Մանկական ներքնակներ
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Baby BALLOON մանկական ներքնակ
Baby Balloon առանց զսպանակի մանկական ներքնակը կատարյալ միջավայր է երեխայի քնի և հանգստի համար։ Ներքնակի հիմքում կոկոսի մանրաթելերից պատրաստված ամուր շերտ է, որը կլանում է ներքնակի խոնավությունը, ապահովում օդափոխությունը։ Ներքնակին փափկություն ու առաձգականություն են հաղորդում բնական լատեքսի երկկողմանի շերտերը, որոնք նաև կանխում են ներքնակի դեֆորմացիան։ Երեսպատման բամբակյա մթելը բնական միջավայր է ստեղծում երեխայի մաշկի և շնչառության համար։

Baby ALOE VERA մանկական ներքնակ
Baby Aloe Vera մանկական ներքնակը պատրաստված է փոքրիկի անհոգ ու խաղաղ քնի համար։ Ներքնակի հիմքում կոկոսի մանրաթելերից պատրաստված լցանյութ է, որը ոչ միայն ամրություն է հաղորդում ներքնակին և օդափոխում այն, այլ նաև ստեղծում է երեխայի ողնաշարի ձևավորման համար անհրաժեշտ կոշտության մակարդակ։ Ներքնակի մթելի մեջ կիրառված բամբակն օգնում է փոքրիկի մաշկին շնչել և արթնանալ թարմացած։

Baby WARMER մանկական ներքնակ
Baby Warmer ներքնակի բաղադրությունը այն դարձնում է տաք ու հարմարավետ միջավայր երեխայի քնի համար։ Ներքնակի հիմնական լցանյութը վերամշակվող սինթետիկ մանրաթելերից պատրաստված լաբիրինթն է։ Այն ներքնակին հաղորդում է յուրօրինակ առաձգականություն, ճնշման կետերի հավասարաչափ բաժանում և օդափոխություն։ Ներքնակի երեսպատման համար օգտագործված բամբակե մթելն օգնում է, որ երեխայի մաշկը քնի ժամանակ շնչի և չքրտնի։

Baby STRAWBERRY մանկական ներքնակ
Baby Strawberry մանկական ներքնակի մեջ կիրառված զսպանակային Cell Pocket System հատուկ բլոկը ներքնակը դարձնում է ճկուն, ինչի արդյունքում անկողնում փոքրիկի տեղաշարժվելը դառնում է սահուն և հարմար։ Ներքնակում կիրառված լատեքսի շերտը, այն փափուկ ու առաձգական դարձնելուց բացի, կանխում է ներքնակի դեֆորմացիան։ Իսկ երեսպատման համար օգտագործված բամբակյա մթելն օգնում է ներքնակի օդափոխությանը և չի խանգարում փոքրիկի մաշկին շնչել։

Baby AMETIST մանկական ներքնակ
Առողջ ու անհոգ քունը սկսվում է լավ ներքնակից: Ametist ներքնակը օգնում է բարելավել քնի որակը և ապահովում է քնի համար ավելի հարմարավետ միջավայր: Հակաստատիկ հատկությունն օգնում է ազատվել մարմնում կուտակված բացասական էներգիայից: Կտորի բնական բաղադրությունը չի գրգռում մաշկը: Նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցությունը թույլ է տալիս ավելի արագ քնել: Հակասթրեսային հատկությունն օգնում է ազատվել քնի ժամանակ հոգնածությունից և սթրեսից: Իոնային տեխնոլոգիան օգնում է ապահովել թարմացնող քնի միջավայր: Ametist ներքնակը ապահովում է գերազանց բնական պաշտպանություն բակտերիաներից՝ առանց որևէ քիմիական նյութի օգտագործման՝ դրանով իսկ ապահովելով հիգիենիկ քնի միջավայր:

Baby TENCEL մանկական ներքնակ
Baby Tencel մանկական ներքնակը, իր կազմության մեջ առկա կոկոսի մանրաթելերից շերտի շնորհիվ, կլանում է խոնավությունը և օդափոխում ներքնակը՝ ստեղծելով փոքրիկի քնի համար բնական և հարմարավետ միջավայր։ Կոկոսի մանրաթելերից շերտի երկու կողմերում բամբակի լցանյութ է, որը փափկություն է հաղորդում ներքնակին և օգնում փոքրիկի մաշկին շնչել։ Ներքնակի երեսպատման համար օգտագործվել է Tencel մթել, որը պատրաստված է փայտի հումքից։ Այս հումքը, լինելով օդանցանելի և հիպոալերգեն, ստեղծում է բնական միջավայրի զգացողություն։

Baby UMORFIL մանկական ներքնակ
Baby Umorfil մանկական հարմարավետ ներքնակն օգնում է, որ փոքրիկը քնի անհոգ ու խաղաղ։ Մթելը պատրաստված է Umorfil Beauty Fiber գործվածքից, որը հակաալերգիկ է և օգնում է զգայուն մաշկին շնչել քնած ժամանակ։ Ներքնակի հիմնական լցանյութերը կոկոսի մանրաթելերի և բնական լատեքսի շերտերն են։ Կոկոսի մանրաթելերը կլանում են խոնավությունը, ներքնակը դարձնում ձիգ և ամուր, իսկ լատեքսը ներքնակին հաղորդում է առաձգականություն, փափկություն, չի կլանում տհաճ հոտերը, չի թողնում ներքնակին դեֆորմացվել։

Baby ALOE VERA մանկական ներքնակ օվալաձև
Baby Aloe Vera մանկական ներքնակը պատրաստված է փոքրիկի անհոգ ու խաղաղ քնի համար։ Ներքնակի հիմքում կոկոսի մանրաթելերից պատրաստված լցանյութ է, որը ոչ միայն ամրություն է հաղորդում ներքնակին և օդափոխում այն, այլ նաև ստեղծում է երեխայի ողնաշարի ձևավորման համար անհրաժեշտ կոշտության մակարդակ։ Ներքնակի մթելի մեջ կիրառված բամբակն օգնում է փոքրիկի մաշկին շնչել և արթնանալ թարմացած։

Baby BAMBOO մանկական ներքնակ օվալաձև
Baby Bamboo մանկական ներքնակն առանձնանում է իր ամրությամբ և առաձգականությամբ։ Որպես լցանյութ օգտագործված լատեքսի ամուր շերտը կանխում է ներքնակի դեֆորմացիան, օգնում է երեխայի ողնաշարին ճիշտ ձևավորվել։ Լատեքսի երկու կողմում կոկոսի մանրաթելերից պատրաստված շերտեր են, որոնք կլանում են ներքնակի խոնավությունը և օդափոխում այն։ Ներքնակի երեսպատման համար կիրառված է բամբուկի մանրաթելերով հարստացված բամբակե մթել, որը ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, թույլ է տալիս փոքրիկի մաշկին շնչել քնած ժամանակ։

Baby TENCEL մանկական ներքնակ օվալաձև
Baby Tencel մանկական ներքնակը, իր կազմության մեջ առկա կոկոսի մանրաթելերից շերտի շնորհիվ, կլանում է խոնավությունը և օդափոխում ներքնակը՝ ստեղծելով փոքրիկի քնի համար բնական և հարմարավետ միջավայր։ Կոկոսի մանրաթելերից շերտի երկու կողմերում բամբակի լցանյութ է, որը փափկություն է հաղորդում ներքնակին և օգնում փոքրիկի մաշկին շնչել։ Ներքնակի երեսպատման համար օգտագործվել է Tencel մթել, որը պատրաստված է փայտի հումքից։ Այս հումքը, լինելով օդանցանելի և հիպոալերգեն, ստեղծում է բնական միջավայրի զգացողություն։

Baby AMETIST մանկական ներքնակ օվալաձև
Առողջ ու անհոգ քունը սկսվում է լավ ներքնակից: Ametist ներքնակը օգնում է բարելավել քնի որակը և ապահովում է քնի համար ավելի հարմարավետ միջավայր: Հակաստատիկ հատկությունն օգնում է ազատվել մարմնում կուտակված բացասական էներգիայից: Կտորի բնական բաղադրությունը չի գրգռում մաշկը: Նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցությունը թույլ է տալիս ավելի արագ քնել: Հակասթրեսային հատկությունն օգնում է ազատվել քնի ժամանակ հոգնածությունից և սթրեսից: Իոնային տեխնոլոգիան օգնում է ապահովել թարմացնող քնի միջավայր: Ametist ներքնակը ապահովում է գերազանց բնական պաշտպանություն բակտերիաներից՝ առանց որևէ քիմիական նյութի օգտագործման՝ դրանով իսկ ապահովելով հիգիենիկ քնի միջավայր:

Baby CONCEPT կոկոս + գուպկա + կոկոս մանկական ներքնակ օվալաձև
Baby Concept ներքնակը փոքրիկի խաղաղ քնի համար ստեղծում է հարմարավետ և տաք միջավայր։ Կոկոսի մանրաթելերից պատրաստված շերտը կլանում է խոնավությունը և օդափոխում ներքնակը: Այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, չի դեֆորմացվում, էկոլոգիապես մաքուր է և դիմացկուն։ Ներքնակում կիրառված բարձր խտության սպունգը կանխում է ներքնակի ուշ մաշվելը։ Ներքնակի մթելը պատրաստված է 100% բամբակյա հումքից։

Baby UMORFIL մանկական ներքնակ օվալաձև
Baby Umorfil մանկական հարմարավետ ներքնակն օգնում է, որ փոքրիկը քնի անհոգ ու խաղաղ։ Մթելը պատրաստված է Umorfil Beauty Fiber գործվածքից, որը հակաալերգիկ է և օգնում է զգայուն մաշկին շնչել քնած ժամանակ։ Ներքնակի հիմնական լցանյութերը կոկոսի մանրաթելերի և բնական լատեքսի շերտերն են։ Կոկոսի մանրաթելերը կլանում են խոնավությունը, ներքնակը դարձնում ձիգ և ամուր, իսկ լատեքսը ներքնակին հաղորդում է առաձգականություն, փափկություն, չի կլանում տհաճ հոտերը, չի թողնում ներքնակին դեֆորմացվել։

Baby BALLOON մանկական ներքնակ օվալաձև
Baby Balloon առանց զսպանակի մանկական ներքնակը կատարյալ միջավայր է երեխայի քնի և հանգստի համար։ Ներքնակի հիմքում կոկոսի մանրաթելերից պատրաստված ամուր շերտ է, որը կլանում է ներքնակի խոնավությունը, ապահովում օդափոխությունը։ Ներքնակին փափկություն ու առաձգականություն են հաղորդում բնական լատեքսի երկկողմանի շերտերը, որոնք նաև կանխում են ներքնակի դեֆորմացիան։ Երեսպատման բամբակյա մթելը բնական միջավայր է ստեղծում երեխայի մաշկի և շնչառության համար։

Baby BAMBOO մանկական ներքնակ
Baby Bamboo մանկական ներքնակն առանձնանում է իր ամրությամբ և առաձգականությամբ։ Որպես լցանյութ օգտագործված լատեքսի ամուր շերտը կանխում է ներքնակի դեֆորմացիան, օգնում է երեխայի ողնաշարին ճիշտ ձևավորվել։ Լատեքսի երկու կողմում կոկոսի մանրաթելերից պատրաստված շերտեր են, որոնք կլանում են ներքնակի խոնավությունը և օդափոխում այն։ Ներքնակի երեսպատման համար կիրառված է բամբուկի մանրաթելերով հարստացված բամբակե մթել, որը ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, թույլ է տալիս փոքրիկի մաշկին շնչել քնած ժամանակ։

Baby CONCEPT կոկոս + գուպկա + կոկոս մանկական ներքնակ