Հակաքրտինքային միջոց Dove Fresh with aloe vera pear fragrance 48H
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Dove Fresh with Aloe Vera Pear Fragrance 48H հակաքրտինքային միջոցը հատուկ մշակված է ապահովելու արդյունավետ պաշտպանություն՝ միաժամանակ խնամելով և փափկացնելով մաշկը: Այս հակաքրտինքային միջոցի բանաձևը պարունակում է ալոե վերայի և տանձի բնական էքստրակտներ, որոնք հայտնի են ենց խոնավեցնող, սնուցող և մաշկը հանգստացնող հատկություններով: Ալոե վերան հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով և ամինաթթուներով, որոնք նպաստում են մաշկի վերականգնմանը և առաձգականության պահպանմանը: Տանձի էքստրակտն էլ փափկեցնում է մաշկը և պարգևում թարմության ու մաքրության զգացողություն: Բացի բնական բաղադրիչներից, այն պարունակում է նաև ակտիվ նյութեր, ինչպիսիք են ալյումինիումի աղերը։ Դրանք ապահովում են մինչև 48 ժամ տևողությամբ պաշտպանություն: Հակաքրտինքային միջոցն ունի մեղմ և հաճելի բույր՝ ալոե վերայի և տանձի համադրությամբ: Այն ստեղծում է թարմության, մաքրության և բնականության զգացողություն: Բույրը երկար է պահպանվում մաշկին՝ ապահովելով թարմություն ամբողջ օրվա ընթացքում: Միջոցն ունի փափուկ և քսուքային տեքստուրա, որը հեշտությամբ տարածվում է մաշկին՝ ապահովելով հավասարաչափ ծածկույթ: Այն արագ ներծծվում է՝ չթողնելով կպչունություն կամ յուղայնություն: Բանաձևը նաև նպաստում է մաշկի բնական խոնավության մակարդակի պահպանմանը՝ կանխելով չորությունն ու գրգռվածությունը: