Newmag
Դասավորել ըստ: Համապատասխանություն

Երկու ռոք աստղ, Արա Թադևոսյան
Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։.Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։.Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։.Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։

Կյանքի նյարդը, Արման Սաղաթելյան
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:..Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակ

Զրուցելով Պուտինի հետ, Օլիվեր Սթոուն
Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները,.աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։

Դառը ծովը, Վահան Իշխանյան
Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան... Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։

Արարատ 73, Սուրեն Բաղդասարյան
ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն եւ գավաթակիր։ «Արարատ 73»-ին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլեւ ցուցադրած կախարդական ֆուտբոլի.համար։ «Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որում մանրամասն.ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։

Դրսեկը, Նարինե Աբգարյան
Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները: ..Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի:..Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքն ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման:

Արքայի ամբողջ թիկնազորը, Ռոբերտ Փեն Ուորեն
Հեղինակը վերնագիրը վերցրել է «Գնդլիկ Բլբլիկը» (Humpty Dumpty) մանկական շուտասելուկից: Վեպը խարիզմատիկ, պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է։ Հարավային մի նահանգում նա քաղաքական կոշտ գիծ է առաջ մղում Մեծ ճգնաժամի տարիներին: Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին:.Վեպը գրված է առաջին դեմքով։ Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի եւ կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բարդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին: «Վիլլի Ստարկի պատմությունն ու Ջեկ Բարդենի պատումը որոշ իմաստով միեւնույն պատմությունն են»,– նկատել է գրողը:

Մյունխեն. վերջին կայարան, Ռիմա Խաչատրյան
«Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։ Գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը։

Երջանիկներն ընթերցում են և սրճում, Անյես Մարտեն-Լյուգան
Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները:

Կարգապահություն առանց դրամայի, Դենիել Սիգել;Թինա Փեյն Բրայսոն
Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է:..Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝. .• ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ..• ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար,..• երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից,..• խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ կառուցելու համար,..• 20 կարգապահական սխալ, որ թույլ են տալիս նույնիսկ ամենաբանիմաց ծնողները,..• ինչպես կենտրոնանալ զգայական-ռացիոնալ դաստիարակության սկզբունքների և կարգապահության մեթոդների վրա։ ..Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով։ Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը:

Անապատի հազար տարի․ Հատոր 4, Տիգրան Հայրապետյան
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: ..Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ ..Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:

Proակտիվ առաջնորդ, Գոռ Կարապետյան
Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։ Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։ ..Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում: ..Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։

Զրոյական կետ, Նարեկ Մալյան
Զրոյական կետ, Նարեկ Մալյան

Հրանտ, Թուբա Չանդար
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։..Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։..Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։

Սամարղանդ տանող էշելոնը, Գուզել Յախինա
1923-ին էշելոնի պետ Դեևը և կոմիսար Բելայան Կազանից Սամարղանդ են տարհանում 500 թափառաշրջիկ, քաղցած երեխաների։ Հոգնատանջ ճանապարհ, սարսափելի արկածներ, ընդարձակ աշխարհագրություն՝ Վոլգայի շրջանի անտառներից և ղազախական տափաստաններից մինչև Կզլկումի անապատներ և Թուրքեստանի լեռներ, բարդ ճակատագրեր և ռեալիստիկ կերպարներ՝ փախստական գյուղացիներ, չեկիստներ, կազակներ, փոքրիկ թափառականների էքսցենտրիկ աշխարհ՝ իրենց լեզվով, հոգեբանությամբ, սնահավատությամբ և մեծ հույսերով։

Ուժի ուղիները, Ֆրեդերիկ Անսել
Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը, անկախ նրանից՝ սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների և նրանց քաղաքացիների գոյության պայմանները։..Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսևորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը:..Վերջապես, այն նկարագրում է նոր, ոչ պետական դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները:..Հայ ընթերցողն այս աշխատության մեջ պարբերաբար կգտնի ՀՀ վերջին 30 տարիների, Արցախյան հակամարտության, 44-օրվա պատերազմի, հայ-ադրբեջանական թշնամանքի, հայ-ռուսական բարդ հարաբերությունների և հայ հասարակության կորցրած հնարավորությունների անկողմնակալ, նորահայաց ու ողջամիտ բնորոշումները և եզրահանգումները։

Փոթորիկ Կովկասում, Ռուսլան Պուխով
Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքներըներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները:..Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։Ռուսաստանի համար ի՞նչ է նշանակում միջնորդական դերը չկորցնելը, երբ կորսված է ավելին։ Պատերազմի ելք ցամաքում, որը կանխորոշված էր օդում։ Ադրբեջանի ղեկավարության որոշումները գրքումբացատրվում են մարտադաշտից ռազմական հետհայացքով և քաղաքագիտական արժեքավոր վերլուծությամբ։ Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին և որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են։

«Նորմալ մարդիկ», Սալի Ռունի
Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

«Հրապարակն ու Աշտարակը», Նիլ Ֆերգյուսոն
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմադիր հայրերից մինչեւ Ֆեյսբուք։Ինչպես է ցանցային տեսությունը վերափոխում անցյալի ու ներկայի մասին մեր պատկերացումը, կանխատեսում, թե որ հիերարխիաները կդիմակայեն ցանցերի հարձակման վերջին ալիքին, եւ որոնք կտապալվեն։

«Մանյունյան, Տայի հոբելյանն ու այլ տագնապներ (Գիրք 3)», Նարինե Աբգարյան
Ահա նոր եւ, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։ Շտապե՛ք տեսնել։ Եվ կարդալ։ Մանյունյայի ու նրա ընկերուհի Նառայի կյանքում ամպի չափ հոգս կա. պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի կյանքն ուտել։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչ սկսեն ընկերուհիները, կվերածի հերթական ցունամիի։ Անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի անսովոր կոլորիտն էլ չի թողնի ձանձրույթից հորանջել։

«Մարող լույսի ժամանակներում», Օյգեն Ռուգե
Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորի բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ և աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռնԱրևելյան Գերմանիայից փախչում է Արևմտյան Գերմանիա։ ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռի համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն։

«Խաղաղության հայկական գինը», Նաիրա Սահակյան
Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության,հետո նաև պետության վերականգնման տարածքը։ • Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա բոլշևիկյան իշխանությունից։• Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։ • Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել։

«Հիմա մասամբ գիտեմ»,Փոլ Ռ. Իգնեշիուս
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։

«Խավիարային դիվանագիտություն», Եվրոպական կայունության նախաձեռնություն
Այս զեկույցում ներկայացվում է Բաքվի «խավիարային դիվանագիտությունը», որը հանգեցրել է Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ կոռուպցիոն սկանդալի: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնը դրվագ առ դրվագ ներկայացնում է, թե ինչպես է Բաքվի խավիարը «շատ խնդիրներ հարթել» ԵԽ-ում: Զեկույցը հասցեական ցույց է տալիս Եվրոպայով մեկ պատգամավորներին կաշառելու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թանկ զարդերով ու ժամացույցներով, գորգերով, փողով ձայներ գնելու փաստերը, նաև թվարկում է եվրապաշտոնյաների վճարվող արձակուրդները, վոյաժները Բաքու, բիզնես պայմանագրերը:
- 1
- 2
- 3
- 4
- 5