Պատանեկան, մատենաշարեր
Ֆիլտր
- Անտարես(15)
- Զանգակ(3)
- ԷԴԻՏ ՊՐԻՆՏ(14)
- Վերնատուն(1)
- հայերեն(28)
- անգլերեն(5)
- կոշտ կազմ(19)
- փափուկ կազմ(14)
Դասավորել ըստ: Համապատասխանություն
Նամակ թագավորին, Տոնկե Դրախտ
Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը:
Anne of Green Gables, Լյուսի Մոդ Մոնտգոմերի
Since its first publication in 1908, Anne of Green Gables has been a continuous international best-seller. The book has been translated into 36 languages and sold over 50 million copies worldwide..This novel by the Canadian author Lucy Maud Montgomery has many successful television adaptations on PBS, The Disney Channel, and Netflix, captivating children and adults from all over the world. Written for all ages, it has been considered a classic children's novel. It tells the story of an orphan girl, Anne Shirley..Two middle-aged siblings, Matthew and Marilla Cuthbert, had originally intended to adopt a boy to help them on their farm in the fictional town of Avonlea, but red-headed, smart, and wildly imaginative Anne Shirley was mistakenly sent to them. The book recounts the adventures of Anne at Green Gables, where the girl finally finds her home.
Իմ գրադարանը. Րաֆֆի, Րաֆֆի
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է:
Ալիսի արկածները հրաշքների աշխարհում (հայելու միջով), Լուիս Քերոլ
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է(Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը, ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական , լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ճանրի վրա: «Հայելուց այն կողմ, և թե Ալիսն Ի՞նչ տեսավ այնտեղ» պատմությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է՝ հեքիաթի երկրորդ մասը:
Gulliver's Travels, Ջոնաթան Սվիֆթ
«Գուլիվերի ճանապարհորդությունները» կամ «Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ. չորս մասից բաղկացած պատմություն` գրված Լեմյուել Գուլիվերի կողմից, ով սկզբում վիրաբույժ էր, հետո նավապետ մի քանի նավերի վրա» (գրքի ամբողջական անվանումը) Ջոնաթան Սվիֆթի վեպը և՛ մարդկային էության երգիծանք է, և՛ «ճանապարհորդների պատմությունների» գրական ենթաժանր: Այն Սվիֆթի ամենահայտնի ծավ
Կարպատյան դղյակը, Ժյուլ Վեռն
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից՝ մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարանքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը՝ բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար…
Գևորգ Մարզպետունի: Պարտադիր ընթերցանություն, Մուրացան
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» նշանավոր պատմավեպը բազմաթիվ հրատարակություններ է ունեցել: Դրանցում, տարբեր պատճառներով, սպրդել են ուղղագրական, կետադրական բազմաթիվ սխալներ, տարընթերցումներ և բնագրային տարբեր աղավաղումներ: Սույն հրատարակության տեքստը պատրաստվել է «ԳևորգՄարզպետունի» պատմավեպի նախորդ բոլոր հրատարակությունների (1912, 1963, 1982, 1989 և այլն) մանրակրկիտ համեմատությամբ:Կատարվել են բազմաթիվ ճշտումներ, շտկումներ և ուղղումներ:
Փիթր Փեն: Փիթրը և Վենդին, Ջեյմս Մեթյու Բարրի
Փիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:
Տասնհինգամյա նավապետը, Ժյուլ Վեռն
Ժյուլ Վեռնի այս հանրահայտ վեպը տասնհինգամյա մի պատանու` Դիք Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին է: Դավաճանության հետևանքով Աֆրիկա ընկնելով՝ նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, սակայն չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը:
The Adventures of Tom Sawyer, Մարկ Տվեն
The Adventures of Tom Sawyer by Mark Twain is an 1876 novel about a young boy growing up along the Mississippi River. It is set in the 1840s in the fictional town of St. Petersburg, inspired by Hannibal, Missouri, where Twain lived as a boy..In the novel Tom Sawyer has several adventures, often with his friend, Huck. One such adventure, Tom’s whitewashing of a fence, has been adapted into paintings and references in other pieces of popular culture. Originally a commercial failure the book ended up being the best selling of any of Twain’s works during his lifetime..The novel has elements of humour, satire and social criticism; features that later made Mark Twain one of the most important authors of American literature.
Peter and Wendy, Ջեյմս Բերրի
«Փիթր Փեն կամ տղան, որը չէր ուզում մեծանալ» կամ «Փիթրը և Վենդին» Ջեյմս Մեթյու Բարրիի ամենահայտնի գործն է՝ 1904թ. բեմադրվել է որպես պիես և 1911թ. տպագրվել վեպի տեսքով: Երկու տարբերակն էլ պատմում են Փիթր Փենի՝ չարաճճի, բայց և անմեղ մի տղայի մասին, որը կարողանում է թռչել և շատ արկածներ է ունենում Նևերլենդի կղզում, որը բնակեցված էր ջրահարսներով, փերիներով, բնիկ ամերիկացիներով և ծովահեններով:.Փիթր Փենի պատմությունների մեջ ներգրավված են Վենդի Դարլինգը և նրա եղբայրները, Փիթրի փերին՝ Թինկր Բելը, Կորած տղաները և ծովահեն Նավապետ Հուկը: Պիեսը և վեպը գրելիս՝ Բարրիի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Լուվելին Դեյվիս ընտանիքի հետ ընկերությունը: Պիեսի դեբյուտից հետո Բարրին տարիներ շարունակ խմբագրել է այն մինչև պիեսի տպագիր տարբերակի լույսընծայումը 1928թ.:
Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը, Նոդար Դումբաձե
Վեպը վրացի արձակագիր Նոդար Դումբաձեյի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից է: Բարության և ընկերասրության, ինքնանվիրումի ր անձնազոհության, կամքի ու հաստատակամության մարմնավորումն են վեպի հերոսները, որոնց շրջապատում հասակ է առնում պատանի Զուրիկոն՝ գլխավոր հերոսը: Արկածային ու հետաքրքիր դրվագները, հումորի անսպառ ներկայությունը վեպին հաղորդում են առանձնահատուկ գրավչություն:
White Fang, Ջեք Լոնդոն
First serialized in Outing magazine, the book was published in 1906. The story takes place in Yukon Territory and the Northwest Territories, Canada, during the 1890s Klondike Gold Rush and details White Fang’s journey to domestication. Much of White Fang is written from the viewpoint of the titular canine character, enabling London to explore how animals and the equally violent world of humans. The book also explores complex themes including morality and redemption.
Հոբիթը (նոր), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Հոբիթը (նոր), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Թոմ Սոյերի արկածները, Մարկ Տվեն
Թոմ Սոյերի արկածները, Մարկ Տվեն
Նավապետ Բլադի ոդիսականը, Ռաֆայել Սաբատանի
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին իր արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Ճիշտ է, Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին միշտ խնայում է։ Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության ներկայացուցիչների դեմ։
Սև ծովահենը, Էմիլիո Սալգարի
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ Վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։
Սևանի ափին, Վախթանգ Անանյան
Վախթանգ Անանյանի մեծ ճանաչում ունեցող «Սևանի ափին» արկածային վեպը հյութեղ ու հետաքրքիր լեզվով, ժողովրդական բառ ու բանով գրված գործ է, որը հատկապես այսօր ունի ճանաչողական մեծ արժեք: Ինչպես հատուկ է արկածային գրականությանը՝ վեպն ընթերցվում է հափշտակությամբ, իսկ յուրահատուկ, խոհեմ, քաջարի, արկածախնդիր և ուսումնատենչ կերպարները տպավորում են իրենց յուրաքանչյուր արարքով ու արկածով:
Տասնհինգամյա նավապետը, Ժյուլ Վեռն
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ Վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։
Սև ծովահենը, Էմիլիո Սալգարի
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ Վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։
Երեք հաստլիկները, Յուրի Օլեշա
Յուրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տարի առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով...
Օլիվեր Թվիստի արկածները, Չարլզ Դիքենս
Չարլզ Դիքենսի այս վեպն առաջինն է անգլիական գրականության մեջ, որի գլխավոր հերոսը երեխա է: Հրատարակվելով 170 տարի առաջ՝ այն այսօր էլ շարրունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, ովքեր ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Նրանք, հանդիպելով սոցիալական անարդարությունների, դեռ մանուկ հասակից ստիպված են լինում մաքառել արժանապատիվ ապրելու իրավունքի համար: Օլիվեր Թվիստը մեկն է այդ երեխաներից, ով բազմաթիվ փորձություններ հաղթահարելով` հասնում է երջանիկ հանգրվանի:
Առանց ընտանիքի, Հեկտոր Մալո
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Երկեր, Մաքսիմ Գորկի
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
- 1
- 2