

Աշխարհացույց․ Տիեզերագիտություն, Այլ աշխատություններ, Անանիա Շիրակացի
- Ժանր: պատմություն
- Տարիք: 16+
- Էջերի քանակ: 272
- Լեզու: հայերեն
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
- Ժանր պատմություն
- Տարիք 16+
- Էջերի քանակ 272
- Լեզու հայերեն
- Կազմ կոշտ կազմ
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները:..Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն,- գրել է նա,- բայցևայնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:..«Ամեն մի լինելություն ենթադրում է քայքայում և ամեն մի քայքայման մեջ սաղմնավորված է լինելության սկզբնավորությունը, և այս անվնաս հակադրության հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել»: Ա. Շիրակացի, 7-րդ դար