ՕՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ
Yeev-ում կարող ես պատվերի համար վճարել Idram դրամապանակի միջոցով կամ ARCA, VISA, MASTERCARD, AMEX վճարային համակարգերի քարտերով:
Idram դրամապանակի միջոցով վճարելու դեպքում հնարավոր է օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից և վճարել գումարը գնումից 2 ամիս անց՝ առանց որևէ տոկոսի։
Վճարային քարտի տվյալները հնարավոր է մուտքագրել ինչպես հարթակի «Իմ հաշիվը» բաժնի «Իմ քարտերը» էջում, այնպես էլ պատվերի հաստատման ընթացքում։ Մուտքագրվող քարտը հաստատելու համար քարտից կգանձվի 5 դրամ: Հաստատումից հետո գումարը անմիջապես կվերադարձվի քարտին։ «Իմ քարտերը» էջում քարտի մուտքագրման համար անհաժեշտ է սեղմել «Ավելացնել նոր քարտ» կոճակը և հետևել ծրագրի հրահանգներին։ Պատվերի հաստատման ընթացքում հնարավոր է ընտրել արդեն իսկ մուտքագրված քարտը կամ ավելացնել նորը։
Կարևոր է նկատի ունենալ.
- Քո բանկային քարտը պետք է թույլ տա քեզ կատարել օնլայն գնումներ: Եթե վստահ չես այս հնարավորության առկայության հարցում, ապա պետք է պարզաբանել այս հարցը քարտը թողարկած բանկի հետ:
- Հարթակում քարտի տվյալները մուտքագրելուց հետո այն պահպանվում է հետագայում տվյալ՝ քարտով գործարքներ իրականացնելու համար։ Կցված քարտը հնարավոր է հեռացնել «Իմ հաշիվը» էջի «Իմ քարտերը» բաժնից։
- Եթե պատվերի դիմաց վճարումը չկատարվի 20 րոպեի ընթացքում, ապա պատվերի ձևակերպում տեղի չի ունենա։
- Եթե ցանկանում ես չեղարկել բանկային քարտով վճարած պատվերը մինչև այն ստանալը կամ առաքման պահին, ապա գումարը կվերադարձվի այն քարտին, որով կատարվել է վճարումը 30 օրվա ընթացքում՝ համաձայն վճարային համակարգերի պայմանների:
Վճարման այս եղանակն ընտրելիս Գնորդը համաձայնում է ապրանքների վճարման, առաքման և վերադարձի պայմաններին:
Եթե քարտով վճարումը մերժվել է, պատճառները կարող են լինել.
- թողարկող բանկը չի աջակցում 3D-Secure տեխնոլոգիան,
- քարտի վրա բավարար միջոցներ չկան,
- բանկը սահմանել է օնլայն վճարումների արգելք,
- տվյալների մուտքագրման սպասման ժամանակը սպառվել է (20 րոպե):
Ի՞նչ անել վճարման մերժման դեպքում.
- կրկին փորձիր 20 րոպեից,
- կապվիր թողարկող բանկի հետ,
- փորձիր վճարել այլ բանկային քարտով կամ ընտրիր վճարման այլ եղանակ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայք այցելելը, որոշակի ապրանքի/ծառայության գնումը և առաքումը կարող է անօրինական լինել այն երկրում, որտեղ գտնվում է քարտապանը:
Քարտատերը պատասխանատվություն է կրում իր երկրի օրենքներին չհամապատասխանելու համար այս կայք այցելելիս և ապրանքներ/ծառայություններ գնելիս փորձելիս, եթե դրանք օրենքով արգելված են այն երկրում, որտեղ նա գտնվում է: