

Դրացենա
- Ապրանքի տեսակը: կանաչ բույս
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ապրանքի տեսակը կանաչ բույս
Դրացենան սենյակային բույսերի մեջ ամենահայտնիներից մեկն է: Նրան կարելի է հանդիպել ինչպես գրասենյակներում, այնպես էլ տանը: Այն այլ կերպ անվանում են Վիշապածառ:Վառ գույների տերևներ ունեցող տեսակները գերադասում են պայծառ, ցրված լույս: Լավագույն տեղը հարավային կամ հարավարևմտյան լուսամուտից 1-2 մ հեռավորության վրա է: Նվազ լուսավորված տեղում բույսի գույները խամրում են: Միայն կանաչ գույնի տերևներ ունեցող տեսակները ավելի դիմացկուն են ստվերի նկատմամբ:Օդի Խոնավությունը՝ ցողել ջրով շաբաթական 2 անգամ: Ձմռանը ջեռուցման սարքերից հեռու պահել:Ջերմաստիճանը՝ տարվա բոլոր եղանակներին գերադասելի ջերմաստիճանն է՝ +18 – +23 °С: Ձմռանը, եթե չջրել, բույսը կարող է դիմանալ մինչև +13°С ջերմաստիճանի նվազմանը:Ջրում՝ ամռանը շաբաթական 1-2 անգամ առատ ջրել: Ձմռանը 8-12 օրը մեկ: Չի կարելի ջրխեղդ անել և չի կարելի թողնել, որ հողն ամբողջովին չորանա: Սնուցում՝ աճի շրջանում, ամռանը 2 շաբաթը մեկ սնուցել հեղուկ պարարտանյութով: