Ոչ գեղարվեստական, մատենաշարեր
Ֆիլտր
- Անտարես(10)
- Զանգակ(1)
- ԷԴԻՏ ՊՐԻՆՏ(4)
- Վերնատուն(10)
- կենսագրություն և հուշեր(8)
- պատմություն(7)
- լեզվաբանություն և գրականագիտություն(7)
- հրապարակախոսություն(1)
- քաղաքագիտություն(1)
- կոշտ կազմ(16)
- փափուկ կազմ(9)
Դասավորել ըստ: Համապատասխանություն
Կայսրության կործանումը, Եգոր Գայդար
Գիրքը նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է մերօրյա Ռուսաստանի համար, և հեղինակը բացատրում է, թե խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ Եգոր Գայդարն առաջին անգամ ակնառու կերպով ցույց է տալիս, թե մեր գյուղատնտեսությունը սնանկացրած կոլեկտիվացման քաղաքականությունն ինչպես կանխորոշեց մոտ վաթսուն տարի անց խորհրդային վարչակարգի տապալման արագացումը, որն արդեն այդ ժամանակ փաստացիորեն սնանկ էր: Ինչպիսի՞ն էր առերևույթ հզոր գերտերության տնտեսության իրական վիճակը, ԽՍՀՄ-ի փլուզումը բացարձակապես անխուսափելի՞ էր, կարելի՞ էր արդյոք խորհրդային համակարգն ապամոնտաժել մեկ այլ համակարգի, և ինչու՞ էր Ռուսաստանում անհնար վերափոխման չինական կամ լատինամերիկյան ուղին, այս հարցերի պատասխանը կգտնեք «Կայսրության կործանումը» գրքում:
Մի նեղացրեք մարդուն, Լեոնիդ Ենգիբարյան
Մի նեղացրեք մարդուն, Լեոնիդ Ենգիբարյան
Վերջին անգամ եմ ասում, Վազգեն Սարգսյան
Վերջին անգամ եմ ասում, Վազգեն Սարգսյան
Վեպի արվեստը, Միլան Կունդերա
Վեպի արվեստը մշակութաբանական էսսեում, սեփական վեպերի գեղագիտության քննությանը զուգահեռ Կունդերան խորհրդածում է եվրոպական վեպի, վիպասանության՝ իբրև աշխարհաճանաչողական գիտելիքի մասին ընդհանրապես, և նրա առանձին գագաթների ( Սերվանտես, Ռաբլե, Կաֆկա, Հաշեկ, Տոլստոյ, Մուզիլ, Բրոխ ) բերած ավանդի վերաբերյալ մասնավորապես:
Էս ինչ եք անում, տղերք, Վազգեն Սարգսյան
«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչեւ 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հրապա- րակախոսական հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրա- պարակախոսական նյութեր, որոնք բարձ գեղարվեստական արժեք լինելուց բացի պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայաց- նող կարեւոր ուղերձներ ունեն եւ լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի թնջուկի վրա:
Գլխովին կորչելու վտանգը, Գարեգին Նժդեհ
Այս գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել:
Ինչպես դարձա միլիարդատեր, Ջոն Ռոքֆելլեր
Ինչպես դարձա միլիարդատեր, Ջոն Ռոքֆելլեր
Հետնատունը, Աննը Ֆրանկ
Այս գիրքը Աննը Ֆրանկի կյանքն է 1942թ. հունիսի 12-ից մինչեւ 1944թ. օգոստոսի 1-ը: Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոստը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով:
Ոչ մի շաբաթ առանց Տերյանի, Վահան Տերյան
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ընթերցողի սեղանին է դնում շարքի արդեն յոթերորդ գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով։ Նուրբ, քնարական տրամադրություններ, որոնցով հայտնի ու սիրված է բանաստեղծը, նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներ, աշնանային թախծոտ պատկերներ, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակ, ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներ... Ընթերցե՛ք, վայելե՛ք եւ բացահայտե՛ք բանաստեղծի պոեզիան եւ նրա կյանքի անհայտ դրվագները:
Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ, Վազգեն Առաջին
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն են գլորվում, Վազգեն Առաջինը սթափեցնում է և ուղղորդում. «Փրկության լաստը ներսից է գալու»։
Պայքարելու իրավունքը, Մոնթե Մելքոնյան
«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածները եւ նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի եւ բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման եւ Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզում-ները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության եւ նպատակների վերաբերյալ։
Չապլին․ Իմ ինքնակենսագրությունը, Չարլզ Չապլին
Այս գիրքը կինոլեգենդ եւ մշակութային ֆենոմեն, կինոյի բոլոր հնարավոր մրցանակները նվաճած Չարլզ Չապլինի նշանավոր ինքնակենսագրությունն է, որը, կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնի խոսքով, «աղքատությունից հարստություն ճանապարհին ամենադրամատիկ պատմությունն է, որ երբեւէ պատմվել է»։ Ինքնակենսագրությունը հակասությունների ու սկանդալների շղթա է, որ բացահայտում է Չապլինի կինոկարիերայի ընթացքն ու անձնական կյանքի բուռն մանրամասները, քաղաքական հայացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այս բեսթսելերի էջերում հայտնվելով՝ Դուք կկարդաք նաեւ արժեքավոր հուշեր Չապլինի շրջապատի մաս կազմող կինոաշխարհի, թատրոնի, բալետի, քաղաքական ոլորտի այնպիսի տիտանների մասին, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սոմերսեթ Մոեմը, Էյնշտեյնը, Աննա Պավլովան, Լիոն Ֆեյխտվանգերը, Բեռնարդ Շոուն եւ ուրիշներ։ Բնագ- րից թարգմանությամբ եւ առանց կրճատումների հայերեն հրատա- րակվում է առաջին անգամ։
Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից, Ժան-Կլոդ Կարիեր;Ումբերտո Էկո
Փայլուն ինտելեկտուալներ Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի զրույցների այս ժողովածուն՝ հանրագիտարանային արժեք ունեցող մի հրատարակություն, որն ասպարեզ է եկել Franceցի գրող, էսսեագիր և լրագրող ԺանՖիլիպ դը Տոնակի ջանքերով, անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին՝ հինավուրց պապիրուսների ու մագաղաթների ժամանակներից հասնելով էլեկտրոնային գրադարանների դարաշրջան: Երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ինչ որևէ կերպ առնչվում է գիրք կոչվածին, որից հրաժարվելու մասին, ի հեճուկս անհեռատես կանխատեսումների և նույնիսկ գրքին վիճակված վատ օրերի, խոսք լինել չի կարող:
Թշնամի կերտելիս և այլ պատահական գրվածքներ էսսեներ, Ումբերտո Էկո
Գրքում ներառված են Ումբերտո Էկոյի՝ տարբեր տարիներին գրված էսսեները, որոնցում նրա հանրահայտ գիտաքննական, ինչ-որ առումով նաև՝ դետեկտիվ ոճը դրսևորվում է յուրօրինակ իրացումներով, արտաքուստ թեթև ու հումորային, բայց խորքում մշտապես պրպտուն ու գյուտերով լի ասելիքով:
Վարք մաշտոցի, Կորյուն
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։
Քրիստոնեության հոգեվարքը և խրատական երեք նովել Նովելներ, Միգել դե Ունամունո
Միգել դե Ունամունոն իր «Քրիստոնեության հոգեվարքը» փիլիսոփայական էսսեն գրել է 1924 թ. Փարիզում, երբ քաղաքական անհնազանդության պատճառով նրան հերթական անգամ արտաքսում են Իսպանիայից: Առաջին անգամ էսսեն լույս է ընծայվել ֆրանսերենով, իսկ ահա իսպաներեն տարբերակը լույս է տեսել միայն 1930թ. փետրվարին:
Երևանի ուղղիչ տնից, Եղիշե Չարենց
Երևանի ուղղիչ տնից, Եղիշե Չարենց
Անվանափոխված քաղաքի ուղեցույց, Իոսիֆ Բրոդսկի
Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու` տարբեր տարիներին գրված էսսեները նրա պոեզիայում դրսևորված գեղագիտության ու աշխարհայացքի շարունակությունն են, միևնույն ժամանակ օգնում են այդ պոեզիան ընկալել նորովի:
Նախնական ամփոփում աշխարհի վերջից հետո, Ֆրեդերիկ Բեգբեդեր
«Նախնական ամփոփում աշխարհի վերջից հետո» գիրքը ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի ստեղծագործությունն է։ Այն հայերեն լույս է տեսել 2017 թվականին «Անտարես» հրատարակչության «Գամ» մատենաշարով։ Գիրքը բաղկացած է 416 էջից և ունի փափուկ կազմ։ «Նախնական ամփոփում աշխարհի վերջից հետո»-ը մարդկային գոյության և ապագայի մասին խորհելու առիթ է տալիս։ Բեգբեդերի ոճն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ և ազդեցիկությամբ։ Այս ստեղծագործությունը մտածելու, վերլուծելու և սեփական եզրահանգումներ անելու հնարավորություն է ընձեռում ընթերցողին։ Այն արդիական է և դիպչում է մարդկության ամենահիմնարար հարցերին։
Կոլիմյան պատմություններ, Վառլամ Շալամով
Ռուս գրող Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմությունները» դժվար է միանշանակորեն ինքնակենսագրական որակել: Ե՛վ իր, եւ՛ բախտակիցների մասին հեղինակը գրում է դիտորդի թվացյալ սառնասրտությմաբ, առանց զգայական հոգեցունց վայրիվերումների: «Սարսափի աշխարհի» թրատող ցավն ընթերցողին է վերապահված:
Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները, Ղևոնդ Ալիշան
«Հին հավատք կամ հեթանոս կրօնք հայոց» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․-ի՝ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․Ս․ Աբրահամյանի և Վ․Գ․Բարսեղյանի խմբագրությամբ։
Ժամանակի և քրոնոտիպի ձևերը վեպում, Միխայիլ Բախտին
Առաջին անգամ հայերեն են ներկայացվում ռուս մեծ գրականագետ, փիլիսոփա, մշակութաբան Միխաիլ Բախտինի նշանավոր երկու աշխատություններ:
Հայոց պատմություն․ Փավստոս Բուզանդ, Փավստոս Բուզանդ
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.):
Հայոց դարձի պատմություն, Ագաթանգեղոս
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
- 1
- 2