (կգ) 0.326
Երկու ակտիվ հզորության սենսորով պեդալներ։Rally RK200 մոդելը փորձարկվել է դժվարանցանելի արահետներում, ինչը նշանակում է, որ ոտնակները կարող եք օգտագործել արտաճանապարհային դժվարանցանելի արահետներում նույնպես։ Այս երկսենսոր էներգիայի հզորության չափիչը ապահովում է հուսալի ցուցանիշներ և կարելի է հեշտ տեղադրվել մեկ հեծանիվից մյուսը՝ անկախ հեծանիվի տեսակից և վարելու ոճից։Rally RK200 մոդելը տեղադրվում է ինչպես ցանկացած այլ պեդալ և այն հեշտ է տեղադրել մեկ հեծանիվից մյուսը։Սա ավելին է, քան ուղղակի էներգիայի հզորության ցուցիչ։ Հեծանվավազքի դինամիկայի ընդլայնված տվյալները ցույց են տալիս էներգիայի հզորության բաշխումը աջ ու ձախ ոտքերի համար և ավելին։Իմացեք ավելին ձեր մարզումների տվյալների մասին՝ չափելով ձեր ստեղծած էներգիայի հզորությունը, պեդալների պտույտների քանակը րոպեյում և այլն։Պեդալները համատեղելի են LOOK KEO ամրակների հետ։Համատեղելի է Edge® հեծանվային համակարգչի և Garmin Connect հավելվածի հետ՝ ծրագրերի թարմացումների և տվյալների պահպանման համար։Համակցեք տվյալները ձեր նախընտրած ծրագրերի հետ՝ էլ ավելի մանրամասն վերլուծության, տվյալների փոխանակման և երթուղու պլանավորման համար։ Rally էներգիայի հզորության չափիչները փորձարկվել են ծանր պայմաններում, ինչը մեծացնում է պեդալների օգտագործման հուսալիությունը։ Այս բարձրորակ պեդալները, ուրույն դիզայնով և ներդրված սենսորներով հանդերձ, հեծանիվի վրա տեղադրվում է ինչպես ցանկացած այլ պեդալ և այն հեշտ է տեղադրել մեկ հեծանիվից մյուսը։Բացի ստեղծած էներգիայի հզորության և րոպեում պեդալների պտույտների քանակից, Rally RK200-ը չափում է բազմաթիվ այլ պարամետրեր ևս, ինչի արդյունքում դուք կկարողանաք բացահայտել ձեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև կմոտիվացնի շտկել բացթողումները։Սարքավորումը իրարից առանձին հաշվում է ստեղծած էներգիայի հզորության բաշխումը աջ ու ձախ ոտքերի համար, ինչը ձեզ թույլ է տալիս որոշել, թե որքան համաչափ ուժ եք գործադրում հեծանվավազքի ժամանակ։Հետևեք այն ժամաքանակին, որ մարզվելիս ծախսել եք նստած և կանգնած դիրքերով՝ որոշելու համար ընդունած դիրքի արդյունավետությունը։Պեդալը նախատեսված է LOOK KEO ամրակների հետ օգտագործման համար, ինչը ավելի հարմարավետ է դարձնում հեծանվավազքի ընթացքը։Համակցեք Rally RK200 մոդելի պեդալները ձեր Edge հեծանվային համակարգչին և Garmin Connect™ ծրագրին՝ տվյալների հեշտ պահպանման և ծրագրային թարմացումների համար։ Տանը կամ մարզասրահում մարզվելիս համակցեք պեդալները Tacx® Training ծրագրին։Rally RK200-ը թույլ է տալիս ձեր տվյալները փոխանցել այնպիսի երրորդային ծրագրերի, ինչպիսիք են Strava, TrainingPeaks®, TrainerRoad և այլն։