menu
Garmin Forerunner® 55

Garmin Forerunner® 55

Կոդ:33016053-1copy-icon
rating
0 Գնահատում
Նախընտրածներ
compareՀամեմատել
Գույն
  • Կապիչ: սիլիկոն
  • Ժապավենի չափը (մմ): 20
  • Էկրանի չափս (մմ): 26
  • Չափսեր (մմ): 42x42x11.6
selectԲոլոր բնութագրիչները
Garmin

Garmin

Նոր
rating
0 Գնահատում
Անվճար առաքում Հայաստանում 15000 դրամը գերազանցող պատվերների համար

84,000.00֏

info

Մոտակա առաքում : հնվ 19 - հնվ 24

ԱՊՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

  • Կապիչ սիլիկոն
  • Ժապավենի չափը (մմ) 20
  • Էկրանի չափս (մմ) 26
  • Չափսեր (մմ) 42x42x11.6
  • Ջրակայունություն 5 ATM
selectԲոլոր բնութագրիչները

Օգտագործման մեջ հեշտ այս GPS-ով խելացի ժամացույցը նախատեսված է տարբեր մարզավիճակում գտնվող մարդկանց համար: Այն հնարավորություն է տալիս հետևելու ձեր վիճակագրական ցուցանիշներին և հասնել սպորտային նպատակներին։Թեթև և հարմարավետ ժամացույց՝ իդեալական ամենօրյա վազքի և մարզումների համար։Ամուր սիլիկոնե գոտին հարմար է և՛ 5 կմ վազքի համար, և՛ ինտենսիվ մարզումների համար։GPS ընդունիչի շնորհիվ հետևիր վազքին և ստացիր ճշգրիտ տվյալներ անցած հեռավորության, տեմպի և ընդմիջումների մասին։Ստացեք Ձեր պուլսի տվյալները և ահազանգ, հանգիստ վիճակում պուլսի շատ բարձր լինելու վերաբերյալ։ Պուլսոմետրի միջոցով ստացեք Ձեր սրտի աշխատանքի ինտենսիվության տվյալները՝ սպորտային վարժությունների ժամանակ։Շատ կարևոր է, որ օրգանիզմը վերականգնվի յուրաքանչյուր ինտենսիվ մարզումից հետո։ Մարզումներից հետո, վերականգնման հնարավորությունը ձեզ կհուշի, թե որքան պետք է հանգստանալ մինչև հաջորդ մարզումը։Վազե՛ք որքան ցանկանում եք։ Սարքի մարտկոցի աշխատանքը ապահովում է 2 շաբաթ աշխատանք խելացի ժամացույցի ռեժիմում և մինրև 20 ժամ GPS ռեժիմում։Իմացեք՝ ինչպիսին է եղել ձեր առօրյան․ հանգիստ, հավասարակշռված թե լարված։ Հատուկ հիշեցումները ձեզ կառաջարկեն շնչառական վարժություններ՝ թուլացնելու համար լարվածությունը։ Իմացեք, թե համակարգը օրվա ընթացքում երբ է գրանցել մարզման բարձր ինտենսիվության րոպեները, մարզման բարձր և միջին ինտենսիվ ֆիզիկական գործունեության ընթացքում։Համակարգը, օգտագործելով ձեր շաբաթական ակտիվության, պուլսի, ինչպես նաև օրգանիզմում առկա ճարպի տոկոսային ցուցանիշները, սահմանում է ձեր ֆիթնես տարիքը։Հետևեք ձեր շնչառությանը ամբողջ օրվա ընթացքում, մինչև քնելու ընթացքում և շնչառական վարժություններ կատարելիս։Եթե դուք ձեզ զգում եք անապահով և ժամացույցը գրանցել է արտակարգ դեպք, ապա օգտվեք ժամացույցի <օգնություն>, ապա <միջադեպի հայտնաբերում> հնարավորություններից և ուղարկեք ձեր գտնվելու մասին տվյալները նախապես մուտքագրած կոնտակտին։Ժամացույցը հնարավություն է տալիս զուգակցված ձեր սմարթֆոնին լսել երաժշտություն և փոխել երգը կամ ձայնի բարձրությունը անմիջապես ժամացույցի միջոցով առանց ժամանակ կորցնելու։Հետևեք ձեր առողջության և ֆիթնեսի մասին բոլոր տեղեկություններին մեկ տեղում: Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

arrow-top