Esthe Nature
Ֆիլտր
- (4)
- (53)
- (1)
- (1)
- (8)
- (12)
- (22)
- (2)
- (6)
- (6)
- Esthe Nature(98)
- ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ(24)
- ԹԻՎԻ ՇՈՓ(3)
- բոլորի համար(24)
- կանանց համար(77)
- տղամարդկանց համար(5)
- աչքերի եզրագծեր(2)
- աչքերի շուրջ(3)
- գլխամաշկ(8)
- դեմք(45)
- դեմք և պարանոց(1)
- զգայուն և գրգռված մաշկի համար(1)
- թեփոտ գլխամաշկի համար(2)
- ծերացած(1)
- կոմբինացված և ճարպոտ մաշկի համար(1)
- կորյակներով մաշկի համար(1)
- արևապաշտպան քսուք(1)
- լոսյոն(1)
- մաքրող միջոց(1)
- յուղ(1)
- քսուք(2)
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Գազարի յուղով կրեմ արևայրուքի համար
Գազարի յուղը հզոր միջոց է արևայրուք ստանալու համար։ Այն բնականորեն նվազեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը։ Գազարի յուղն օգտագործվում է ավելի անվտանգ և գեղեցիկ արևայրուք ձեռք բերելու համար։ Այն պարունակում է կարոտինոիդների բարձր մակարդակ՝ օրգանական պիգմենտներ, որոնք ունեն հզոր հակաօքսիդանտային հատկություններ։ Հակաօքսիդանտները օգնում են պաշտպանել մաշկի բջիջները շրջակա միջավայրի ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Sun Bronze-ը արագ ներգործում է՝ փափկացնելով մաշկը, տալով փայլուն տեսք և գեղեցիկ բրոնզագույն երանգ: Sun Bronze-ը ինտենսիվ արևայրուքի միջոց է՝ մաշկի յուրահատուկ պաշտպանությամբ և հովացնող հատկություններով:

«Էստե Նատյուր» Sunbronze յուղ 250մլ
Էստե Նատյուր Սանբրոնզ յուղը նախատեսված է մաշկի արևայրուքի համար: Պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք խոնավացնում և փափկացնում են մաշկը: Յուղն ապահովում է համաչափ արևայրուք, հեշտ է քսվում և արագ ներծծվում: Պատրաստված է ժամանակակից տեխնոլոգիաներով և անուշաբույր է: Ծավալը 250 միլիլիտր է:

«Էստե Նատյուր» Sunblock SPF50 արևապաշտտպան նրբ․ 50մլ
Էստե Նատյուր արևապաշտպան նրբաքսուքը պաշտպանում է մաշկը արևի վնասակար ճառագայթներից: Պարունակում է բնական բաղադրիչներ, պաշտպանական գործակիցը 50 է: Նրբաքսուքն ապահովում է երկարատև պաշտպանություն, հեշտ է քսվում և արագ ներծծվում: Պատրաստված է ժամանակակից տեխնոլոգիաներով և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ծավալը 50 միլիլիտր է:

Էստե Նատյուր Sebo Skin դոնդող-փրփուր յուղոտ մաշկի համար 125մլ
Հայկական արտադրության Էստե Նատյուր դոնդող-փրփուրը ստեղծված է յուղոտ մաշկի խնամքի համար: Այս 125 միլիլիտրանոց միջոցը կարգավորում է մաշկի յուղազատումը: Բանաձևը պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք մաքրում են խցանված ծակոտիները: Արտադրանքն ունի յուրահատուկ դոնդողային կազմություն, որը քսելիս վերածվում է թեթև փրփուրի: Փրփուրը խորը մաքրում է մաշկը՝ առանց չորացնելու այն: Միջոցը հեռացնում է կեղտը և ավելորդ յուղայնությունը՝ պահպանելով մաշկի բնական հավասարակշռությունը: Օգտագործումից հետո մաշկը դառնում է մաքուր և թարմ: Հարմար է ամենօրյա կիրառման համար:

Գել կուպերոզի և գրգռված մաշկի համար
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Ռոզացեան (վարդագույն կորյակներ) առաջանում է արյան վատ շրջանառության և մաշկի մակերեսային մազանոթների պատճառով: Արտահայտվում է մաշկի կարմրածությամբ, հաճախ այտերին և քթին, որը հետագայում վերածվում է քիչ թե շատ տեսանելի մազանոթների: COUPEROSE-ը նախատեսված է զգայուն և գրգռված մաշկի համար: Այն ամրացնում է մաշկի նուրբ մազանոթները և նշանակալիորեն նվազեցնում ռոզացեայից առաջացած կարմրածությունը: COUPEROSE-ը նվազեցնում է մաշկի գրգռվածությունից առաջացած այրոցը: COUPEROSE-ը, պարունակելով բուսական հանուկներ և վիտամիններ, հանգստացնում է մաշկը` ամրացնելով մազանոթների պատերը: Վայրի շագանակենին (horsechestnut) անոթապաշտպան հատկությամբ պահպանում է անոթների պատերի առաձգականությունը՝ ապահովելով թարմացնող և հանգստացնող ազդեցություն: Ալանթոինը և երիցուկը կանխում են բորբոքման առաջացումը: Ցորենի ծիլերի յուղը, կանաչ թեյի և խաղողի կորիզների հանուկները ցուցաբերում են գերազանց հակաօքսիդացնող ազդեցություն: Գinkgo Biloba-ն խթանում է արյան միկրոշրջանառությունը: Phytotonine-ի բաղադրատարրերը, վիտամին P-ի նման ազդեցության շնորհիվ, խթանում են արյան միկրոշրջանառությունը և ամրացնում արյան անոթների և մազանոթների պատերը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Երեկոյան քսել դեմքի և պարանոցի մաքուր մաշկին: Մեղմորեն մերսել՝ մինչև ամբողջությամբ ներծծվելը: Բաղադրությունը Aqua, Aesculus hippocastanum (horsechestnut) extract, glycerine, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, cupressus semperivens extract, polygonatum multiflorum extract, Arnica montana (arnica) extract, Ginkgo biloba (ginkgo) extract, Camellia Sinensis (green tea) extract, propylene glycol, cetostearyl alcohol, hydroxyethyl acrylate-sodium acryloyl dimethyl taurate copolymer, triticum vulgare (wheat) germ oil, helianthus annuus (sunflower) seed oil, phenoxyethanol, caprylyl glycol, glyceryl monostearate, allantoin, N-Hydroxysuccinimide, Chrysin, Palmitoyl Tripeptide-1, Palmitoyl Tetrapeptide-7, Hesperidin Methyl Chalcone, Dipeptide-2, Palmitoyl Tetrapeptide-7, dimethicone, cetyl phosphate potassium, imidazolidinyl urea, ceteareth-12, ceteareth-20, fragrance.

Glicolic 12 պիլինգ կրեմ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Կանոնավորում է եղջերաշերտի թեփազատումը, որի արդյունքում մեծանում է մաշկի էլաստիկությունը և նվազում վերնամաշկի մակերեսի վրա թեփի առաջացումը: Վերացնում է մաշկի ծերացման և ֆոտոծերացման հետևանքները: Դեմքը դառնում է ավելի երիտասարդ, մաքուր, փափուկ և հարթ: Մաշկը ձեռք է բերում հավասար երանգ, մուգ լաքաները և պիգմենտացիան ստանում են ավելի բաց գույն: Նվազեցնում է պզուկների հետքերը: Նվազեցնում է մաշկի նուրբ ակոսները և կնճիռները: Լավացնում է մաշկի կառուցվածքը` հաղորդելով փայլ և կայունություն: Կոպտացած և անհարթ մաշկը դառնում է հարթ և առաձգական: Առավելագույն ակտիվ բաղադրամասերով հարստացված նուրբ միջոց է, որն օգտագործելուց հետո մաշկը դառնում է ավելի փափուկ: Հեռացնում է մաշկի մեռած բջիջները: Նվազեցնում է դեմքի նուրբ ակոսները, մաշկը դառնում է ավելի հարթ, առողջ, պայծառ: Կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը, լավացնում կառուցվածքը, տալիս երիտասարդ տեսք: Բարելավում է մաշկի գույնը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Կրեմն օգտագործել դեմքի շպարը մաքրելուց հետո: Քսել դեմքին և պարանոցին օրը մեկ անգամ` երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո` օրը երկու անգամ: Խորհուրդ է տրվում արևապաշտպան կրեմ օգտագործել ամեն օր: Զգայուն մաշկի դեպքում հնարավոր է թույլ արտահայտված կարճատև այրոցի զգացողություն: Բաղադրությունը Aqua, glycolic acid, cetostearyl alcohol, sodium cetearyl sulfate, propylene glycol, mineral oil, sodium hydroxide, glycerin, ceteareth-20, dimethicone, phenoxyethanol, caprylyl glycol, triticum vulgare (wheat) germ oil, tocopheryl acetate, allantoin, fragrance, trilon B.

Լիֆտինգ (ձգող) շիճուկ խավիարով և կոլագենով
Ինտենսիվ խոնավացնում և վերականգնում է մաշկը, ունի ձգող ազդեցություն, ավելացնում է մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը, հարթեցնում է կնճիռները, ունի հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցություն, բարելավում է դեմքի գույնը: Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար հարմար է ամենօրյա օգտագործման համար Խտացված ձգող շիճուկ, նախատեսված է հասուն, ծերացող մաշկի համար: Շիճուկը ստեղծված է մաշկի հարթությունը, առաձգականությունը և ձգված տեսքը վերականգնելու համար:

Մաշկի պիգմենտացիան կարգավորող կրեմ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Melon-ն հանդես է գալիս որպես մաշկի պիգմենտացիայի կարգավորող: Հատկապես ցուցված է վիտիլիգո ունեցող մաշկի բուժման համար:Նպաստում է մելանոցիտներում (մաշկի պիգմենտ (մելանին) արտադրող բջիջներում) մելանինի նորմալ մակարդակը վերականգնմանը, հատկապես այն դեպքերում, երբ կա այդ մակարդակի անկման վտանգ: Melon-ի ակտիվ բաղադրիչներն ունեն հակաօքսիդիչ ազդեցություն և կարող են արգելակել ազատ ռադիկալների արտադրությունը վերնամաշկի բջջային (մելանոցիտներ և կերատոցիտներ) մակարդակում՝ կանխելով վերնամաշկի բջիջների մահը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Օրական երկու անգամ քսեք վնասված մասերին, ինչպես նաև դրանց եզրերին: Բաղադրությունը Aqua, cucumis melo (melon) extract, cetostearyl alcohol, propylene glycol, Ginkgo biloba (ginkgo) extract, glycerin, helianthus annuus (sunflower) seed oil, glyceryl monostearate, Camellia Sinensis (green tea) extract, Aloe barbadensis (aloe) extract, dimethicone, cetyl phosphate potassium, triticum vulgare (wheat) germ oil, phenoxyethanol, caprylyl glycol, ceteareth-12, ceteareth-20, allantoin, imidazolidinyl urea, fragrance, BHT.

Հետկորյակային սպիերի գել
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Մասուրի յուղը մեծ դեր է խաղում մաշկի ինքնանորացման և վնասված հյուսվածքների վերականգնման գործում, նվազեցնում է ծակոտիները: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը մաշկը դարձնում է ավելի առաձգական և նպաստում սպիների վերացմանը: Կանխում է կոպիտ կելոիդալ հյուսվածքների գոյացումը և օգնում վերականգնել մաշկը: POST ACNE SCAR-ը պակասեցնում է կելոիդալ հյուսվածքների գոյացումը, ինչի արդյունքում սպիները անհետանում են: Սա հիանալի միջոց է բոլոր տեսակի սպիների համար, որոնք գոյացել են պզուկների, այրվածքների, վերքերի և վնասվածքների հետևանքով: Լավացնում է նաև մաշկի գույնը, մաշկը դարձնում է ավելի առաձգական: POST ACNE SCAR-ը օգտագործելիս սպիները դառնում են ավելի փափուկ և քիչ տեսանելի, հարթվում են անհարթությունները: Օգտագործման եղանակը Օրը երկու անգամ մատների ծայրերով նրբորեն մերսել վնասված տարածքը` մինչև լիովին ներծծվելը: Առավելագույն արդյունքի հասնելու համար շարունակել կիրառումը մոտավորապես երեք ամիս` մինչ սպիների, բծերի և կնճիռների անհետանալը: Բաղադրությունը Aqua, Rosa Moschata (Rose hip) seed oil, propylene glycol, Centella asiatica (hydrocotyle) extract, polyacrylamide and C13-14 isoparaffin and laureth-7, serenoa serrulata (saw palmetto) fruit extract, tocopheryl acetate, phenoxyethanol, caprylyl glycol, fragrance, salicylic acid, Imidazolidinyl urea.

Հետէպիլյացիոն հանգստացնող լոսյոն
ՀԱՏԿՈՒԹՈՒՆՆԵՐԸ Այս լոսյոնը հատուկ մշակված բանաձև է մազահեռացումից հետո մաշկը հանգստացնելու համար: Այն ապահովում է նաև մաշկի լիարժեք խոնավացում և արդյունավետ խնամք: Առատորեն հարստացված երիցուկի էքստրակտով` լոսյոնը մազահեռացումից հետո նրբորեն հանգստացնում է գրգռված և բորբոքված մաշկը: Թեթև, ոչ կպչուն և փափկեցնող լանոլինի յուղերը մաշկը դարձնում են թավշյա և մետաքսանման փափուկ: Ալլանտոինը հանում է մաշկի տարբեր գրգռիչների հարուցած գրգռվածությունը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելացումը խթանող միջոց արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացումը: Պանտենոլը, արագ և լավ խոնավացնող հատկության շնորհիվ, խթանում է բջիջների բազմացումը և նպաստում հյուսվածքների վերականգնմանը: Այն կարգավորում է եղջերացման գործընթացը և նպաստում վերքերի արագ լավացմանը: Շնորհիվ լայն սպեկտրի հականեխիչ և հակագրգռիչ ազդեցության, տրիկլոզանը գերազանց միջոց է վնասված մաշկի բուժման համար: Այն հատկապես օգտակար է ախտահարված և զգայուն մաշկի համար: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Մազահեռացումից հետո լոսյոնի բավականաչափ քանակով ծածկել մաշկի մշակվող մակերեսը: Ափով մաշկը հավասարապես մերսել մինչև լոսյոնի լիովին ներծծվելը: Օգտագործել օրը մեկ կամ երկու անգամ, առնվազն 10-15 օր: Բաղադրությունը Aqua, propylene glycol, glycerin, cetostearyl alcohol, glyceryl monostearate, chamomilla recutita (Matricaria) flower extract, dimethicone, cetyl phosphate potassium, phenoxyethanol, caprylyl glycol, triticum vulgare (wheat) germ oil, helianthus annuus (sunflower) seed oil, cucumis sativa (cucumber) extract, ceteareth-12, ceteareth-20, tocopheryl acetate, butyrospermum parkii (shea) butter, polysorbate 80, allantoin,imidazolidinyl urea, fragrance.

Թեփազատող “GOMMAGE” կրեմ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Թեփազատում և հեռացնում է մեռած բջիջները` վերականգնելով մաշկի փայլը և երիտասարդ տեսքը: Նպաստում է մաշկի աղտոտվածության և ճարպային արտազատուկների նուրբ հեռացմանը: Կատարելագործում է մաշկի կառուցվածքը, մաքրում մաշկը: Խթանում է մաշկի բջիջների նորացումը, հավասարակշռում և բարելավում է մաշկի շնչառությունն ու օքսիգենացիան: Հեշտացնում է մաշկի խոնավացումը և մեծացնում մաշկը խնամող միջոցների թափանցելիությունը: Կիրառումից անմիջապես հետո մաշկը մաքուր է, հարթ և փափուկ: Արդյունավետ է ցանկացած տիպի մաշկի համար: Հատկապես ցուցված է թառամող, բորբոքված, ինչպես նաև ընդգծված մակերեսային մազանոթային ցանցով մաշկի համար: Հարստացված է երիցուկի էքստրակտով, նրբորեն հանգստացնում է գրգռված և բորբոքված մաշկը: Ոչ կպչուն, լավ փափկացնող շիի և նշի յուղերը մաշկը դարձնում են թավշյա և մետաքսանման փափուկ: Ալանթոինը օգնում է թեթևացնել մաշկի ծանր գրգռված վիճակը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելիզացիան խթանող միջոց, այն արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացման գործընթացը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Նրբորեն տարածել դեմքին կամ մարմնին` հատուկ ուշադրություն դարձնելով արմունկներին, ծնկներին և ոտնաթաթերին: Թողնել չորանա 2-5 րոպե: Այնուհետև նրբորեն մերսել կամ տրորել մշակված մակերեսը, մինչև շերտազատումը: Լվանալ գոլ ջրով: Օգտագործել շաբաթական մեկ կամ երկու անգամ Բաղադրությունը Aqua, cetostearyl alcohol, almond oil, allantoin, sodium laureth sulfate, methyl paraben, propyl paraben, kaolin, shea butter, bht, apricot shell powder, fragrance.

Շի ծառի յուղով մարմնի ինտենսիվ Խոնավացնող միջոց
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - HYDRAPLUS BODY BUTTER-ը արդյունավետ նուրբ կրեմ է՝ հարստացված շի ծառի յուղով։ HYDRAPLUS BODY BUTTER-ը արագորեն ներծծվում է և լրացնում մաշկի խոնավության պակասը, վերացնում կոշտությունն ու չորությունը: Մաշկը դառնում է փափուկ և հարթ։ Շիի յուղը վերկանգնում է մաշկը, իսկ արևածաղկի սերմերի և նշի յուղերը սնուցում ու խոնավացնում են մաշկը։ Հատուկ մշակված բանաձևի շնորհիվ HYDRAPLUS BODY BUTTER-ը արագ ներծծվում է, կպչուն չի: Հանգստացնում և պաշտպանում է մաշկը։ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Քսել ձեռքերին և մարմնին անհրաժեշտության դեպքում։ HYDRAPLUS BODY BUTTER-ը հիանալի է արմունկների, ծնկների և կրունկների չոր մաշկի խնամքի համար։ Առավելագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում օգտագործել լոգանքից հետո` քսելով տաք, խոնավ մաշկին։ Բաղադրությունը Aqua, cetostearyl alcohol, sodium cetearyl sulfate, Butyrospermum Parkii (Shea) Butter, Cocoa (Theobroma Cacao) Seed Butter, cocos nucifera (coconut) oil, helianthus annuus (sunflower) seed oil, glycerin, phenoxyethanol, caprylyl glycol, urea, polysorbate-80, fragrance, tocopheryl acetate, imidazolidinyl urea, allantoin, BHT.

Կրեմ ստրիաների դեմ
Օգնում է կանխել մաշկի թերսնուցման պատճառով արդեն գոյացած ստրիաների բարդությունները: Օգնում է բուժել առաջացած ստրիաները` վնասված հյուսվածքներին մատակարելով պակասող խոնավացնող, փափկացնող և սնուցող բաղադիչներ: Օգնում է մաշկը ամրացնել և ձգել: Փափկացնում է չոր մաշկը՝ նպաստելով առանց ձգումների հարթ մաշկ ունենալուն: Կանխում է նոր ստրիաների առաջացումը: ՈՒմ է ցուցված Հղի կանանց և մայրերին՝ անկախ տարիքից Ծանր ատլետներին և լողորդներին Դեռահասներին՝ հասունացման տարիքում Բոլոր նրանց, ով ցանկանում է կանխել ստրիաների առաջացումը Արդյունքը ակնհայտ կլինի 3-6 շաբաթվա կիրառման ընթացքում: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Օգտագործել օրը 2 անգամ: Կրեմի անրաժեշտ քանակը տարածել ստրիաների վրա և դրանց շուրջը: Մերսել նրբորեն մինչև կրեմի ներծծվելը: Օգտագործել շարունակաբար մինչև սպասված արդյունքի հասնելը: Բաղադրությունը Aqua, glycerine, cocoa (theobroma cacao) seed butter, butyrospermum parkii (shea) butter, centella asiatica (hydrocotyle) extract, equisetum arvense (horsetail) extract, Alchemilla vulgaris extract, cetostearyl alcohol, hedera helix (ivy) extract, glyceryl stearate se, rosa moschata (rose hip) seed oil, urea, cetyl phosphate potassium, triticum vulgare (wheat) germ oil, phenoxyethanol, caprylyl glycol, 3-o-ethyl ascorbic acid, vigna aconitifolia seed extract (and) maltodextrin, ceteareth-12, ceteareth-20, dimethicone, fragrance, allantoin, imidazolidinyl urea, citric acid, pentaerythrityl Tetra-Di-t-Butyl hydroxyhydrocinnamate.

Ալյումին չպարունակող դեզոդորանտ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - ODORIFINE կրեմն օգնում է կանխել մարմնի հոտը, որն առաջանում է քրտինքի մեջ բակտերիաների ճեղքման հետևանքով: ODORIFINE պարունակում է նատրիումի կապրոիլ-լաուրոիլ լակտիլ լակտատ և պիրոկտոն օլամին: Այն անվտանգ պայքարում է տհաճ հոտ առաջացնող բակտերիաների դեմ և օգնում Ձեզ ամբողջ օրը թարմ և վստահ զգալ: Տրիէթիլ ցիտրատը կանխում է քրտնքի ֆերմենտատիվ տարրալուծումը: Իսկ եղեսպակի յուղն՝ առանց մաշկը գրգռելու, ունի հոտազերծիչ, հակաբորբոքային և ախտահանող ազդեցություն: ODORIFINE կրեմը չի գրգռում մաշկը և հետքեր չի թողնում հագուստի վրա: Արագ չորացող բանաձևն օգնում է Ձեզ լինել թարմ և չոր: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Դեզոդորանտով ամեն օր ցողեք մաքուր, չոր և չգրգռված թևատակերը: Բաղադրությունը Aqua, cetostearyl alcohol, triethyl citrate, propylene glycol, glycerin, ceteareth-20, dimethicone, phenoxyethanol, caprylyl glycol, Sodium Caproyl-Lauroyl Lactyl Lactate, fragrance, allantoin, piroctone olamine, imidazolidinyl urea.

Գազարի յուղով գել արևայրուքի համար
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Գազարի յուղը նպաստում է արագ արևայրուք ստանալուն և հզոր միջոց է: Այն բնական եղանակով նվազեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը: Գազարի յուղն օգտագործվում է ավելի անվնաս և խորը արևայրուք ստանալու համար: Գազարի յուղը պարունակում է մեծ քանակությամբ կարոտինոիդներ, որոնք հակաօքսիդանտային հատկություններով օժտված օրգանական պիգմենտներ են: Հակաօքսիդանտները օգնում են պաշտպանել մաշկի բջիջները շրջակա միջավայրի ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Այս հարուստ, բացառիկ բանաձևն ուժեղացնում և ավելի ինտենսիվ է դարձնում ճառագայթների ազդեցությունը, ինչպես նաև արագացնում է ոսկեգույն առողջ տեսքով արևայրուքի ձեռքբերումը: Sun Bronze-ը արագ ներգործում է` փափկացնելով մաշկը, հաղորդելով փայլուն տեսք և գեղեցիկ բրոնզե երանգ: Sun Bronze-ը ինտենսիվ արևայրուքի միջոց է՝ մաշկի յուրահատուկ պաշտպանությամբ և հանգստացնող հատկություններով:
Բաղադրությունը White petroleum jelly, shea butter, paraffin oil, beeswax, phenoxyethanol, caprylyl glycol, sunflower oil, carrot oil, caprylic/capric triglyceride, wheat germ oil, and fragrance.

Արևապաշտպան լոսիոն երեխաների համար
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - SUNBLOCK BABY արևապաշտպան լոսյոնը մշակված է նորածինների և երեխաների զգայուն մաշկի համար: Այն պաշտպանում է Ձեր և Ձեր երեխաների մաշկն արևի վնասակար ճառագայթներից: SUNBLOCK BABY-ն առաջնակարգ լոսյոն է, որը հեշտությամբ ներծծվում է և ապահովում երկարատև ազդեցություն: SUNBLOCK BABY-ի պահանջարկը ամեն ամառ ավելանում է, քանի որ չի պարունակում արհեստական բաղադրիչներ: Բնական հանքային նյութերով արևային ֆիլտրը իդեալական է երեխաների զգանուն մաշկի համար և ապահովում է առավել երկար պաշտպանություն, քան քիմիական արևային ֆիլտրերը: Նշի յուղով, հալվեի և երիցուկի էքստրակտով, ալանթոինով և ցորենի ծիլերի յուղով հարուստ SUNBLOCK BABY-ը օգնում է ուժեղացնել մաշկի բնական պաշտպանունակությունը և պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից: SUNBLOCK BABY-ն արևի ճառագայթներից պաշտպանելու հետ մեկտեղ նաև խոնավացնում է մաշկը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Օգտագործել երեխայի դեմքը և մարմինը արևից պաշտպանելու համար: Հարմար է օգտագործել ողջ տարվա ընթացքում ամեն օր: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին քսել օրվա ընթացքում: Բաղադրությունը Aqua, Zinc Oxide (and) Caprylic-Capric Triglyceride, Polyhydroxystearic Acid and Isostearic Acid, propylene glycol, Caprylic-Capric Triglyceride, Titanium Dioxide, Polyhydroxystearic Acid , Aluminium Stearate and Alumina, glycerin, cetostearyl alcohol, helianthus annuus (sunflower) seed oil, glyceryl monostearate, dimethicone, cetyl phosphate potassium, phenoxyethanol, caprylyl glycol, hydroxyethyl acrylate-sodium acryloyl dimethyl taurate copolymer, ceteareth-12, ceteareth-20, triticum vulgare (wheat) germ oil, imidazolidinyl urea, Lactic Acid, allantoin

Acne Eraiser Մարմնի լոսյոն
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - ACNE ERASER-ը մեծ արդյունավետությամբ շերտազատող և ծակոտիները մաքրող միջոց է: ACNE ERASER-ը փափկացնում և հեռացնում է մաշկի ծերացող և մեռած բջիջները, ինչպես նաև մաշկի մակերեսից՝ ավելորդ ճարպն ու թեփուկները: Խթանում է մաշկի նոր բջիջների աճը, հարթեցնում է մաշկի անհավասար հյուսվածքները՝ տալով ավելի հարթ և առողջ տեսք: , Արդյունավետորեն մաքրում է ծակոտիները , Օգնում է նվազեցնել ծակոտիների չափը , Դարձնում է փայլատ , Հարթեցնում է մաշկի մակերեսը , Նրբորեն շերտազատում է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Դեմքը, լանջաբացվածքը և մեջքը մաքրելու համար օգտագործել բամբակյա սկավառակներ: Հատկապես խնամքով մաքրել բորբոքված հատվածները։ Մաշկը մաքրել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Առավոտյան լվացվել և թեթև շարժումներով չորացնել մաշկը։ Լավ արդյունք կարելի է ստանալ բորբոքված հատվածների վրա ցողելով: Բաղադրությունը Aqua, sodium laureth sulfate, cocamide-DEA, cocamidopropyl betaine, salicylic acid, glycerin, serenoa serrulata (saw palmetto) fruit extract, rosmarinus officinalis (rosemary) extract, phenoxyethanol, caprylyl glycol, fragrance, EDTA.

Bidford Խոնավացնող մարմնի լոսյոն
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - վերացնում է չորությունը և ձգվածությունը հարթեցնում է մաշկը և տալիս հարմարավետության զգացում վերականգնում է ջրազրկված մաշկի հավասարակշռությունը տոնուսավորում է մաշկը և ունի հակաօքսիդանտ ազդեցություն թեթև բաղադրության շնորհիվ արագ ներծծվում է չի թաղանթավորում և չունի ճարպոտ փայլ խոնավացնում է մաշկը ողջ օրվա ընթացքում հարմար է կանանց և տղամարդկանց համար կայուն բուրմունք, որը սերտորեն միանալով մաշկի հոտին, անմիջապես հաղորդում է թարմության և ուժի անհավանական հոսք ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Առավոտյան և երեկոյան լոսյոնը քսել մաքուր մաշկին՝ թեթև, շոյող շարժումներով և նրբորեն մերսելով։ Բաղադրությունը Cocos nucifera (coconut) oil, beeswax, cocoa (Theobroma cacao) seed butter, butyrospermum parkii (shea) butter, PEG-7 glyceryl cocoate, caprylic-capric triglyceride, fragrance.

Խոնավացնող և արևապաշտպան բալասան շրթունքների համար
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - LIP BALM SPF 50-ը վիտամին E պարունակող և ուլտրամանուշակագույն ճառագայթների զտիչով (ֆիլտրով) բուժիչ բալասան է, որը խոնավացնում և պաշտպանում է շրթունքները: Յուրահատուկ բաղադրության շնորհիվ, շրթունքները դարձնում է ավելի հարթ և փափուկ, նվազեցնելով մանր գծերի (ճաքերի) գոյացումը: LIP BALM SPF 50-ը պահում է հյուսվածքներում խոնավությունը և կանխում հետագա չորացումը: LIP BALM SPF 50-ը պաշտպանում է շրթունքները արևի և քամու վնասակար ազդեցությունից՝ կանխելով ցավոտ չորացումը և ճաքճքելը: LIP BALM SPF 50-ը երկու հզոր բաղադրիչների՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանիչների և բնական մեղրամոմի համակցության շնորհիվ ապահովում է շրթունքների խոնավությունը, փափկությունը և պաշտպանվածությունը: LIP BALM SPF 50-ը չի պարունակում պարաամինոբենզոյաթթու կամ լանոլին և չի գրգռում զգայուն մաշկը: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Օրական 1-2 անգամ բալասանը քիչ քանակությամբ քսել շուրթերին և եզրագծերին: Բաղադրությունը Ethylhexyl methoxycinnamate, Ricinus Communis (Castor) Seed Oil, petroleum jelly, Butyrospermum Parkii (Shea) Butter, benzophenone-3, Cocoa (Theobroma Cacao) Seed Butter, beeswax, Fragrance, triticum vulgare (wheat) germ oil, phenoxyethanol, caprylyl glycol, Pentaerythrityl Tetra-Di-t-Butyl Hydroxyhydrocinnamate.

Մաքրող լուծույթ և տոնիկ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Միաժամանակ և մաքրում, և տոնուսավորում է մաշկը: Մաքրող միջոցի և թարմացնող տոնիկի արդյունավետ ճարպազերծ բանաձևի համադրության շնորհիվ, խորը մաքրում է դեմքի մաշկն ու ծակոտիները` հեռացնելով աղտոտվածությունը, շպարն ու ճարպի ավելցուկը: Չի վնասում մաշկի պաշտպանիչ հիդրոլիպիդային շերտը: Գլիկոլաթթվի շնորհիվ մաքրվում և նեղանում են լայնացած ծակոտիները, մաշկը դառնում է առողջ և պայծառ: Վերականգնվում է մաշկի նորմալ pH- բալանսը, ապահովում է նորմալ խոնավացում: Երիցուկի էքստրակտով և ալանթոինով հարստացված տոնիկը` մեղմացնում է մաշկի գրգռվածությունը: Չի պարունակում ալկոհոլ և լվացող միջոցներ, չի առաջացնում խցանումներ: Օգտագործման եղանակը Առավոտյան և երեկոյան դեմքը մաքրել հեղուկով թրջված բամբակով: Դեմքը լվանալու կարիք չկա: Ձեր մաշկը հիանալի մաքրված և տոնուսավորված է: Բաղադրությունը Aqua, polysorbate-20, cocamidopropyl betaine, hamamelis virginiana (hamamelis) extract, glycerin, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, phenoxyethanol, caprylyl glycol, imidazolidinyl urea, allantoin, fragrance.

Միցելյար մաքրող և շպար հանող միջոց
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - MICELLE-ը մաքրող և շպարհանող միցելյար միջոց է, որից հետո դեմքը լվանալու կարիք չկա: Հատուկ բանաձևի շնորհիվ նախատեսված է զգայուն, նորմալ և չոր մաշկի համար: MICELLE-ը հանում է դեմքի և աչքերի ջրակայուն շպարը: Այս մաքրող միջոցը վարունգի էքստրակտի շնորհիվ ունի հանգստացնող ազդեցություն, վերացնում է մաշկի գրգռվածությունը և ակնթարթորեն տալիս թարմության զգացում: MICELLE-ը անհոտ է, առանց ալկոհոլի և պարաբենների: Հիպոալերգեն է: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Բամբակյա բարձիկը թրջել MICELLE-ի լուծույթով, նրբորեն հանել դեմքի և աչքերի շպարը: Այնուհետև դեմքը չորացնել բամբակյա մաքուր սրբիչով: Բաղադրությունը Aqua, PEG-6 Caprylic-Capric Glycerides, Cucumis Sativus (Cucumber) Fruit Extract, xylityl glucoside and anhydroxylitol and xylitol, propylene glycol, phenoxyethanol, caprylyl glycol, EDTA.

Chance Մարմնի բուրումնավետ, թարմացնող ցողիչ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Դարձրեք Ձեր օրը պայծառ և վայելեք թարմ, վառ և անդիմադրելի բուրմունքի համադրությունը: Մարմնի համար նախատեսված այս թեթև ցողիչն պարունակում է ռոմանտիկ և զարմանահրաշ բույրերի մի ողջ փունջ Օգտագործման եղանակը Լոգանքից հետո ցողել մարմինը՝ մաշկին նուրբ բույր հաղորդելու համար: Բաղադրությունը Cocos nucifera (coconut) oil, beeswax, cocoa (Theobroma cacao) seed butter, butyrospermum parkii (shea) butter, PEG-7 glyceryl cocoate, caprylic-capric triglyceride, fragrance.

Ցերեկային/գիշերային Խոնավացնող կրեմ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Խոնավացնում է և պահպանում մաշկի խոնավությունը ողջ օրվա ընթացքում: Սնուցում և պահպանում է խոնավությունը մաշկի վերին շերտում` վերականգնելով մաշկի օպտիմալ խոնավության մակարդակը: Նվազեցնում է խոնավության կորուստը՝ մաշկը հնարավորություն է ստանում խոնավությունը ներքին շերտերում պահել: Փափկացնում և հարթում է մաշկը: Պայքարում է մաշկի չորության, թեփոտվածության, անհարթության և կարմրության դեմ: Չի թողնում ճարպոտության տհաճ զգացում: Կանխում և նվազեցնում է բորբոքումը և խթանում է մաշկի նորացումը: Պաշտպանում է մաշկը փոշուց և աղտոտվածությունից: Հիանալի հիմք է դիմահարդարման համար: ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Առավոտյան և երեկոյան նրբորեն քսել կրեմը նախապես լավ լվացած դեմքին և պարանոցին: Բաղադրությունը Aqua, glycerin, cetostearyl alcohol, urea, glyceryl monostearate, mineral oil, propylene glycol, dimethicone, helianthus annuus (sunflower) seed oil, cetyl phosphate potassium, phenoxyethanol, caprylyl glycol, triticum vulgare (wheat) germ oil, Prunus Amygdalus Dulcis (almond oil), tocopheryl acetate, Butyrospermum Parkii (Shea) Butter, ceteareth-12, ceteareth-20, ethylhexyl methoxycinnamate, xylityl glucoside, anhydroxylitol, xylitol, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, Arnica montana (arnica) extract, allantoin, imidazolidinyl urea, fragrance, lactic acid.

Մաքրող կաթ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - CLEANSING MILK-ը մաքրում և հեռացնում է դիմահարդարման միջոցների հետքերը և օրվա ընթացքում կուտակված աղտոտվածությունը առանց մաշկը գրգռելու ։ CLEANSING MILK-ը վերականգնում է դեմքի մաշկի փայլը։ CLEANSING MILK-ը պահպանում է վերնամաշկի բնական հիդրոլիպիդային շերտը։ Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար: Օգտագործելուց հետո մաշկին հաղորդում է թարմություն։ Օգտագործման եղանակը Մատների ծայրերով, շրջանաձև նուրբ մերսելով, կաթը քսել մաշկին։ Սա թույլ է տալիս լուծել և հեռացնել դիմահարդարման միջոցները` հնարավորություն տալով խորապես մաքրել մաշկը։ Լվանալ գոլ ջրով կամ մաքրել կոսմետիկ անձեռոցիկով` հաջորդիվ օգտագործելով մաքրող, տոնուսավորող լոսյոն։ Բաղադրությունը Aqua, mineral oil, cetostearyl alcohol, glyceryl monostearate, ceteareth-12, ceteareth-20, polysorbate 80, phenoxyethanol, caprylyl glycol, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, imidazolidinyl urea, carbomer, fragrance.
- 1
- 2
- 3
- 4
- 5