Զարդատուփ Afro-Beauty
ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Afro-Beauty զարդատուփն աչքի է ընկնում իր յուրահատուկ դիզայնով։ Զարդատուփի վերևի հատվածը զարդարված է աֆրիկյան կնոջ քանդակով՝ գլխին վարդի շքեղ զարդարանքով, որն հանդիսանում է գեղեցկության և նրբության խորհրդանիշ։ Սև հիմքի վրա արծաթագույն և ոսկեգույն դեկորատիվ տարրերը, ինչպես նաև երկրաչափական նախշերով զարդարված դարակը ստեղծում են ժամանակակից և ոճային տեսք։ Զարդատուփն առկա է 2 տարբերակով։