Newmag
Ֆիլտր
- Զանգակ գրատուն(2)
- հայ հեղինակներ(3)
- արտասահմանյան(1)
- պատկերագրքեր(1)
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Մուշի տարօրինակ ճամփորդությունը, Սոնա Բաբաջանյան
Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է.մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և.այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի.գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի.զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը ճամփա է ընկնում դեպի Մուշի երազների հրաշալի երկիր։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով:

Ես ուրախ եմ, Մարիամ Խլղաթյան
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։.Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։

Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը, Սաղաթել Հարությունյան
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։

Վտվտիկի օրագիրը, Ջեֆ Քին
Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։..Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։..Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն ու արածը տարբեր բաներ են։

Պուկ Տիպուկ, Անդրանիկ Իսահակյան
Նրան հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին:.Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին: